Ողնաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողնաշար (լատ.՝ Columna vertebralis), մարմնի հենարանն է և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, կոնքի և գանգի ոսկրերի հետ։ Պաշտպանում է իր մեջ գտնվող ողնուղեղը [1]: Ողնաշարը կապում է մարմնի մասերը, կատարում է պաշտպանկան ֆունկցիա ողնուղեղի ու հնարանային՝ գլխի, ձեռքերի և իրանի համար: Ողնաշարի վերին հատվածը պահում է գլուխը: Ողնաշարի երկարությունը կազմում է մարդու հասակի մոտ 40 %-ը:

Ողնաշարի բաժիներ[խմբագրել]

Ող 5 մմ տրամագծով

Ողնաշարը կազմված է 33-34 ողերից և բաժանվում է 5 հատվածների: Նրանում տարբերում են հետևյալ բաժինները՝

  • Պարանոցային (7 ող)
  • Կրծքային (12 ող)
  • Գոտկային (5 ող)
  • Սրբոսկրային (5 ող)
  • Պոչուկային (3-4 ող)

Չափահաս մարդկանց սրբանային և պոչուկային ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրն ու պոչուկը: Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային 1 և 2-ից ունեն կարուցվածքային ընդհանրություն։

Ողնաշարն ունի S-աձև կորություններ, որոնք ամորտիզացիայի են ենթարկում հրումները, որոնք առաջանում են քայլելու, վազելու, ցատկելու ժամանակ։

Պարանոցային և գոտկային մասերում կորությունն ուղղված է դեպի առաջ և կոչվում է լորդոզ։ Կրծքային և սրբոսկրային մասերում կորությունն ուղղված է դեպի հետ և կոչվում է կիֆոզ։ Ողնաշարի կորությունները զարգանում են երեխայի ծնվելուց 2-3 ամիս անց։ Ողնաշարը կազմված է ողերից: Ողն ունի մարմին, որի հետին մասից դուրս է գալիս աղեղը, որից էլ՝ ելուստները: Ողի մարմնի հետին մակերեսի և աղեղի միջև գտնվում է ողնաշարային անցքը: Ողնաշարային անցքերը, դասավորվլով միմյանց վրա, առաջացնում են ողնաշարային խողովակ որտեղ գտնվում է ողնուղեղը:

Պաթոլոգիա[խմբագրել]

Նկարներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]