Վեգետատիվ նյարդային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգը ծայրամասային նյարդային համակարգի բաժին է: Կոչվում է ինքնավար,քանի որ ունի բարձր աստիճանի անկախություն ԿՆՀ-ից:ՎՆՀ-ն կազմված է սիմպաթիկ,պարասիմպաթիկ, և մետասիմպաթիկ բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված`օրգանիզմի պահանջներին համապատասղան ու ապահովում են վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը:
ՎՆՀ-ն չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ:Նյարդային ազդակները օրգաններից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով: ՎՆՀ-ն շատ է տարբերվում մարմնական նյարդային համակրգից: Օրինակ`մարմնական նհ-ի շարժողական նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղից նրա երկարությամբ և առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային մկանները, իսկ ՎՆՀ-ի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի և գլխուղեղի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող հանգույցներում: Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաձորդող 2 նեյրոններով:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով