Քաղաքացիական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիական իրավունք, գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ կարգավորող իրավունք, որը կառուցվում է այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության մեթոդի հիման վրա։

Քաղաքացիական իրավունքի աղբյուր են Սահմանադրությունը, քաղաքացիական օրենսգիրքը և այլ օրենքներն ու նորմատիվ այլ ակտերը։

«Քաղաքացիական իրավունք» հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական իրավունք է կոչվում իրավունքի այն ճյուղը, որը կարգավորում է որոշակի հասարակական հարաբերություններ։

Քաղաքացիական իրավունքը որպես իրավունքի ճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական իրավունքը այնպիսի իրավական նորմերի ամբողջություն է, որոնք կոչված են կարգավորելու առօրյա կյանքում առաջացող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ։

Քաղաքացիական իրավունքը՝ որպես իրավունքի ճյուղ, իրավական նորմերի հասկացություն է, որը կարգավորում է գույքային ինքուրույնություն ունեցող իրավահավասար սուբյեկտների կամահայտնությամբ առաջացող ապրանքադրման և տարաբնույթ գույքային հարաբերություններ, գույքային հարաբերությունների հետ կապված և դրանց հետ չկապված անձնական ոչ գույքային հարաբերություններ։ Գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների մեծ շրջանակ։ Սակայն քաղաքացիական իրավունքը կարգավորում է այդ շրջանակի մի մասը միայն։

Քաղաքացիական օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական օրենսդրությունը քաղաքացիական հարաբերությունների կարգավորումն ապահովող, համապարտադիր վարքագծի կանոններ սահմանող նորմատիվ ակտերի այն ամբողջությունն է, որը կազմում է իրավունքի հիմքը և կանխորոշում է նրա բնույթը։

Քաղաքացիական իրավունքի գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական իրավունքի գիտությունը իրավագիտության բաղկացուցիչ մաս է։ Քաղաքացիական իրավունքի գիտությունը որպես գիտական գործունեության առանձին ոլորտ, առաջացել է Հին Հռոմում։ Քաղաքացիական իրավունքի գիտությունը ուսումնասիրում է հասարակական հարաբերությունների քաղաքացիաիրավական կարգավորման օրինաչափությունները։ Քաղաքացիական իրավունքի գիտության ուսումնասիրման առարկան բացի քաղաքացիական իրավունքից հանդիսանում է նաև քաղաքացիական օրենսդրությունը, նրա կիրառման պրակտիկան, քաղաքացիական իրավունքով կարգավորվող հասարակական հարաբերությունները, այն ուսումնասիրում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիական իրավունքը, այլև արտասահմանյան, հատկապես ԱՊՀ երկրների քաղաքացիական իրավունքը և օրենսդրությունը։

ԱՊՀ անդամ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ ասոցացված անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ մասնակից անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պետության և իրավունքի տեսություն», 1997 Երևան, թարգմանությունը Խաչիկ Հարությունյանի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքացիական իրավունք» հոդվածին։