Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը ֆր.՝ Voyage au centre de la Terre | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կորած աշխարհներ, subterranean fiction?, գիտական վեպ, արկածային և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Professor Otto Lidenbrock?, Graüben?, Martha?, Arne Saknussemm?, Hans Bjelke? և Ֆիլիեաս Ֆոգ |
Նկարագրում է | Hotel Phoenix Copenhagen?, Kongens Nytorv?, Church of Our Saviour?, Rosenborg Castle Gardens?, Snæfellsjökull? և Իսլանդիա |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները |
Հաջորդ | Երկրից դեպի Լուսին |
Նկարազարդող | Էդուարդ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1864 |
Պարգև(ներ) | |
Journey to the Center of the Earth Վիքիպահեստում |
«Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» (ֆր.՝ Voyage au centre de la Terre), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ վեպը, որը առաջին անգամ հրատարակվել է 1864 թ.։ Այն պատմում է պրոֆեսոր Լիդենբրոկի մասին, որը իր ազգական Ակսելի և վարձու ուղեկցորդ Հանսի հետ իջնում է իսլանդական հրաբխի խառնարանը։ Երկրի խորքում նրանք հայտնաբերում են նախապատմական կենդանիներ, բնական աղետներ, և որն ամենակարևորն է հսկայական ստորկրյա ծով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսոր Լիդենբրոկը մի հին գրքում գտնում է նամակ։ Նամակը պատկանում էր XVI դարի իսլանդական գիտնական–ալքիմիկոս Արնե Սակնուսսեմի գրչին։ Լիդենբորկը, նրա ազգական Ակսելը և վարձու ուղեկցորդ Հանսը ուղևովում են երկրի ընդերքը՝ չկասկածելով, թե ինչ արկածներ են նրանց սպասում։
Հեղինակային իրավունքի պահանջատիրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպի հրապարակումից 10 տարի անց՝ 1874 թ., Լեոն Դելման մեղադրեց վիպասանին գրագողության մեջ։ Ռենե դե Պոնժեստ կեղծանվան տակ նա հրատարակեց «Միներվայի գլուխը» պատմվածքը[1]։ Ժյուլ Էտցելին ուղղված նամակաում Վեռնը գրում է․
Դատավարությունում, որը կայացավ 1875 թվականին, Դելման պարտություն կրեց և պարտադրվեց ծախսերի վճարման։
Ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1910)
- Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1959)
- Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1993)
- Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 2008)
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Yes խմբի ստեղնաշարային երաժիշտ, արտ–ռոքեր Ռիկ Ուեյկմանը իր վաղ ալբոմներից մեկը՝ «Journey To The Centre of The Earth» (1974), նվիրել է «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» վեպին։ Ալբոմը ձայնագրված է սիմֆո–ռոք ոճում և առատ է սիմֆոնիկ և խմբերգային նվագակցության ստեղնաշարային գործիքների հետ։ Իրադարձության ընթացքը ներկայացնում է ընթերցողին երաժշտական համարների ընդմիջումներում։
Մուլտիպլիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երեխա–հանճար Ջիմմի Նեյտրոնի արկածները» մուլտսերիալի առաջին եթերաշրջանի մեկ մասը կոչվում է«Ճանապարհոդություն Կարլի կենտրոն»։
- «Աշխարհի շուրջը Վիլլի Ֆոգգի հետ» սերիալի երկրորդ եթերաշրջանը կառուցված է «Քսան հազար լյո ջրի տակ» և «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն»–ի հիման վրա։
Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն»–ը պատմվում է Ակսելի միջոցով։ Չնայած այն բանին, որ վեպը գրել է ֆրանսիացին, այն պատմվում է գերմանացու կողմից։ Ժյուլ Վեռնը իր ստեղծագործություններից շատերում մեկնաբանությունը նեյտրալ է, առանձին դեպքերում ազգայնական, պատմվածքը տարվում է երրորդ դեմքից, եզակի դեպքերում պատմողը ֆրանսիացի է (պրոֆեսոր Արոնաքս, Կլոդիուս Բոմբարնակ, Կազզալոն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» հոդվածին։ |
|