Կենսոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսոլորտ (հին հուն.՝ βιος -կյանք և σφαῖρα - գունդ), Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների մի մասն է, որը բնակեցված է կամ բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ «Կենսոլորտ» հասկացությունը ներառել է կենսաբանության մեջ Ժան-Բատիստ Լամարկը 19-րդ դարի սկզբում, իսկ երկրաբանության մեջ առաջարկել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին: Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին: Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում: Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.

  • Կենսոլորտ` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ, խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ։

Կենսոլորտի բնութագրեր[խմբագրել]

Կենսոլորտի տեղակայություն[խմբագրել]

Կենսոլորտը տեղակայված է քարոլորտի վերին մասի, մթնոլորտի ներքին մասի հատման կետում և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։

Կենսոլորտի սահմաններ[խմբագրել]

  • Կենսոլորտի վերին սահմանը մթնոլորտում` 15-20 կմ է: Այն որոշվում է օզոնային շերտով, որը կասեցնում է կարճալիքային կենդանի օրգանիզմների համար մահաբեր ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
  • Կենսոլորտի ներքին շերտ քարոլորտում` 3,5-7,5կմ է։ Այն որոշվում է ջրի գոլորշիացման ջերմաստիճանով և սպիտակուցների դենատուրացիայի ջերմաստիճանով, սակայն հիմանականում կենդանի օրգանիզմների տարածումը սահմանափակվում է մի քանի մետր խորությամբ։
  • Կենսոլորտի ստորին շերտը ջրոլորտում` 10-15 կմ: Այն որոշվում է Համաշխարհային օվկինոսի հատակով, ներառյալ հատակային կուտակումները

Կենսոլորտի բաղադրություն[խմբագրել]

Կենսոլորտը կազմում են հետևյալ նյութերի տեսակներ.

  1. Կենդանի նյութ - կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության: Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է և գնահատվում է 2,4-3,6×1012 տոննա մեծությամբ (չոր վիճակում) և կազմում է Երկրի մյուս ոլորտների զանգվածի 10−6 քիչ: Բայց դա «մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից» մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։ Կենդանի նյութը տարածված է կենսոլորտում շատ անհավասարաչափ
  2. Կենսածին նյութ - նյութ, որը արտադրվում և վերամշակվում է կենդանի նյութով։ Օրգանական էվոլյուցիայի ընթացքում կենդանի օրգանիզմները հազարապատիկ անցկացրել են իրենց օրգաններով, բջիջներով և արյունով ամբողջ մթնոլորտը, Համաշխարհային օվկիանոսի ողջ ծավալը, հանքային նյութերի հսկայական զանգված։ Կենդանի նյութի այն երկրաբանական դերը կարելի է պատկերացնել ըստ ածխի, նավթի, կարբոնատային տեսակների հանքատեղերի։
  3. Հանքային, անկենդան նյութ եր (косное вещество)-առանց կենդանի օրգանիզմների մասնակցության ստեղծված արտադրանքներ։
  4. Կենսահանքային նյութ (биокосное вещество)-ստեղծվում է միաժամանակ կենդանի օրգանիզմների և քարացման ընթացքում ներկայացնելով մեկի և մյուսի դինամիկ հավասարակշիռ համակարգեր։ Այդպիսիք են հողը, տիղմը, քամահարման կեղևը և այլն։ Նրանցում օրգանիզմները առաջատար դեր են խաղում։
  5. Ռադիոակտիվ քայքայման ընթացքում գտնվող նյութ։
  6. Ցրված ատոմներ, որոնք անդադար առաջանում են տիեզերական ճառագայթման ազդեցության հետևանքով տարբեր տեսակի երկրային նյութերից։
  7. Տիեզերական ծագման նյութ։

Կենսոլորտի զարգացման պատմությունից:[խմբագրել]

Զարգացումը նկատվում է միայն կենդանի նյութում և նրա հետ կապված կենսակոսնայում։ Մեր մոլորակի կոսնային նյութում էվոլյուցիոն ընթացք չի կատարվում։

Կյանքի գոյացում[խմբագրել]

Կյանքը երկրում գոյացել է դեռ արխայիկ ժամանակաշրջանում 3,5 մլրդ տարի առաջ։ Այսպիսի տարիք ունեն հնեաբանների հայտնաբերած հնագույն օրգանական մնացորդները։ Երկրի տարիքը, որպես արեգակնային համակարգի ինքնուրույն մոլորակ գնահատվում է 4,5 մլրդ տարի։ Այսպիսով կարելի է համարել, որ կյանքը գոյացել է մոլորակի դեռևս պատանեկան շրջանում։ Արխաիկում առաջանում են առաջին էուկարիոդները՝ միաբջիջ ջրիմուռներ և պարզագույններ։ Սկսվեց ցամաքում հողի առաջացման ընթացքը։ Արխաիկ շրջանի վերջում սկսվեց կենդանի օրգանիզմների սեռական ընթացքը և բազմաբջջությունը։

Կենսոլորտի ապագան[խմբագրել]

Ժամանակի ընթացքում կենսոլորտը ավելի անկայուն է դառնում։ Գոյություն ունի մարդկության համար մի քանի ողբերգական վաղաժամ փոփոխություն, որից մի քանիսը կապված են մարդկության գործունեության հետ։ Մի քանի փիլիսոփաներ, օրինակ Դևիդ Պիրսը, հանդես են գալիս կենսոլորտի մոդիֆիկացման առաջարկով, բոլոր կենդանի օրգանիզմներին տառապանքներից ազատելու նպատակով՝ և բառի բուն իմաստով Երկրի վրա դրախտ ստեղծելու(աբոլիցիոնիզմ

Կենսոլորտի հետազոտման պատմությունը[խմբագրել]

Կենսոլորտի ուսումնասիրման զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել Վ. Ի. Վերնադսկին։

Արհեստական կենսոլորտ[խմբագրել]

Մարդը չի կարող գոյություն ունենալ կենսոլորտից դուրս, սակայն ձգտում է հետազոտել տիեզերական տարածությունը։ Դեռ Կոնստանտին Էդուարդի Ցիալկովսկին կապում էր տիեզերքի յուրացումը արհեստական կենսոլորտի ստեղծման հետ։ Ներկային ժամանակում նրա ստեղծման գաղափարը դարձել է նորից արդիական Լուսնի և Մարսի յուրացման կապակցությամբ։ Սակայն ներկա պահին ամբողջովին ինքնուրույն արհեստական կենսոլորտի ստեղծման փորձը հաջողությամբ չի պսակվել։ Դիտարկվում է տերրաֆորմավորման միջոցով այլ մոլորակների վրա ոչ երկրային կենսոլորտի ստեղծման հնարավորությունը(առայժմ ոչ մոտ ապագայում)։

Արտաքին հղումներ[խմբագրել]