Սրբոսկր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրբոսկր, ողնաշարի, նախավերջին հատվածը։ Բաղկացած է հինգ ողից, որոնք սեռական հասունացման շրջանում միաձուլվելով կազմում են մեկ առանձին սեպաձև ոսկր։ Ողնաշարային խողովակը նույնությամբ շարունակվում է սրբոսկրի մեջ, ուր գտնվում են ողնուղեղային նյարդարմատներից կազմված խրձերը (ձիու պոչ)։ Սրբոսկրի կոնքային և մեջքային մակերեսների վրա կան անցքեր, որոնցով դուրս են գալիս ողնուղեղային նյարդերը։ Սրբոսկրի ստորին ծայրին միանում են պոչուկային 3-4 ողները։ Նրա կողմնային մակերեսներին կան ականջանման հոդերեսներ, որոնց միջոցով հոդավորվում է կոնքոսկրի հետ և կազմում կոնքը։ Սրբոսկրի և գոտկային վերջին՝ հինգերորդ ողնի միացման հատվածը (դարավանդը) ողնաշարի ամենաշարժուն մասն է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբոսկր» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։