Օրգան (կենսաբանություն)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Օրգան
Բազմաբջիջ օրգանիզմների Ֆունկցիոնալ և անատոմիական կառուցվածքային միավորն է, որը կազմված է առնվազն երկու տեսակի (հաճախ բազմաթիվ) հյուսվածքներից, որը ունակ է կատարել մեկ կամ մի քանի գործողություններ օրգանիզմում։ Որպես օրինակ կարող է հանդիսանալ արմատը, ցողունը, տերևը և այլն՝ բույսերի մոտ և երիկամը, լյարդը, մաշկը և այլն՝ կենդանիների մոտ։ Կախված զարգացումից և կառուցվածքից առանձնացնում են օրգանի խոշոր մասեր (Բլթեր, Սեգմենտներ) և մանր մասեր (բլթակներ)։ Օրգանի ամենափոքր կառուցվածքային միավորը հանդիսանում է օրգանի կառուցվածքա-ֆունկցիոնալ միավորը։ Վերջինս օրգանի ամենափոքր մասնիկն է, որն ունակ է կատարել տվյալ օրգանին հատուկ բոլոր ֆունկցիաները։ Օրինակ Նյարդային Համակարգի կառուցվածքա-ֆունկցիոնալ միավորը հանդիսանում է Նեյրոնը։ Հաճախ դժվար է լինում գտնել սահմանը օրգանների և օրգան համակարգերի միջև, այդուհանդերձ՝ տարբեր օրգանների նույնատիպ ֆունկցիոնալ միավորումը մեկ ընդհանուրի մեջ հաճախ անվանում են օրգան համակարգ։
Մարդու հիմնական օրգան համակարգերի ցանկ [խմբագրել]
- Սիրտ-անոթային համակարգ
- Մարսողական համակարգ
- Ներզատական համակարգ
- Ավշային համակարգ
- Կմախքային համակարգ
- Մկանային համակարգ
- Կենտրոնական նյարդային համակարգ
- Ծայրամասային նյարդային համակարգ
- Շնչառական համակարգ
- Միզասեռական համակարգ
Աղբյուրներ [խմբագրել]
- The Penguin Dictionary of Biology 11th edition ISBN 0-14-101396-6
- Анатомия Нервной Системы Козлов В. И. Цехмистренко Т. А. 2006 ISBN 5-03-003567-2