Արշիպելագը կրակի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշիպելագը կրակի մեջ
ֆր.՝ L’Archipel en feu
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրճանապարհորդական վեպ, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն, արկածային և Ծովային գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1884
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՀարավային աստղ (վեպ)
ՀաջորդՄաթիաս Շանդոր
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1884
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/archipel/archipel.html
 The Archipelago on Fire Վիքիպահեստում

«Արշիպելագը կրակի մեջ» (ֆր.՝ L’Archipel en feu), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1884 թվականին։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին հրատարակությունը՝ Le Temps թերթում, 1884 թվականի հունիսի 29–ից մինչև օգոստոսի 3–ը։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1884 թվականի օգոստոսի 14–ին։

Վեպի առաջին պատկերազարդ հրատարակումը՝ Լեոն Բենետտիի 49 նկարազարդումներով, լույս է տեսել 1884 թվականի հոկտեմբերի 16–ին։ Նաև նույն վեպը՝ «Հարավային Աստղ» վեպի հատ միասին, մտել է «Անսովոր ճանապարհորդություններ»–ի տասնիններորդ «երկակի» հատորի կազմի մեջ, այն լույս է տեսել 1884 թվականի նոյեմբերի 13–ին։

1884 թվականի վերջին վեպը ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է «Էխո» թերթի կողմից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը նվիրված է թուրքական լծի դեմ հունական ժողովրդի ազատագրական պայքարի մասին[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական Արշիպելագի քարտեզը

Գիրքը բաժանված է տասնհինգ գլուխների։

  • Գլուխ առաջին. Նավը բաց ծովում։
  • Գլուխ երկրորդ. Դեմ առ դեմ։
  • Գլուխ երրորդ. Հույներն ընդդեմ թուրքերի։
  • Գլուխ չորրորդ. Հարուստի ձանձրալի տունը։
  • Գլուխ հինգերորդ. Մեսսինյան ափ։
  • Գլուխ վեցերորդ. Արշիպելագի ծովահենների հետապնդումը։
  • Գլուխ յոթերորդ. Անսպասելիություն։
  • Գլուխ ութերորդ. Քսան միլիոնի դրույքը։
  • Գլուխ իններորդ. Արշիպելագը կրակի մեջ։
  • Գլուխ տասներորդ. Արշավ արշիպելագում։
  • Գլուխ տասնմեկերորդ. Անպատասխան ազդանշաններ։
  • Գլուխ տասներկուերորդ. Աճուրդ Սկարպանտոյում։
  • Գլուխ տասներեքերորդ. «Սիֆանտ»–ի տախտակամածին։
  • Գլուխ տասնչորսերորդ. Սակրատիֆ։
  • Գլուխ հասնհինգերորդ. Հանգուցալուծում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում 18271828 թվականներին՝ թուրքական տիրակալությունից Հունաստանի ազատագրվելուց քիչ առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Жюль Верн «Архипелаг в огне»».
  2. «Архипелаг в огне, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշիպելագը կրակի մեջ» հոդվածին։