Ժյուլ Վեռն
| Ժյուլ Վեռն | |
|---|---|
| Ծնվել է | Ժյուլ Գաբրիել Վեռն փետրվարի 8, 1828 Նանտ (Ֆրանսիա) |
| Մահացել է | մարտի 24, 1905 (77 տարեկան) Ամիեն, (Ֆրանսիա) |
| Լեզու | ֆրանսերեն |
| Ազգություն | ֆրանսիացի |
| Ոճեր | "Արկածային" "Գիտաֆանտաստիկ" |
| Ուշագրավ աշխատանք(ներ) | "Խորհրդավոր կղզի" "20000 լյո ջրի տակ" "Հինգ շաբաթ օդապարիկով" |
| Ամուսին(ներ) | Օնորինա դե Վիան (ծնյալ Մորել) |
| Զավակներ | Միշել Վեռն, 2 խորթ դուստր |
|
Ներշնչվել է
|
|
|
Ներշնչել է
|
|
| Ստորագրություն | |
| Ժյուլ Վեռն Վիքիքաղվածքում | |
| Վեբ-կայք | jacquot.net |
Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne; 1828թ. փետրվարի 8, Նանտ, Ֆրանսիա — 1905թ. մարտի 24, Ամիեն), ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտա-ֆանտաստիկ գրականության՝ որպես ժանրի հիմնադրներից մեկը: Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ: Նրա բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ դիմանալով բազմաթիվ վերահրատարակությունների:
Բովանդակություն |
Կենսագրությունը [խմբագրել]
Ընտանիքը [խմբագրել]
Հայրը` փաստաբան Պիեռ Վեռնը (1798—1871) սերում էր փաստաբանների ընտանիքից: Մայրը` Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին (1801—1887) բրիտանուհի է շոտլանդական ծագումով: Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր: Նրանից հետո ծնվել են` եղբայր Պոլը (1829) և երեք քույրերը` Աննան (1836), Մատիլդան (1839) և Մարին (1842):
Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը` Մորել): Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից: 1856 թ.-ի մայիսի 20-ին Ժյուլ Վեռնը գնաց Ամիեն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար և այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Օնորինան: 8 ամիս անց` 1857 թ.-ի հունվարի 10-ին նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Փարիզ, որտեղ և Ժյուլ Վեռն ապրում էր վերջին տարիներին: 4 տարի անց` 1861 թ.-ի օգոստոսի 3-ին ծնվեց Միշելը` Ժյուլ Վեռնի և Օնարիայի որդին և միակ զավակը: Որդու ծնվելու ժամանակ Ժյուլ Վեռնը ներկա չէր, քանի որ ճանապարհորդում էր Սկանդինավիայում:
Կրթությունը և ստեղծագործությունները [խմբագրել]
Փաստաբանի որդի Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով: 1850 թ.-ին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականցվեց «Պատմական թատրոնում» Ալեքսանդր Դյումա (հայր): 1852—1854 թթ. Վեռնն աշխատում էր որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու, այնուհետև որպես բորսայի միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չէր դատարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ:
«Արտասովոր ճանապարհորդություններ» շարքը [խմբագրել]
1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի առաջին վեպը`
Վեպի հաջողությունը ոգևորեց Վեռնին և նա այնուհետև սկսեց աշխատել նույն ոգով` իր հերոսների արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց և այնպես բավականին լավ մտածված գիտական հայտնագործություններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժյուլ Վեռնի երևակայության ծնունդ էին: Այս շարքին են պատկանում նաև հետևյալ վեպերը`
- «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը» (1864),
- «Նավապետ Հատերասի ճանապարհորդությունն ու արկածները» (1865),
- «Երկրից դեպի լուսին» (1865),
- «Նավապետ Գրանտի զավակները» (1867),
- «Լուսնի շուրջը» (1869),
- «20000 լյո ջրի տակ» (1870),
- «Աշխարհի շուրջը 80 օրում» (1872),
- «Խորհրդավոր կղզին» (1874),
- «Միխայիլ Ստրոգով» (1876),
- «Տասնհինգամյա նավապետը» (1878),
- «Ռոբուր նվաճողը» (1886)
Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվել են 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր:
Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները լի են գիտական հայտնագործություններով կապված գիտության զարգացման առաջընթացի հետ: Նա կարեկցանքով նկարագրում է նաև ազատագրական շարժումները:
Ժյուլ Վեռնի վեպերում ընթերցողները չեն գտել միայն տեխնիկայի հետաքրքիր նկարագրություններ և ճանապարհորդություններ, այլ նաև վառ ազնիվ հերոսների կերպարներ (նավապետ Հատտերաս, նավապետ Գրանտ, նավապետ Նեմո), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիդենբրոկ, դոկտոր Կլոուբոննի, զարմիկ Բենեդիկ, Ժակ Պագանել), որոնք իրենց ներկայությամբ գեղեցկացնում և էլ ավելի հետաքրքիր են դարձնում վեպը:
Ուշ ստեղծագործությունները [խմբագրել]
Ժյուլ Վեռնն իր ավելի ուշ ստեղծագործություններում վախ է արտահայտել, որ գիտական նվաճումները կարող են օգտագործվել մարդկությանը վնաս հասցնելու համար`
- Հայրենիքի դրոշը (1896),
- Աշխարհի տիրակալը (1904),
- Բարսակի էկսպիդիցայի արտասովոր արկածները (1919) (ավարտել է գրողի որդի Միշել Վեռնը),
Հավատը գիտական առաջընթացի նկատմամբ փոխվել էր անհայտության նկատմամբ ունեցած վախով: Բայց այս վեպերն այնքան մեծ ուշադրության չարժանացան, որքան նրանց նախորդողները:
Գրողի մահից հետո դեռ բավականին չտպագրված վեպեր էին մնացել, որոնք դեռ երկար տարիներ տպագրվում էին: Այսպիսով «Փարիզը 20-րդ դարում» (1863) վեպը տպագրվել է 1994 թ.-ին:
Գրող — ճանապարհորդ [խմբագրել]
Ժյուլ Վեռնը չի եղել «կաբինետային» գրող: Նա շատ է ճանապարհորդել, ընդ որում և իր սեփական զբոսանավերով` «Սեն-Միշել I», «Սեն-Միշել II» և «Սեն-Միշել III»: 1859 թ.-ին նա ճանապարոհորդել է Անգլիայում և Շոտլանդիայով: 1861 թ.-ին եղել է Սկանդինավիայում:
1867 թ.-ին նա կատարել է տրանսատլանտյան նավարկություն «Գրեյս-Իստերն» նավով դեպի ԱՄՆ: Եղել է Նյու-Յորքում և Նիագարյան ջրվեժի մոտ:
1878 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարել է մեծ ճանապարհորդություն Միջերկրական ծովով իր «Սեն-Միշել III» զբոսանավով` այցելոլով Լիսաբոն, Տանժեր, Ջիբլարտար և Ալժիր: 1879 թ.-ին Ժյուլ Վեռնն իր «Սեն-Միշել III» զբոսանավով կրկին եղել է Անգլիայում և Շոտլանդիայում: 1881 թ.-ին Ժյուլ Վեռնն իր զբոսանավով եղել է Նիդերլանդիայում, Գերմանիայում և Դանիայում: Այդ ժամանակ էլ նա պլանավորել էր այցելել Սանկտ-Պետերբուրգ, բայց ուժեղ փոթորիկը խանգարեց դրան:
1884 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարեց իր վերջին մեծ ճանապարհորդությունը: «Սեն-Միշել III» զբոսանավով նա եղավ Ալժիրում, Մալտայում, Իտալիայում և այլ միջերկրական երկրներում: Նրա ճանապարհորդություններից շատերը հիմք հանդիսացան «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի համար` «Լողացող կղզին» (1870), «Սև Հնդկաստանը» (1877), «Կանաչ ճառագայթ» (1882), «Վիճակախաղի տոմս» (1886) և այլն:
Կյանքի վերջին 20 տարին [խմբագրել]
1886 թ.-ի մարտի 9-ին Ժյուլ Վեռնը ծանր վիրավորվել էր ատրճանակի կրակոցից: Մեծ գրողի վրա կրակել էր հոգեպես հիվանդ զարմիկ Գաստոն Վեռնը` Պոլի որդին: Դրանից հետո նա ստիպված էր մոռանալ ճանապարհորդության մասին:
1892 թվականին վիպասանը դարձավ Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ:
Մահվանից մի քիչ առաջ Ժյուլ Վեռնը կուրացավ, բայց և այնպես շարունակում էր թելադրել իր գրքերը: Ըստ Լեոնիդ Բարիսովի այն գրի էր առնում հեղինակի խորթ աղջիկներից մեկը: Հեղինակը մահացել է 1905 թվականի մարտի 24-ին շաքարախտից:
Ժյուլ Վեռնի հիշատակի հավերժացում [խմբագրել]
Ժյուլ Վեռնի պատվին անվանվել են`
- առաջին ավտոմատ բեռնատար տիեզերանավը նախագժված ЕКА-ով:
- Լուսնի վրայի խառնարաններից մեկը` 143 կմ տրամագժով:
Կանխագուշակությունները [խմբագրել]
Իր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում` հեռուստատեսության և տիեզերական թռիչքների: Ինչպես նաև`
- Էլեկտրական աթոռ
- Ինքնաթիռ («Աշխարհի տիրակալը»).
- Ուղղաթիռ («Ռոբուր նվաճողը»).
- Սուզանավ («20 000 լյո ջրի տակ»).
- Թռիչքներ դեպի տիեզերք, այդ թվում նաև Լուսին («Երկրից դեպի լուսին»). Հեղինակի ընտրած վայրը հեռու չէր իրկանից "Տիեզերական կենտրոն Քեննեդի"
- Աշտարակ Եվրոպայի կենտրոնում (մինչև Էյֆելյան աշտարակի կառուցումը — նկարագրությունը շատ նման է)
- Միջտիեզերական ճանապարհորդություն («Հեկտոր Սերվադակ»)
- Տեսահաղորդակցություն և հեռուստատեսություն («Փարիզը 20-րդ դարում»)
- Կոնվերտոպլան (ինքնաթիռի տեսակ) («Բարսակի արշավախմբի արտասովոր արկածները»)
Չիրականցված կանխագուշակումներ`
- Ցամաք Հյուսիսային բևեռի վրա (Նավապետ Հատտերասի արկածները) և օվկիանոս Հարավային բևեռում («20000 լյո ջրի տակ»): Ամեն ինչ եղավ ընդհակառակը:
- Ստորջրյա անցում Սուեզի ջրանցքի տակ («20000 լյո ջրի տակ»)
Ստեղծագործություններ նվիրված Ժյուլ Վեռնին [խմբագրել]
Գրքեր [խմբագրել]
- Լեոնիդ Բարիսով «Ժյուլ Վեռն» - կենսագրական վեպ (թարգմանվել է հայերեն)
- Ժակ Պիկար, Ռոբերտ Դիտց «Խորությունը 7 մղոն» - պատմվում է, թե ինչպես «Նաուտիլիուս»-ի նկարագրությունից ելնելով ստեղծվել է սուզանավը: (թարգմանվել է հայերեն)
- Մինչև հիմա էլ սուզանավերը խորասուզվելու համար ջուր են քաշում իր մեջ, իսկ վերև ելնելիս այն բաց թողնում: Այս մեխանիզմը նկարագրել է Ժյուլ Վեռնը:
- Եվգենիյ Բրանդիս «Ժյուլ Վեռնի շուրջ»(ռուս.) "Либуреск" կայք էջում:
- Եվգենիյ Բրանդիս «Ժյուլ Վեռնի Ռուսաստանում»(ռուս.) "Либуреск" կայք էջում:
- Եվգենիյ Բրանդիս «Ժյուլ Վեռնը և նրա վեպերը»(ռուս.) "Либуреск" կայք էջում:
Նոթեր [խմբագրել]
- Եվգենիյ Բրանդիս «Հարցազրույց Ժյուլ Վեռնի հետ»(ռուս.) "Либуреск" կայք էջում:
- Եվգենիյ Բրանդիս «Մեկնաբանություններ «Արշիպելագը կրակի մեջ», «Ռոբուր նվաճողը» և «Հյուսիսը Հարավի դեմ» վեպերին»(ռուս.) "Либуреск" կայք էջում:
Ստեղծագործությունները [խմբագրել]
Վեպեր [խմբագրել]
- Հինգ շաբաթ օդապարիկով (Cinq semaines en ballon, 1863) (թարգմանվել է հայերեն[1])
- Փարիզը 21-րդ դարում (Paris au XXe siècle, 1863, not published until 1994)
- Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (Voyage au centre de la Terre, 1864) (թարգմանվել է հայերեն[2])
- Երկրից դեպի լուսին (De la Terre à la Lune, 1865) (թարգմանվել է հայերեն[3])
- Նավապետ Հատերասի ճանապարհորդությունն ու արկածները (Voyages et aventures du capitaine Hatteras, 1866)
- Նավապետ Գրանտի որդիները (Les Enfants du capitaine Grant, 1867–1868) (թարգմանվել է հայերեն[4])
- 20.000 լյո ջրի տակ (Vingt mille lieues sous les mers, 1870) (թարգմանվել է հայերեն[5])
- Լուսնի շուրջը (Autour de la lune, a sequel to From the Earth to the Moon, 1870) (թարգմանվել է հայերեն[2])
- Լողացող քաղաքը (Une ville flottante, 1871)
- Դոկտոր Օքս (Une Fantaisie du Docteur Ox, 1872) (թարգմանվել է հայերեն[6])
- Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում (Aventures de trois Russes et de trois Anglais, 1872)
- Մորթիների երկրում (Le Pays des fourrures, 1873)
- Աշխարհի շուրջը 80 օրում (Le Tour du monde en quatre-vingts jours, 1873) (թարգմանվել է հայերեն[7])
- Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը (Le Chancellor, 1875) (թարգմանվել է հայերեն[8])
- Խորհրդավոր կղզի (L'Île mystérieuse, 1875) (թարգմանվել է հայերեն[9])
- Միխայիլ Ստրոգով (Michel Strogoff, 1876)
- Հեկտոր Սերվադակ (Hector Servadac, 1877) (թարգմանվել է հայերեն[10])
- Սև Հնդկաստանը (Les Indes noires, 1877) (թարգմանվել է հայերեն[11])
- Տասնհինգամյա նավապետը (Un Capitaine de quinze ans, 1878) (թարգմանվել է հայերեն[12])
- Բեգումի հինգ հարյուր միլիոնը (Les Cinq cents millions de la Bégum, 1879) (թարգմանվել է հայերեն[13])
- Շոգետուն (La Maison à vapeur, 1879)
- Չինացու ձախորդությունները Չինաստանում (Les Tribulations d'un Chinois en Chine, 1879)
- Ժանգադա (La Jangada, 1881)
- Կանաչ ճառագայթ (Le Rayon vert, 1882)
- Համառ Քերաբան (Kéraban the Inflexible, 1883)
- Ֆրրիտտ Ֆլակ ("Frritt-Flacc", 1884)
- Հարավային աստղ (L’Archipel en feu, 1884)
- Արշիպելագը կրակի մեջ (L’Archipel en feu, 1884) (թարգմանվել է հայերեն[7])
- Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը (1885) (համահեղինակ` Անդդրե Լորի).
- Մատիաս Շանդոր (Mathias Sandorf, 1885)
- Ռոբուր նվաճողը (Robur-le-Conquérant, 1886) (թարգմանվել է հայերեն[14])
- Ուղետոմս համար "9672" (Un Billet de loterie, 1886)
- Հյուսիսը Հարավի դեմ (Nord contre Sud, 1887)
- Ճանապարհ դեպի Ֆրանսիա (Le Chemin de France, 1887)
- Անանուն ընտանիք (Famille-sans-nom, 1888)
- Երկու տարի արձակուրդ (Deux Ans de vacances, 1888)
- Տակն ի վեր (Sans dessus dessous, the second sequel to From the Earth to the Moon, 1889) (թարգմանվել է հայերեն[15])
- Կասկաբել Կեսար (César Cascabel, 1890)
- Միստր Բրանիկան (Mistress Branican, 1891)
- Ամրոցը Կարպատներում (Le Château des Carpathes, 1892)
- Կլադիուս Բոմբառնակ (Claudius Bombarnac, 1893)
- Մանուկը (P’tit-Bonhomme, 1893)
- Լողացող կղզին (L’Île à hélice, 1895) (թարգմանվել է հայերեն[16])
- Հայրենիքի դրոշը (Face au drapeau, 1896)
- Կլոդիուս Դարտանդոր (Clovis Dardentor, 1896)
- Սառցե Սֆինքս (Le Sphinx des glaces, a sequel to Edgar Allan Poe's The Narrative of Arthur Gordon Pym, 1897)
- Սքանչելի Օրինիկոն (Le Superbe Orénoque, 1897)
- Գյուղը օդում (Le Village aérien, 1901)
- Կիպ եղբայրները (Les Frères Kip,1902)
- Աշխարհի տիրակալը (Maître du monde, sequel to Robur the Conqueror, 1904) (թարգմանվել է հայերեն[17])
- Ծովի ներխուժումը (L’Invasion de la mer, 1904)
- Դրամա Լիֆլանդիայում (Un Drame en Livonie, 1904)
- Փարոսը աշխարհի ծայրին (Le Phare du bout du monde, 1905)
- Մրցարշավ մետեորիտի հետևից (La Chasse au météore, 1908)
- Դունայի լոցմանը (Le Pilote du Danube, 1908)
- Ջոնաթանի նավաբեկյալները (Les Naufragés du «Jonathan», 1909)
Պատմվածքներ [խմբագրել]
- Բլեֆ (Ամերիկյան բարքեր) (թարգմանվել է հայերեն[17])
Էկրանավորման աղյուսակ [խմբագրել]
| Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Սյուժեն | Երկիրը |
|---|---|---|---|---|
| 1902 | Ճանապարհորդություն դեպի լուսին | Le Voyage dans la lune | վեպ | |
| 1904 | Արտասովոր ճանապարհորդություն | Le voyage à travers l’impossible | պիես | |
| 1907 | 20000 լյո ջրի տակ | 20,000 lieues sous les mers | վեպ | |
| 1908 | Էկսպեդիցիա Լուսնի վրա | Excursion dans la lune | վեպ | |
| 1908 | Միխայիլ Ստրոգով | Michael Strogoff | վեպ | |
| 1910 | Միխայիլ Ստրոգով | Michael Strogoff | վեպ | |
| 1910 | Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը | Voyage au centre de la terre | վեպ | |
| 1912 | Բևեռի գրավում | À la conquête du pôle | վեպ | |
| 1913 | Նավապետ Գրանտի զավակները | Les enfants du capitaine Grant | վեպ | |
| 1914 | Աշխարհի շուրջը 80 օրում | 'Round the World in 80 Days | վեպ | |
| 1914 | Միխայիլ Ստրոգով | Michael Strogoff | վեպ | |
| 1916 | 20000 լյո ջրի տակ | 20,000 Leagues Under the Sea | վեպ | |
| 1921 | Մատիաս Սանդորֆ | Mathias Sandorf | վեպ | |
| 1926 | Միխայիլ Ստրոգով | Michel Strogoff | վեպ | |
| 1929 | Խորհրդավոր կղզին | The Mysterious Island | վեպ | |
| 1931 | Մարդ, որը փնտրում էր իր մարդասպանին | Der Mann, der seinen Mörder sucht | ||
| 1936 | Թագավորի սուրհանդակը | Der Kurier des Zaren | վեպ | |
| 1936 | Միխայիլ Ստրոգով | Michel Strogoff | վեպ | |
| 1936 | Նավապետ Գրանտի զավակները | Дети капитана Гранта | վեպ | |
| 1937 | Զինվորը և լեդին | The Soldier and the Lady | վեպ, տիտրերում նշված չէ | |
| 1941 | Խորհրդավոր կղզին | Таинственный остров | վեպ | |
| 1944 | Միխայիլ Ստրոգով | Miguel Strogoff | վեպ | |
| 1945 | Տասնհինգամյա նավապետը | Пятнадцатилетний капитан | վեպ | |
| 1951 | Խորհրդավոր կղզին | Mysterious Island | վեպ | |
| 1954-1990 | Դիսնեյլենդ (սերիալ) | Walt Disney’s Wonderful World of Color | ||
| 1954 | 20000 լյո ջրի տակ | 20,000 Leagues Under the Sea | ||
| 1956 | Աշխարհի շուրջը 80 օրում | Around the World in Eighty Days | վեպ | |
| 1956 | Միխայիլ Ստրոգով | Michel Strogoff | վեպ | |
| 1958 | Բեկ-Կապ կղզու գաղտնիքը | Vynález zkázy | վեպ | |
| 1958 | Երկրից դեպի Լուսին | From the Earth to the Moon | վեպ | |
| 1959 | Ժոաո Կորալի գաղտնիքը | 800 leguas por el Amazonas o (La jangada) | վեպ | |
| 1959 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը | Journey to the Center of the Earth | վեպ | |
| 1961 | Աշխարհի տիրակալը | Master of the World | վեպ | |
| 1961 | Le triomphe de Michel Strogoff | Le triomphe de Michel Strogoff | վեպ | |
| 1961 | Արկածների կղզին | Mysterious Island | վեպ | |
| 1961 | Վիշապների հովիտը | Valley of the Dragons | վեպ | |
| 1962 | Հինգ շաբաթ օդապարիկով | Five Weeks in a Balloon | վեպ | |
| 1962 | Նավաբեկյալներին որոնելիս | In Search of the Castaways | վեպ | |
| 1962 | Երկու տարի արձակուրդ | Dos años de vacaciones | վեպ | |
| 1963 | Մատիաս Ստանդորֆ | Mathias Sandorf | վեպ | |
| 1963 | Երեք զվարճալի մարդիկ կատարում են շուրջերկրյա ճանապարհորդություն | The Three Stooges Go Around the World in a Daze | վեպ | |
| 1964 | Die Reise um die Erde (հեռուստաֆիլմ) | Die Reise um die Erde | վեպ | |
| 1964 | Թատրոն պատանեկության համար. Սև Հնդկաստանը (հեռուստաֆիլմ) | Les Indes noires | վեպ | |
| 1965 | Չինացու տվայտանքները Չինաստանում | Les tribulations d’un Chinois en Chine | գիրք | |
| 1966 | Գողացված դիրիժաբլը | Ukradená vzducholod | վեպ | |
| 1966 | Cinci saptamîni în balon | Cinci saptamîni în balon | վեպ | |
| 1967 | Հրթիռով դեպի Լուսին | Rocket to the Moon | ||
| 1967 | Թատրոն պատանեկության համար. Վիլհելմ Շտորցի գաղտնիքը (հեռուստաֆիլմ) | Le théâtre de la jeunesse: Le secret de Wilhelm Storitz | վեպ | |
| 1969 | Հարավային աստղ | The Southern Star | վեպ | |
| 1970 | Արտասովոր արձակուրդ | Strange Holiday | ||
| 1970 | Նեմո (հեռուստաֆիլմ) | Nemo | վեպ | |
| 1970 | Գիսաստղի վրա | Na komete | վեպ | |
| 1970 | Ստրոգով | Strogoff | վեպ | |
| 1971 | Վտանգավոր լույս աշխարհի ծայրին | The Light at the Edge of the World | վեպ | |
| 1972-1973 | 80 օր աշխարհի շուրջը (մուլտսերիալ) | Around the World in Eighty Days | պատմվածք | |
| 1973 | Խորհրդավոր կղզին | La isla misteriosa | վեպ | |
| 1973 | Մետր Զախարիուս (հեռուստաֆիլմ) | Maître Zaccharius | վեպ | |
| 1973 | 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) | 20,000 Leagues Under the Sea | գիրք | |
| 1973 | Կոտրված պայտ | Сломанная подкова | Դրամա Լիֆլանդիայում | |
| 1974 | Խաղաղ օվկիանոսի ծովահենները | Deux ans de vacances | Երկու տարով արձակուրդ | |
| 1974 | Տասնհինգամյա նավապետը | Un capitán de quince años | վեպ | |
| 1974 | Խորհրդավոր հափշտակություն | A dunai hajós | վեպ | |
| 1975 | Նավապետ Նեմո | Капитан Немо | վեպ | |
| 1975 | Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ) | Mysterious Island | վեպ | |
| 1975 | Ֆանտաստիկ ճանապարհորդություն օդապարիկով | Viaje fantástico en globo | վեպ | |
| 1976 | Արտասովոր ճանապարհուդություն դեպի երկրի կենտրոն | Viaje al centro de la Tierra | վեպ | |
| 1977 | Բոլյոկի և Լյելեկի արձակուրդները (մուլտֆիլմ) | Wielka podróz Bolka i Lolka | վեպ | |
| 1977 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) | A Journey to the Center of the Earth | վեպ | |
| 1977 | Հինգ շաբաթ օդապարիկով (մուլտֆիլմ) | 5 Weeks in a Balloon | վեպ | |
| 1978 | Նավապետ Նեմոյի վերադարձը (տեսաֆիլմ) | The Return of Captain Nemo | վեպ, տիտրերում գրված չէ | |
| 1979 | Tajemství ocelového mesta | Tajemství ocelového mesta | գիրք | |
| 1979 | Աշխարհի շուրջն 80 օրում (տեսաֆիլմ) | Le tour du monde en 80 jours | վեպ | |
| 1979 | Երկրից դեպի լուսին (մուլտֆիլմ) | From the Earth to the Moon | վեպ | |
| 1980 | Կոմսուհի Դոլիգեն դը Գրացի խաղերը | Les jeux de la Comtesse Dolingen de Gratz | վեպ | |
| 1981 | Հրեշների կղզու գաղտնիքը | Misterio en la isla de los monstruos | վեպ | |
| 1981 | Կարպատյան ամրոցի գաղտնիքը | Tajemství hradu v Karpatech | վեպ | |
| 1981 | Աշխարհի շուրջն Ուիլյամ Ֆոգի հետ (մուլտսերիալ) | La Vuelta al mundo de Willy Fog | ||
| 1981 | Ամրոցը Կարպատներում | Castle in the Carpathians | վեպ | |
| 1982 | Ծովային սատանա | Los diablos del mar | պատմվածք | |
| 1982 | Խորհրդավոր մոլորակ | Mysterious Planet | վեպ | |
| 1984 | Զախարիուս (TV) | Zacharius | վեպ | |
| 1985 | 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) | 20,000 Leagues Under the Sea | վեպ | |
| 1985 | Նավապետ Գրանտին որոնելիս | В поисках капитана Гранта | վեպ | |
| 1986 | «Պիլիգրիմի» նավապետը | Капитан «Пилигрима» | վեպ | |
| 1986 | Ճանապարհորդություն դեպի լուսին (Հեռուստատեսություն) | Le voyage dans la lune | վեպ | |
| 1988 | Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ) | Around the World in 80 Days | վեպ | |
| 1989 | Աշխարհի շուրջն 80 օրում (սերիալ) | Around the World in 80 Days | վեպ | |
| 1990-1991 | Նադյան խորհրդավոր ծովից (մուլտսերիալ) | Fushigi no umi no Nadia | ||
| 1991 | Ալքիմիկոս Շտորցի գաղտնիքը | Tajomstvo alchymistu Storitza | վեպ | |
| 1993 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը | Journey to the Center of the Earth | վեպ | |
| 1993 | 800 լյո ներքև Ամազոնիայով | Eight Hundred Leagues Down the Amazon | վեպ | |
| 1995 | Խորհրդավոր կղզին (սերիալ) | Mysterious Island | վեպ | |
| 1996 | Նավապետ Գրանտի զավակները | Дети капитана Гранта | վեպ | |
| 1996 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) | Journey to the Center of the Earth | վեպ | |
| 1997 | Նաուտիլիուս (հեռուստաֆիլմ) | 20,000 Leagues Under the Sea | վեպ | |
| 1997 | 20000 լյո ջրի տակ (հեռուստաֆիլմ) | 20,000 Leagues Under the Sea | վեպ | |
| 1999 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (հեռուստաֆիլմ) | Journey to the Center of the Earth | վեպ | |
| 1999 | Թագավորական սուրհանդակ Միխայիլ Ստրոգովը (հեռուստաֆիլմ) | Michele Strogoff — il corriere dello zar | վեպ | |
| 1999 | Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ) | Around the World in 80 Days | վեպ | |
| 2000 | Ժյուլ Վեռնի խորհրդավոր արկածները (սերիալ) | The Secret Adventures of Jules Verne | ||
| 2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Սեզար Կասկաբել (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne — César Cascabel | վեպ | |
| 2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne — L'île mystérieuse | վեպ | |
| 2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Հարավային աստղ (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne — L'étoile du sud | վեպ | |
| 2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ժանգադա (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne — La Jangada | գիրք | |
| 2001 | Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ) | Les voyages extraordinaires de Jules Verne — Voyage au centre de la terre | գիրք | |
| 2002 | 20000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ) | 20,000 Leagues Under the Sea | վեպ | |
| 2004 | Աշխարհի շուրջն 80 օրում | Around the World in 80 Days | վեպ | |
| 2004 | Միխայիլ Ստրոգովի անհավանական արկածները (մուլտֆիլմ) | Les aventures extraordinaires de Michel Strogoff | վեպ | |
| 2004 | Դոկտոր Օքս (հեռուստաֆիլմ) | Le docteur Ox | վեպ | |
| 2005 | Խորհրդավոր կղզին (հեռուստաֆիլմ) | Mysterious Island | վեպ | |
| 2007 | Նաուտիլիուս. Օվկիանոս նվաճողը (տեսաֆիլմ) | 30,000 Leagues Under the Sea | վեպ | |
| 2008 | Ճանապարհորդություն դեպի դինոզավրերի աշխարհ (տեսաֆիլմ) | Journey to the Center of the Earth | վեպ | |
| 2008 | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը | Journey to the Center of the Earth 3D | վեպ | |
| 2012 | Ուղևորություն 2: Խորհրդավոր կղզին | Mysterious Island | վեպ |
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Երկրից դեպի Լուսին և Լուսնի շուրջը վեպերում Ժյուլ Վեռնը կանխագուշակել է ապագայում տիեզերքի նվաճման մի քանի պահեր.
-
- Այլումինի օգտագործումը որպես վագոն-ականի հիմնական նյութ: Չնայած XIX դարում այլումինի մեծ արժեքին, նա կանխագուշակել էր այդ մետաղի լայնորեն օգտագործումը աէրոդինամիկական ինդուստրիայում:
- Լուսնի էկսպեդիցիայի համար մեկնարկման կետ է ընտրվել Ֆլորիդայի Ստոուզ-Խիլլ վայրը: Այդ վայրը բավականին մոտ է ժամանակակից միսս Կանավերալի տիեզերակայանին:
- Դեպի Լուսին թռիչքը և՛ Ժյուլ Վեռնի մոտ և՛ իրականում տեղի է ունեցել ապրիլին: Անձնակազմը բաղկացած էր երեք տիեզերագնացներից և երկու տիեզերական ապարատներն էլ վայէջք են կատարել միևնույն ատլանտյան օվկիանոսի ջրերի վրա:
- Ժյուլ Վեռնը այնպես էլ չեղավ Ռուսաստանում, բայց 9 վեպերի իրադարձությունները տեղի են ունենում այդ երկրում.
Ինչպես նաև ռուսների կարելի է հանդիպել «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» (1872) և «Հեկտոր Սերվադակ» (1877)վեպերում:
- Ըստ Յունեսկոյի տվյալների Ժյուլ Վեռնը համարվում է ամենաշատ թարգմանվող հեղինակն աշխարհում: Նրա գրքերը տպագրվել են աշխարհի 148 լեզուներով:
- Գերմանացի հեղինակ Վոլֆգանգ Խոլդբայնը գրել է Նաուտիլուսի պատմության շարունակությունը` ստեղծելով «Նավապետ Նեմոյի երեխաները» շարքը:
- Հեղինակի պատվին անվանվել է Fedora օպերացիոն սիստեմայի 16-րդ թողարկումը` «Verne» կոդային անվանումով:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ապրում եմ երևակայությամբ… հատված Ժյուլ Վեռնի մի հարցազրույցից, մի քանի նամակներ
Ծանոթագրություններ [խմբագրել]
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. - 10 հ. : Հ. 1 (1963, 448 էջ : 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
- ↑ 2,0 2,1 Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. - 10 հ., Հ. 2 (1963, 532 էջ) Լուսնի շուրջը; Տակն ի վեր; Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. - 10 հ. : դիմանկ. ; 21 սմ. Ժ. Վեռնի կյանքի և ստեղծագործ. համառոտ տարեգր., էջ՝ 701-746 (Հ. 10) Ժ. Վեռնի 10 հտ. զետեղված ստ. անվանացանկ (Հ. 10) - Հ. 1 (1963, 448 էջ : 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
- ↑ Նավապետ Գրանտի որդիները : [Վեպ] / Ժ. Վեռն; Ռուս. թարգմ.՝ Ն. Թումանյան; Խմբ.՝ Ս.Ա. Վարդանյան. - Երևան : Սովետական գրող, 1978. - 688 էջ
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. Հ. 4 (1963, 514 էջ) : Թարգմ.՝ Հ. Մազմանյան 20.000 լյո ջրի տակ
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. Հ.10 (1965, 748 էջ) : Թարգմ.՝ Խ. Հրաչյան Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը, Դոկտոր Օքս, Հեկտոր Սերվադակ
- ↑ 7,0 7,1 Արշիպելագը կրակի մեջ : Աշխարհի շուրջը 80 օրում; Բեգումի հինգ հարյուր միլիոնը: Վեպեր / Ժ. Վեռն; Կազմ.՝ Վ.Թ. Սուքիասյան; Թարգմ.՝ Ս. Այունց, Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Վ.Ա. Ներսիսյան, Գ.Ն. Երզնկյան. - Աշխարհի շուրջը 80 օրում - Երևան : Լույս, 1985. - 536 էջ
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. Հ.10 (1965, 748 էջ) : Թարգմ.՝ Խ. Հրաչյան Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը, Դոկտոր Օքս, Հեկտոր Սերվադակ
- ↑ Խորհրդավոր կղզի : [Վեպ] / Ժ. Վեռն ; Թարգմ.՝ Ե. Թաղիանոսյան ; Խմբ.՝ Լ.Գ. Սեղբոսյան ; Նկ.՝ Վ.Ք. Մանդակունի. - 3-րդ հրատ. - Երևան : Լույս, 1985
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. Հ.10 (1965, 748 էջ) : Թարգմ.՝ Խ. Հրաչյան Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը, Դոկտոր Օքս, Հեկտոր Սերվադակ
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. Հ. 7 (1964, 586 էջ) : Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ա. Ղուկասյան Տասնհինգամյա նավապետը; Սև Հնդկաստանը:
- ↑ Տասնհինգամյա նավապետը : [Վեպ] / Ժ. Վեռն ; Ֆրանս. թարգմ.՝ Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Հ.Վ. Վարդանյան; Վերջաբ.՝ Ե. Բրանդիս; Նկ.՝ Գ. Մեյեր. - Երևան : Սովետական գրող, 1983. - 416 էջ
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. - 10 հ. , Հ. 8 (1964, 398 էջ) : Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ս. Այունց Բեգումի հինգ հարյուր միլիոնը;
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. Հ. 9 (1965, 658 էջ) : Թարգմ.՝ Հ. Դանիելյան, Շ. Սաֆյան Ռոբուր նվաճողը; Լողացող կղզին
- ↑ Տակն ի վեր : [Վեպ] / Ժյուլ Վեռն ; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան ; Խմբ.՝ Արաքս; Նկ.՝ Ն. Մուրատով. - Երևան : Հայպետհրատ, 1953. - 220 էջ:
- ↑ Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. Հ. 9 (1965, 658 էջ) : Թարգմ.՝ Հ. Դանիելյան, Շ. Սաֆյան Ռոբուր նվաճողը; Լողացող կղզին
- ↑ 17,0 17,1 Երկերի ժողովածու : 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան : Հայպետհրատ , 1963. - 10 հ. : Հ. 6 (1964, 458 էջ) : Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Վ. Վարդանյան Աշխարհի շուրջը 80 օրում; Աշխարհի տիրակալը; Բլեֆ (Ամերիկյան բարքեր)