Նանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նանտ
ֆր.՝ Nantes
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ներքին բաժանումCentre-ville of Nantes?, Q18005517?, Q17561506?, Q17637336?, Malakoff - Saint Donatien?, île de Nantes?, Q17637330?, Q17637343?, Q17637339?, Q17637333? և Q2373403?
Հիմնադրված է1183 թ.
Մակերես65,19 կմ²
ԲԾՄ12±1 մետր, 52 մետր
Բնակչություն284 970 մարդ (2010)
Խտություն4 400 մարդ/կմ²
Ագլոմերացիա873 133
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ44000, 44100, 44200, 44300
INSEE44109
Պաշտոնական կայքnantes.fr (ֆր.)
Նանտ (Ֆրանսիա)##
Նանտ (Ֆրանսիա)

Նանտ (ֆր.՝ Nantes, բրետոներեն՝ Naoned), քաղաք Ֆրանսիայում։ Մեծությամբ Ֆրանսիայի 6-րդ քաղաքն է։ Ատլանտյան Լուար դեպարտամենտի և Լուարայի երկիր երկրամասի վարչական կենտրոնն է, նախկինում եղել է Բրետան դքսության մայրաքաղաքը։ Գտնվում է Լուար գետի գետաբերանի մոտ, Ատլանտյան օվկիանոսի մեջ թափվելու վայրից 56 կմ հեռավորության վրա[1]։

Բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմում էր 284 970 մարդ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Լուար գետի ալյուվիալ հովտում, որը հատում են բազմաթիվ ոչ խոշոր գետեր։ Դեպի հյուսիս հովիտը բարձրանում է՝ վերածվելով Բրետանին բնորոշ լեռնային տեղանքի, որը ծածկված է ոչ մեծ անտառակներով։ Դեպի հարավ տարածվում է ճահճային ցածրավայրը։ Հարևան քաղաքները և բնակավայրերն են՝ Բուգենե, Կարկեֆու, Լա Շապել սյուր Էրդր, Օրվո, Ռեզե, Սեն Էրբլեն, Լուրաի Սեն Սեբաստյեն, Լուարի Սենտ Լյուս, Տրետյեր-ի-Վերտու (վերջինս, ի տարբերություն մնացած բնակավայրերի, չեն մտնում Նանտի վարչական շրջանի մեջ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանտ քաղաքի տեսարանն արբանյակից

Նանտը հիմնադրվել է ավելի քան 2 հազար տարի առաջ գալլեր-նամնետների կողմից, որտեղից էլ ծագել է քաղաքի անվանումը։ Քրիստոնեությունն այստեղ հասել է III դարում, երբ այն դարձել է թեմական կենտրոն։

834-936 թվականներին եղել է նորմանների տիրապետության տակ։ Միջին դարերում Նանտի կոմսերը Ռեն քաղաքի կոմսերի հետ բողոքարկում էին առաջնորդության հարցը։ Հուգենոտյան պատերազմների ժամանակ Նանտը Կաթոլիկական լիգայի կողմից էր և իր դարպասները չբացեց Հենրի IV-ին մինչ 1598 թվականին Նանտի հրովարտակի ստորագրումը։

Վանդեական պատերազմներից հետո Նանտ քաղաքում ակտիվ գործունեություն է ծավալել կոմիսար Ժան Բատիստ Կարյեն, ով գիլիոտինը փոխարինեց մահվան ավելի արագ միջոցով՝ զանգվածային ջրահեղձմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նանտը վերապրել է գերմանական օկուպացիան և ուժգին ավերվել է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանտը ունի արևմտաեվրոպական օվկիանոսային կլիմա՝ ամբողջ տարվա ընթացքում հաճախակի անձրևներով և ցածր ջերմաստիճանով։ Աշնանային և ձմեռային օրերը սովորաբար անձրևոտ են և ցածր ջերմաստիճանով, որը հաճախ տատանվում է 0 °C-ի սահմաններում, և ամենացուրտ ամիսներին չափավոր ձյան տեղումներով։ Գարնան և ամռան օրերը արևոտ են և ամպամած՝ բարեխառն ջերմաստիճանով։ Ամռան ամիսներին, հատկապես հուլիսին լինում են շոգ օրեր[2]։

Նանտի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 18.2
(64.8)
21.4
(70.5)
23.8
(74.8)
28.3
(82.9)
32.7
(90.9)
36.8
(98.2)
40.3
(104.5)
39.2
(102.6)
34.3
(93.7)
30.2
(86.4)
21.1
(70)
18.4
(65.1)
40.3
(104.5)
Միջին բարձր °C (°F) 9.0
(48.2)
9.9
(49.8)
13.0
(55.4)
15.5
(59.9)
19.2
(66.6)
22.7
(72.9)
24.8
(76.6)
25.0
(77)
22.1
(71.8)
17.5
(63.5)
12.4
(54.3)
9.3
(48.7)
16.7
(62.1)
Միջին օրական °C (°F) 6.1
(43)
6.4
(43.5)
8.9
(48)
11
(52)
14.6
(58.3)
17.7
(63.9)
19.6
(67.3)
19.6
(67.3)
17
(63)
13.5
(56.3)
9.1
(48.4)
6.4
(43.5)
12.5
(54.5)
Միջին ցածր °C (°F) 3.1
(37.6)
2.9
(37.2)
4.8
(40.6)
6.4
(43.5)
9.9
(49.8)
12.6
(54.7)
14.4
(57.9)
14.2
(57.6)
11.9
(53.4)
9.4
(48.9)
5.7
(42.3)
3.4
(38.1)
8.3
(46.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −13.0
(8.6)
−15.6
(3.9)
−9.6
(14.7)
−2.8
(27)
−1.5
(29.3)
3.8
(38.8)
5.8
(42.4)
5.6
(42.1)
2.8
(37)
−3.3
(26.1)
−6.8
(19.8)
−10.8
(12.6)
−15.6
(3.9)
Տեղումներ մմ (դյույմ) 86.4
(3.402)
69.0
(2.717)
60.9
(2.398)
61.4
(2.417)
66.2
(2.606)
43.4
(1.709)
45.9
(1.807)
44.1
(1.736)
62.9
(2.476)
92.8
(3.654)
89.7
(3.531)
96.8
(3.811)
819.5
(32.264)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 12.3 10.0 10.1 10.1 10.9 7.2 6.9 6.6 8.0 11.8 12.2 13.0 119.1
Միջ. ձնառատ օրեր 1.2 1.3 0.8 0.3 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.4 1.1 5.1
% խոնավություն 88 84 80 77 78 76 75 76 80 86 88 89 81.4
Միջին ամսական արևային ժամ 73.2 97.3 141.3 169.8 189.0 206.5 213.7 226.8 193.8 118.2 85.8 76.1 1791,3
Աղբյուր #1: Meteo France[3][4]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, snowy days 1961–1990)[5]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանտի գոթական Պողոս և Պետրոս սրբերի տաճար (XV—XIX դարեր) Բրետոնական դուքսերի վերակառուցված ամրոցը (XIII—XVI դարեր) Լաուր գետի առափնյան և թանգարանացված «Maillé-Brézé» ականակիր նավը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nantes Hutchinson Encyclopedia. Retrieved 14 August 2007.
  2. Climate information for Nantes Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Retrieved 8 September 2007.
  3. «Données climatiques de la station de Nantes» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Climat Pays de la Loire» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Normes et records 1961-1990: Nantes-Atlantique (44) - altitude 26m» (French). Infoclimat. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «British towns twinned with French towns». Archant Community Media Ltd. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Home page of Cardiff Council – Cardiff's twin cities». Cardiff Council. 2010 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Tbilisi Sister Cities». Tbilisi City Hall. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 180