Կոնստանտին Ցիոլկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ցիոլկովսկի

Կոնստանտին Ցիոլկովսկի (ռուս.՝ Константи́н Эдуа́рдович Циолко́вский, սեպտեմբերի 17, 1857- սեպտեմբերի 19, 1935) Ռուսաստանի և խորհրդային հրթիռ նախագծող գիտնական՝ տիեզերագնացության տեսության պիոները։ Իր հետևորդների՝ գերմանացի Հերման Օբերտի և ամերիկացի Ռոբերտ Գոդարդի հետ միասին նա համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրը։[1]

Ցիոլկովսկին իր կյանքի մեծ մասը ապրեց Կալուգայի ծայրամասում, փայտե տնակում, Մոսկվայից մոտ 200 կմ հարավ։ Նա իր բնույթով ճգնավոր էր և իր համաքաղաքացիներին թվում էր տարօրինակ և արտառոց։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Konstantin E. Tsiolkovsky – Soviet Space Scientist. From San Diego Aerospace Museum Educational Materials