Ձեռնաշարժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Կլիմտ-ի «Մի Երիտասարդ Կին՝ Ձեռնաշարժվելիս» պատկերը (1916)

Ձեռնաշարժություն կամ ինքնաբավարարում կամ մաստուրբացիա կամ օնանիզմը վերաբերվում է սեռական խթանումի, հատկապես սեփական սեռականքի, ընդհանրապես մինչև օրգազմ։[1] Խթանումը կարելի է լինի ձեռքով, ուրիշ տեսակ մարմնական շփումների միջոցով (բացի սեռական հարաբերություն), առարկաների կամ գործիքների օգտագործման միջոցով, և կամ այս մեթոդների զուգորդությամբ։[2] Ձեռնաշարժությունը ինքնատռփականության մի տարածված ձև է, և երկու բառերն ընդհանրապես որպես հոմանիշ են օգտագործվում, թեև ուրիշի հետ ձեռնաշարժությունն (երկուստեք ձեռնաշարռություն) էլ է տարածված։ Կենդանիների ձեռնաշարժություն է նկատվել շատ տեսակների մեջ, թե վայրի միջավայրում և թե գերության մեջ։[3][4]

Անվան ծագում[խմբագրել]

Հայերեն ձեռնաշարժություն բառը վերաբերվում է ձեռքի շարժման, որը կարող է ձեռնաշարժության մեթոդներից մեկը լինի։

Ինքնաբավարարում բառը վերաբեվում է մարդն ինքն իրեն բավարարելու կամ օրգազմի բերելուն։

Մաստուրբացիա բառը, որ հավանաբար հայերեն մուտք է գործել ռուսերենից՝ мастурбация բառից, միջազգային բառ է, և հավանաբար գալիս է կամ հունարեն մեզեա (μεζεα, "արնանդամներ") և կամ լատիներեն manus ("ձեռք") և turbare ("խանգարել") բառերից։[5] Նաև մրցակից ծագում է լատիներեն manu stuprare ("ձեռքով փչացնել") տարբերակը, որը Աքսֆորդ Անգլերենի Բառարանը նշում է իբրև մի հին ենթադրություն։[6]

Իսկ օնանիզմի ծագման անդրադարձվել է հոդվածի բժշկական վերաբերմունք ենթաբաժնում։

Տեխնիկա[խմբագրել]

Ձեռնաշարժման ձևերը, որոնք տարածված են երկու սեռերի անդամների մեջ, ներառում են՝ սեռականքի վայրի սեղմումն ու շփումն՝ մատներով կամ որևէ առարկայի ինչպես բարձի դեմ. մատները կամ մի առարկա հետանցքի մեջ մտցնելը. և արնանդամը կամ ամոթույքն էլեկտրական թրթռիչով խթանելը, որը կարող է նաև հեշտոց կամ հետանցք մտցվել։ Ձեռնաշարժության ընթացքին, երկու սեռերի անդամներն էլ կարող են պտուկների կամ այլ էրոգենական շրջանների հպվումից, շփումից կամ կմշտումից հաճույք տանել։ Երկու սեռերն էլ երբեմն քսուկներ են կիրառում զգացողությունները սրելու համար։

Պոռնոգրաֆիայի ընթերցելը կամ նայելը, կամ սեռական ֆանտազիան ընդհանրապես որպես ձեռնաշարժության աջակից են օգտագործվում։ Հաճախ մարդիկ ձեռնաշարժության ժամանակ հիշողությունների են դիմում։ Ձեռնաշարժական գորժողությունները հաճախ ծիսականացվում են։ Որոշ ֆետիշներ և այլասիրություններ նաև կարող են ձեռնաշարռության ծեսի մեջ դեր խաղալ։ Որոշ վնասի կամ մահվան պոտենցիալ ունեցող գործունեություններից են ինքնատռփական խեղդումը և ինքնակապությունը։

Որոշ մարդիկ սեռային բավականություն են ստանում միզուկի (այն փողը, որից մեզը և տղամարդկանց մեջ նաև սերմնահեղուկն է հոսում) մեջ առարկաներ մտցնելով։[7] Որոշ ժամանակներ միզուկային սոնդեր են օգտագործվում, իսկ երբեմն էլ գլխագունդ գրիչներ և ջերմաչափներ, թեև այս փորձը կարելի է վնասվածքի կամ վարակչության ենթարկել։[8] Որոշ մարդիկ ձեռնաշարժվում են օգտվելով մեքենաներից՝ որոնք սեռական հարաբերությունն են ձևացնում։

Տղամարդիկ և կանայք կարող է ձեռնաշարժվեն մինչև օրգազմին մոտենան, մի քիչ սպասեն, որ գրգռումը պակասի, և հետո շարունակեն ձեռնաշարժությունը։ Նրանք կարող է այս շրջանը քանի անգամ կրկնեն։ Այս «կանգ առ և գնա» իրար վրա կառուցումը կարող է ավելի ուժգին օրգազմների ենթարկի։ Հազվադեպ, մարդիկ խթանելը ճիշտ նախքան օրգազմ կանգնեցնում են, որ պահեն այն բարձրացած էներգիայի մակարդակը, որը օրգազմից հետո իջնում է։[9] Սա կարող է ժամանակավոր անհանգստություն բերի՝ կոնքային արյունախռնումի պատճառով։

Ավստրիացի հոգեվերլուծաբան Վիլհելմ Ռայշն իր 1922 ակնարկում՝ «Ձեռնաշարժության Տարբեր Ձևերի Մասին» աշխատեց ձեռնաշարժության առողջ և ոչ-առողջ ձևերը ճանաչել։ Նա փորձեց մարդկանց ձեռնաշարժման ձևը կապել նրանց դեպ հակառակ սեռ թեքումը և իրենց փսիխո-սեռական պաթոլոգիաներին։

Հաճախականություն, տարիք և սեռ[խմբագրել]

Ձեռնաշարժության հաճախականությունը շատ գործոներով է որոշվում, օր.՝ դիմադրությունը սեռական լարվածության, սեռական արթնացման ազդող հորմոնների մակարդակը, սեռական սովորությունները, ընկերների ազդեցողությունը, առողջությունը և մեկի վերաբերմունքը ձեռնաշարժության, որը ձևակերպվել է մշակույթի միջոցով։[10] Բժշկական պատճառներ էլ են զուգակգվում ձեռնաշարռության հետ։[11][12][13]

Տարբեր ուսումնասիրություններ գտել են, թե ձեռնաշարժությունը մարդկանց մեջ հաճախակի է։ Ալֆրեդ Կինզիի ուսումնասիրությունները ցույց են տվել թե տղամարդկանց 92% և կանանց 62%-ը ձեռնաշարժվել են իրենց կյանքում։[14] Նմանատիպ արդյունքներ են գտնվել անգլիական ազգային հավանականության ուսումնասիրությունում՝ գտնվել է թե տղամարդկանց 95% և կանանց 71%-ը ձեռնաշարժվել են իրենց կյանքի որոշ ժամանակում։ Տղամարդկանց 73% և կանանց 37%-ը զեկուցեցին թե իրենց հարցազրույցի նախկին չորս շաբաթներում ձեռնաշարժվել էին, մինչ տղամարդկանց 53% և կանանց 18%-ը ձեռնաշարժվել էին նախկին յոթ օրվա ընթացքում։[15]

Մի 2008 թվականի անգլիական ուսումնասիրություն՝ «Գոսսարդի Մեծատառ Ձ Ուսումնասիրություն» անվամբ, ցույց տվեց թե ձեռնաշարժությունը ավելանալու վրա է, և կանանց 92%-ը, որ ուսումնասիրության մեջ էին (18-ից 30 տարեկան) ձեռնաշարժվում էին։ Բացի այդ, 2/3-ը ձեռնաշարժվում էին շաբաթը գոնե 3 անգամ, և նրանք որ Լոնդոնից էին զեկուցեցին շաբաթը 4 անգամ։[16] Դրա մեջ, ամուսնական վիճակը և ուրիշի հետ սեռական հարաբերության հաճախականությունը ձեռնաշարժության հաճախականության հետ քիչ կապ էին ներկայացնում։ Նշանակում է՝ այն կանայք, որ ձեռնաշարժվում էին, նույնքան հավանական էին ուրիշի հետ սեռական հաճույք ստանալ շաբաթվա մեջ, քան նրանք, որ չէին ձեռնաշարժվում։ Ձեռնաշարժությունը իբրև սեռական հարաբերության հավելյալ էր օգտագործվում, և ոչ նրա փոխարեն։

«Քառասունութ իգական համալսարանական աշակերտներից ուզվեց՝ որ մի սեռական վերաբերմունքների հարցաթերթ լրացնեն, որի մեջ կար ձեռնաշարժության հաճախականության մասշտաբի մասին հարց: Կանանցից քսանչորսը (փորձնական խումբը) հետո անհատականորեն մի անկեղծ մոդելինգի ֆիլմ դիտեցին, որի մեջ կար իգական ձեռնաշարժություն: Մի ամիս հետո, բոլորը նորից նույն հարցաթերթը լրացրին: Փորձնական խմբի անդամները նաև լրացրին մի հարցաթերթ, որը գնահատում էր ֆիլմի տարբեր տեսակետները: Արդյունքները ցույց տվին, թե փորձնական խումբն իր միջակ ամսական ձեռնաշարժության հաճախականության մեջ ավելացում ցույց տվեց, վերահսկված խմբի հետ համեմատվելիս: Սակայն նույն խոմբը զեկուցեց, թե ֆիլմն իր սեռական վերաբերմունքի վրա ոչ մի ազդեցություն չունէր:»[10]

Մի 2004 թվականի ուսումնասիրություն Տորոնտոյի NOW ամսագրի միջոցով պատասխանվեց ոչ-ճշգրիտ թվով հազարավոր մարդկանց կողմից։ Արդյունքները ցույց են տալիս, որ արական սեռի ճնշող մեծամասությունը - 81% - ձեռնաշարժություն է սկսել 10 և 15 տարեկան հասակի միջև։ Իգական սեռի մոտ դա ներկայացնում էին 55%-ը։ (Հաշվի առնել թե սեռական գործողության ուսումնասիրությունները կարող են ինքնականխման ենթակա լինել)[17] Սակայն, հազվադեպ չէ, որ դրանից ավելի վաղ սկսեն, և սա ավելի հաճախակի է իգական սեռի մոտ՝ 18%-ը ձեռնաշարժությունն սկսել էր նախքան 10 տարեկան, և 6%-ի մինչ 6 տարեկան։ Որպես երեխայի սեռականության միակ ելք, ձեռնաշարժությունը նկատվել է շատ վաղատարիք երեխաներում։ «Մարդու Սեռականություն՝ Բազմազանությունը Ժամանակակից Ամերիկայում» գրքում, Ստրանգ, Դիվալտ և Սայադի հեղինակությամբ, նշված է՝ «Մանուկ տղան կարող է օրօրոցում ծիծաղել իր կանգուն արնանդամի հետ խաղալիս (դրանով հանդերձ, որ ժայթքում չի ունենում): Մանուկ աղջիկներն երբեմն իրենց մարմինները ռիթմիկորեն, գրեթե կատաղիորեն շարժում են, թվալով թե օրգազմ են ապրում:» Իտալացի կնախտաբաններ Ջորջիո Ջորջի և Մարկո Սիկկարդին ուլտրաձայնի օգնությամբ նկատել իգական սաղմի ձեռնաշարժությունը մինչև օրգազմ։[18]

NOW ամսագրի ուսումնասիրությունը նշում է, թե ձեռնաշարժության հաճախականությունը 17 տարեկանից քչանում է։ Շատ տղամարդիկ օրական կամ ավելի հաճախ ձեռնաշարժվում են մինչև իրենց 20-ական և նույնիսկ ավելի տարիքը։ Քչացումը ավելի կտրուկ է կանանց մեջ, և ավելի կամաց տղամարդկանց մեջ։ Մինչ 13-ից 17 տարեկան աղջիկները միջին թվով օրական մեկ անգամ ձեռնաշարժվում էին (գրեթե իրենց արու ընկերների չափ), չափահաս կանայք միայն ամիսը 8-9 անգամ էին ձեռնաշարժվում, որը տղամարդկանց մեջ 18-22 անգամ է։ Պատանի երիտասարդները զեկուցում են օրական մոտ վեց անգամ ձեռնաշարժվելու մինչև ժայթքում կարողություն, մինչ որոշ տղամարդիկ հին միջնադարում զեկուցում են խնդիրներ նույնիսկ օրը մեկ անգամ ժայթքման համար։ Մյուս կողմից առողջ 21-ից 28 տարեկան տղամարդիկ կարող են օրական 8-ից 10 անգամ ձեռնաշարժվել եթե լարված չլինեն։ Սակայն ուսումնասիրությունը մասնակիցների մի ամբողջական ժողովրդագրական բաժանում չի ներկայացնում, և մի Տորոնտոական քաղաքական ապրելակերպի ամսագրի կարդացողների սեռական պատմությունը հավանական է, որ ընդհանուր հասարակության չներկայացնի։

Թվում է թե իգական սեռը ավելի քիչ հավանական է ձեռնաշարժվելու, երբ գտնվում է մի տարասեռահակ հարաբերությունում քան արական սեռը։ Ըստ հասարակական հավատքի, երկու սեռերի անհատները, որոնք սեռականորեն ակտիվ հարաբերության մեջ չեն գտնվում ավելի հաճախակի են ձեռնաշարժվում քան նրանք, որ գտնվում են. սակայն, մեծ մասամբ սա ճիշտ չէ, քանի որ մենակ կամ ընկերակցի հետ ձեռնաշարժությունը հարաբերության հատկանիշներից է։ Հակառակ հանրաճանաչ իմաստության, շատ ուսումնասիրություններ դրական հարաբերակցություն են ցույց տալիս ձեռնաշարժության և սեռական հարաբերության միջև։ Մեկ ուսումնասիրություն շատ ավելի բարձր ձեռնաշարժության չափ է ցույց տալիս համասեռահակ տղամարդկանց և կանանց մեջ, որոնք հարաբերության մեջ են։[15][19][20][21]

Ձեռնաշարժությունը ավելի է ընդունվում իբրև մի առողջ գործողություն և հաճույքի անվտանգ կիսելու մեթոդ, առանց այն վտանգների, որ կարող են սեռական հարաբերության հետ լինել։ Դա հասարակապես ընդունված և նույնիսկ փառաբանվում է որոշ շրջաններում։ Խմբային ձեռնաշարժության իրադարձությունները կարելի է հեշտորեն համացանցի վրա գտնել։[22][23]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ձեր ուղեցույցը ձեռնաշարժության
  2. Հիմնված է Merriam-Webster's Collegiate Dictionary, Eleventh Edition բառարանի մեջ "masturbation" բառի վրա, Merriam-Webster, Inc., 2003
  3. Հովատակի բուծման ամրության քննություն (անգլերեն)
  4. Բրուս Բագեմիհլ՝ Կենսաբանական առատություն՝ Կենդանական համասեռահակություն և բնական բազմազանություն (անգլերեն): St. Martin's Press, 1999. ISBN 0-312-19239-8
  5. Դալլի, Պիտեր (1975)։ Ֆանտազիա գործոն (անգլերեն)։ George Weidenfeld and Nicolson Limited, 135։ ISBN 0-297-76945-6։ 
  6. OED, s.v. masturbation
  7. «Ալիսից հարցրեք» (html)։ Columbia University, New York։ 2005-02-18։ http://www.goaskalice.columbia.edu/3516.html։ 
  8. ՄակՓարտլին, Դանիելl; Ադամ Փ. Կլաուներ, MD; Տրիստան Տ. Բերրի, MD (2005-09-09)։ «Դեպկի զեկուցում՝ Օտար մարմին միզուկում (անգլերեն)» (html)։ Journal of the American Academy of Physician Assistants։ http://jaapa.com/issues/j20050901/articles/urethral0905.htm։ 
  9. Ձեռնաշարժություն, Տանտրա և ինքնասիրություն (անգլերեն)
  10. 10,0 10,1 Է. Հեյբի և Ջ. Բեքերը քննում են վերջինիս (անգլերեն)
  11. "Միզափամփուշտի քարը դրսևորվում է իբրև ավելորդ ձեռնաշարժություն: (անգլերեն)" Ceylon Med. J. 2006 Սեպտ., 51(3):121-2.
  12. "Ավելորդ ձեռնաշարժություն էպիլեպսիայի վիրահատությունից հետո: (անգլերեն)" Epilepsy Behav. 2004 Փետ., 5(1):133-6.
  13. "Խիստ մղումնայինությունը իբրև իգական երիտասարդի մալտիպլ սկելերոսիսի առաջնական դրսևորում: (անգլերեն)" Psychiatry Clin. Neurosci. 2005 Դեկ., 59(6):739-42.
  14. The Kinsey Institute Ալֆրեդ Կինսեյի ուսումներից տվյալներ. Հրատարակված համացանցում.
  15. 15,0 15,1 Գերրեսսու, Մ. Մերսեր, Ս.Հ., Գրահամ, Ս.Ա., Վելլինգզ, Ք., և Ջոնսոն, Ա.Մ.(2007). Ձեռնաշարժության տարածումը և նրա հետ կապված գործոները Անգլիական Ազգային Հավանականության Ուսումնասիրությունում (անգլերեն). Archives of Sexual Behavior, Համազանցում տեղադրված:
  16. 10 անգլիացի կանացից 9-ը ժամանակ են վատնում՝ իրենց հաճույք պատճառելու (անգլերեն)
  17. NOW-ի 2004-ի Սիրո և Սեռական Հարաբերության Ուղեցույց (անգլերեն)
  18. "Մի իգական սաղմի սեռական վարքի գերձայնագրական զննումը որովայնում: (անգլերեն)" American Journal of Obstetrics & Gynecology 1996 Սեպտ;175(3):753.
  19. Հելիբորն, Մ.Լ. և Կաբրալ, Ս.Ս. (2006). Սեռական վարքը երիտասարդների մոտ՝ Կյանքի սեռական հետագծի և վերջին սեռական հարաբերության վերլուծություն: (անգլերեն). Cad Saude Publica, 22, 7, էջ. 1471-81. Epub 2006 Հուն. 14.
  20. Մենոն, Ա., ՄակԱլիստեր, Ռ.Հ., Ուատսոն, Վ. և Ուատսոն, Ս. (2006). Բարձրացած վավաշոտություն կապված քուետիապինեյի հետ: (անգլերեն). Journal of Psychopharmacology, 20, 1, էջ. 125-7.
  21. Սեռական վարք համասեռահակ և տարասեռահակ կանանց մեջ՝ հարաբերությունը դաշտանային ցիկլի և ընկերակցի առկայության հետ: (անգլերեն) Psychoneuroendocrinology. 2002 Մայիս; 27(4):489-503.
  22. Masturbate-a-thon Սեռական Հարաբերության և Մշակույթի Կենտրոնի կողմից (անգլերեն)
  23. viewlondon.co.uk հոդված Լոնդոնի Ձեռնաշարժության Մարաթոնի մասին (անգլերեն)