Արական սեռական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղամարդու վերարտադրողական օրգանները (նշում՝ նկարում պատկերված առնանդամը թլպատված է)
Տղամարդու վերարտադրողական օրգանները (Անգլերեն)

Մարդու արական սեռական համակարգի օրգաններն են ամորձիները, սերմնածորանները, սերմնաբշտերը, շագանակագեղձը և առնանդամը։

Ամորձիները՝ սերմնարանները, զույգ խառը գեղձեր են, տեղավորված են ամորձապարկի մեջ և կազմված են գալարուն խողովակներից, որոնցում զարգանում են սպերմատոզոիդներ և սինթեզվում արական սեռական հորմոններ։ Սպերմատոզոիդը մանրադիտակային մեծությամբ է, ունի պոչ, որի ալիքաձև շարժումներով ինքնուրույն տեղաշարժվում է։ Սերմնարաններում արտադրված սեռական հորմոնները նպաստում են արական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշների՝ ցածր ձայնի, դեմքի, մազերի, մարմնակազմվածքի ձևավորմանը և կարգավորում են սեռական ֆունկցիաները։ Ամորձուց սպերմատոզոիդներն անցնում են սերմնածորանի մեջ, որն ամորձու հետևով բարձանում է վեր ու սերմնալարի կազմում մտնում որովայնի խոռոչ, ապա իջնում կոնքի խոռոչ։

Սերմնաբշտերը սպերմատոզոիդների պահեստ են, գտնվում են կոնքի խոռոչում, արտադրվում են նրանց կենսունակությունն ապահովող հեղուկ, որի մեջ վերջնականապես հասունանում են։ Սերմնաբշտիկց սկսվում է արտազատող ծորան, որը միանալով նույն կողմի սերմնածորանին, շագանակագեղձի սահմանում բացվում է միզուկի մեջ։

Շագանակագեղձն իր անվանումն ստացել է շագանակի ձև ու մեծություն ունենալու շնորհիվ։ Այն տեղավորված է միզապարկի տակ, արտադրում է սպերմատոզոիդների ակտիվությունն ու կենսունակությունն ապահովող հեղուկ, որը ծորաններով լցվում է գեղձի հաստության միջով անցնող միզուկի մեջ։ Սպերմատոզոիդների և նշված հեղուկների խառնուրդը կոչվում է սերմ (սպերմա)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]