Ռոբինզոն Կրուզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Ռոբինզոն Կրուզո
Robinson Crusoe
Robinson Cruose 1719 1st edition.jpg
Հեղինակ Դանիել Դեֆո
Տեսակ գիրք
Ժանր արկածային գրականություն, Q1312571? և հորինած օրագիր
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ռոբինզոն Կրուզո և Ուրբաթ
Հաջորդ Q4154269?
Նկարազարդող Ջոն Փայն
Հրատարակում(ներ) Avventure di Robinson Crusoe և Робінзон Крузо
Հրատարակման տարեթիվ ապրիլի 25, 1719
Robinson Crusoe Վիքիպահեստում

Ռոբինզոն Կրուզո (անգլ.՝ Robinson Crusoe), Դանիել Դեֆոյի վեպերի հերոս։ Վեպերից առաջին երկուսը հրատարակվել են 1719 թվականին։ Ռոբինզոն Կրուզոյի մասին վեպերը Դեֆոյի թերևս ամենահայտնի ստեղծագործություններն են։ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը ռուսերենից հայերեն թարգմանվել է Հարություն Հարությունյանի կողմից և վերահրատարակվել է 1988 թ. «Արևիկ» հրատարակչության կողմից։

Գլխավոր հերոսը Ռոբինզոն Կրուզոն է, ով նավաբեկությունից հետո ողջ է մնում և հայտնվում անմարդաբնակ կղզում` ապրելով այնտեղ երկար տարիներ։ Կրուզոն ունեցել է իրական նախատիպ` նավաստի Ալեքսանդր Սելկիրկը, ով «Cinque Ports» նավի նավաստի էր։ Նրան իր պահանջով 1704 թվականին իջեցրել էին մի անմարդաբնակ կղզի` տալով զենք, գործիքներ, մթերք և սերմեր։ Սելկիրկը մնացել էր կղզում մինչև 1709 թ.։

Վեպը մեծ ազդեցություն է թողել անգլիական և համաշխարհային մշակույթի վրա, այն բազմիցս էկրանավորվել է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg