Դանիել Դեֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Դեֆո (1660-1731)

Դանիել Դեֆո (անգլերեն` Daniel Defoe 1660 - 1731) - անգլիացի խոշոր արձակագիր։ Հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակը։

Ծնվել է Լոնդոնում։ Նրա նախնիները (Ֆո ազգանունով, որին գրողն ավելացրել է «դե» մասնիկը) բողոքականներ են եղել, 16-րդ դարում փախել են Ֆլանդրիայից, կրոնական պատերազմի տարիներին խուսափել կաթոլիկների հալածանքներից։

Դեֆոյի հայրը արհեստավոր է եղել, ունեցել է մոմագործական արհեստանոց, ապրել Լոնդոնի արվարձանում, սեփական տանը։ Լինելով խստակենցաղ պուրիտան և չափազանց խնայող, նա որդուն տեղավորել է հոգևոր ճեմարան։ Ապագա գրողն այնտեղ ստացել է պատմության, մաթեմատիկայի, աշխարհագրության գործնական գիտելիքներ, ուսումնասիրել է կենդանի (ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) և դասական (լատիներեն և հին հունարեն) լեզուներ։ Նա չի ցանակացել դառնալ քարոզիչ և զբաղվել է ձեռնարկչական գործունեությամբ ու առևտրով։ Երիտասարդ հասակում զբաղվել է գինեվաճառությամբ, եղել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում։ Ռեստավրացիայի տարներին մասնակցել է դուքս Մոնմութի ապստամբությանը, որը ձախողել և ճնշել է Յակոբ Երկրորդը։

«Փառապանծ հեղափոխության» ժամանակ Դեֆոն լոնդոնցի այն առևտրականների մեջ էր, որոնք մայրաքաղաքում հանդիսավոր դիմավորեցին նոր թագավոր Վիլհելմ Օրանցուն (Վիլյամ Երրորդ[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Ս. Դ. Արտամոնով (1986). XVII-XVIII դդ. արտասահմանյան գրականության պատմություն. Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 301-302. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով