Դաշտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտանային ցիկլ

Դաշտանը (նաև՝ մենստրուացիա) արգանդային լորձաթաղանթի (էնդոմետրիումի) թափելն է: Որոշ կաթնասուն ցեղերի բազմացման տարիքի էգերի մոտ, դաշտանը կանոնավոր է պատահում: Բացահայտ դաշտանը (որում հեշտոցի միջոցով արգանդից արյունահոսություն է տեղի ունենում) ի սկզբանե գտնվում է մարդկանց և նրանց մոտիկ էվյոլուցինիստական բարեկամների ինչպես շիմպանզեների մոտ:[1] Ուրիշ ընկերքային կաթնասունների ցեղերը կտղուցային ցիկլեր ունեն, որոոնցում էնդոմետրիումը ներծծվում է կենդանու միջոցով (ծածուկ դաշտան) բազմացման ցիկլի վերջում: Շատ կենդանաբաններ սրան ակնածում են որպես «ճիշտ» դաշտանային ցիկլից տարբեր:

Բովանդակություն

Ակնարկ [խմբագրել]

Էվմենոռեան (անգլերեն՝ eumenorrhea) ցուցանշմում է նորմալ, կանոնավոր դաշտանը, որը տևում է մի քանի օր (ընդհանդրապես 3-ից 5 օր, սակայն 2-ից մինչ 7 օրը նորմալ է համարվում):[2] Միջին արյան կորուստը դաշտանի ժամանակ 35 մլ է, իսկ 10-ից 80 մլ կորցնելը նորմալ է համարվում:[3] Շատ կանայք նաև նկատում են էնդոմետրիում թաղանթի թափվելը, որը հայտնվում է արյան հետ խառն հյուսվածքի նման (Սա մերթ սխալեցվում է վաղաժամկետ սաղմի վիժման հետ): Պլասմին անունով մի ֆերմենտ, որը գտնվում է էնդոմետրիումի մեջ, հակում ունի արյունը մակարդվելուց արգելել: Այս արյան կորստի պատճառով, նախադաշտանադադար կանայք ավելի բարձր երկաթի պահանջ ունեն իրենց դիետայում՝ երկաթի անբավարարությունը կանխելու համար: Սույն ժամանակ շատ կանայք արգանդային ջղաձգություն, այլ կոչված՝ դաշտանախանգարում (դիսմենոռեա), են վերապրում, որը մեծ մասամբ պատահում է արգանդային մկանի կծկումներից էնդոմետրական արյունը կնոջ մարմնից դուրս վտարելուց: Մի մեծ արդյունաբերություն է աճել այս ջղաձգություններին օգնելու համար դեղեր արտադրելու համար, ինչպես նաև առողջապահական արտադրանքներ դաշտանը կառավարման օգնելու համար:

Դաշտանային ցիկլի մաս [խմբագրել]

Դաշտանը դաշտանային ցիկլի ամենատեսանելի փուլն է: Դաշտանային ցիկլերը դաշտանային արյունահոսության առաջին օրվանից են հաշվվում, որովհետև դաշտանի սկիզբը ընդհուպ համընկնում է հորմոնալ ցիկլի հետ:

Հղիության ժամանակ և ծննդաբերությունից մինչ որոշ ժամանակ անց, բնականոնորեն դաշտանը ժամանակավորապես դադարեցվում է. այս շրջանը կոչվում է ամենոռեա (անգլերեն՝ amenorrhoea), այսինքն՝ դաշտանային ցիկլի բացակայություն: Եթե դաշտանը չի վերսկսել, ապա կաթնարտադրության ժամանակ բեղմնավորությունը ցածր է: Հետծննդաբերական ամենոռեայի միջին երկարությունը ավելի երկար է, երբ որոշակի կրծքով կերակրելու ձևեր են օգտագործվում. սա կարող է դիտմամբ գործադրվել, որպես հղիության կանխարգելում (կաթնարտադրողական ամենոռեայի մեթոդ):

Մշակույթ և դաշտան [խմբագրել]

Դաշտանի ուշեցումը կամ դադարեցումը սովորաբար կնոջ ակնկալում է, թե նա հղի կարող է լինել: Սակայն, սա որոշիչ չի կարելի ընդունել: Դաշտանի առաջին քանի տարում անկանոն ցիկլերը սովորական են: Դաշտանային ցիկլի կանոնավորությունը կարելի է նաև ֆիզիկական կամ հուզական ճնշումից ազդվի: Էլ ավելին, դաշտանի շարունակվելի վաղ հղիության ժամանակ անսովոր չէ:[4]

Շատ կրոններ դաշտանի հետ կապված ավանդույթներ ունեն: Կարելի է որոշ գործողություններ դաշտանի ժամանակ արգելեն (ինչպես սեռական հարաբերությունը ուղղափառ հուդայականությունում, հինդուիզմում և իսլամում), կամ դաշտանի վերջում ծեսեր նշանակեն (ինչպես միկվան հուդայականությունում կամ ղուսլը իսլամում): Որոշ ավանդական հասարակություններ մինչև կանանց դաշտանի վերջը նրանց որոշ բնակություններում, «դաշտանային խրճիթներում» են ագուցում, որոնք նախատեսված են այդ բացառիկ նպատակի համար:

Ըստ հայկական հին ծեսերի, աղջիկներն առաջին դաշտանից հետո օրհնված ջրով լվացումներ էին անում եկեղեցում:[5] Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Պարտավի Ժողովի 24-րդ կանոնի, արգելվում էր դաշտանի մեջ գտնվողների պսակն օրհնել:[6] Ըստ Ընդհանրական եկեղեցու հիմնադիրներից Բարսեղ Կեսարացու 1052-որդ կանոնի (որը դրվել է նախքան 5-րդ դար), որին հետևում է նաև Հայ Առաքելական եկեղեցին, կանանց արգելվում է դաշտանի ժամանակ հաղորդություն ստանալ, սակայն վերջին հարյուրամյակում Հայ Առաքելական եկեղեցին որևէ պաշտոնական արձանագրություն չի ունեցել այդ մասին:[7]

Դաշտանը արվեստում [խմբագրել]

  • Դժոխքի անատոմիա (ֆրանսերեն՝ Anatomie de l'enfer) - Կինոնկար Քաթրին Բրեյայից․ ֆիլմը կենտրոնանում է արական վախի վրա հանդեպ իգական սեռականության և կադրերից մեկում արական դեմքը պետք է խմի դաշտանի արյուն պարունակող բաժակը
  • Ինձնից ազատված (անգլերեն՝ Rid of Me) - Կինոնկար Ջեյմս Վեստբիից - Սկզբի կադրերից մեկում հիմնական դերասանուհին դաշտանի արյունը քսում է այլ մեկի երեսին
  • Դաշտան (պարսկերեն՝ پریود -- Փերիոդ) - Երգ պարսիկ երգիչներ Շահին Նաջաֆուց և Մոհսեն Նամջուից, որը երգ է պարսիկ կանանց քաղաքական և մշակութային ճնշման մասին


Աղբյուրներ [խմբագրել]