Փարոսն աշխարհի ծայրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարոսն աշխարհի ծայրին
ֆր.՝ Le Phare du Bout du Monde
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էԷստադոս
ՆախորդԾովի ներխուժումը
ՀաջորդՈսկե հրաբուխ
ՆկարազարդողԺորժ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1905
ԳՄՍՀ84-95060-14-0
OCLC51686954 և 434067253
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/leuchttu/leuchttu.html
 The Lighthouse at the End of the World Վիքիպահեստում

Փարոսն աշխարհի ծայրին (ֆր.՝ Le Phare du bout du monde), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1901 թվականին։ Առաջին հրատարակությունը տեղի է ունեցել «Magasin d'Éducation et de Récréation » ամսագրում՝ 1905 թվականի օգոստոսի 15-ից (№ 256) մինչև դեկտեմբերի 15-ը (№ 264)՝ Ժյուլ Վեռնի որդու՝ Միշել Վեռնի խմբագրմամբ։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1905 թվականի նոյեմբերի 15-ին՝ Ժյուլ Վեռնի մահից հետո։

Շատ տարիներ անց, 1999 թվականին, Մոնրեալում, առաջին անգամ հրատարակվել է Ժյուլ Վեռնի վեպի բնօրինակը՝ առանց փոփոխությունների, որոնք արվել էին որդու կողմից։

Հեղինակային իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փարոսն աշխարհի ծայրին» վեպը հանդիսանում է առաջինը, որը փոփոխության է ենթարկվել Ժյուլ Վեռնի որդու՝ Միշելի կողմից։ Այստեղ փոփոխությունները շատ քիչ են, և Միշել Վեռնը դրվագն ավարտել է ինքնուրույն՝ մերժելով որոշ առաջարկներ։ Այդ պատճառով վեպը համարվում է Վեռնի վերջին իրական աշխատանքը։ Համենայն դեպս, սա առաջին վեպն է, որը հրատարակվել է Ժյուլ Վեռնի որդու խմբագրմամբ։

Վեպի հիմքում ընկած է Ժյուլ Վեռնի ձեռագրի բնօրինակը։ Սակայն այն փոփոխության է ենթարկվել որդու՝ Միշել Վեռնի և հրատարակիչ Էտցել-որդու կողմից, չնայած, որ ամբողջ XX դարի ընթացքում այն ընդունվել է որպես բնօրինակ։ Մահից մեկ ամիս առաջ, Ժյուլ Վեռնը ձեռագիրը ուղարկել է հրատարակման, սակայն գրքի իրավունքների տերը (հեղինակը արդեն մահացել էր)՝ Վեռնի որդի Միշելը, արգելք է հանդիսանում դրան։ Դա հանգեցրել է խոշոր վեճի։ Գիրքը լույս է տեսել «Անսովոր ճանապարհորդություններ»-ի քառասունմեկերորդ հատորում՝ «Ներխուժում ծով» վեպի հետ համատեղ, 1905 թվականի նոյեմբերի 15-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1859-ից 1860 թվականներին, Հարավային Ամերիկայի եզրին, Հրո Երկիր հրվանդանից արևելք, անմարդաբնակ կղզում, որտեղ Ատլանտյան օվկիանոսը հատվում է Խաղաղ օվկիանոսի հետ, Արգենտինայի կառավարությունը փարոս է կառուցում։ «Սանտա Ֆե» ռազմանավը՝ նավապետ Լաֆայետի հրամանատարությամբ, այնտեղ է հասցնում երեք պահակների՝ Վասկեսին, Ֆելիպեին և Մորիցին։ Նրանք այնտեղ պետք է անցկացնեն մի քանի ամիս՝ մինչև ռազմանավը նորից ժամանի և փոխարինի նրանց ուրիշ խմբով։ Մի անգամ նրանք այնտեղ հանդիպում են էգ եղնիկի և փորձում են որսալ նրան։ Շուտով պահակները հայտնաբերում են եղնիկին մահացած։ Պարզվում է, որ եղնիկը սպանվել է փամփուշտով, որն արձակվել է Վասկեսի, Ֆելիպեի և Մորիցի հակառակ կողմից։ Դա խոսում է այն մասին, որ իրենցից բացի կղզում ևս ինչ-որ մեկը կա։ Դա ծովահենների Կոնգրի և Կարականտաի ավազակախմբերն են։

Նրանք ժամանել էին այս կղզին և երկար ժամանակ ապրում էին քարանձավում՝ հավաքելով նավաբեկության ենթարկված նավերի մնացորդները և պաշարը։ Այժմ նրանք որոշել են նավ գրավել և նավարկել դեպի Խաղաղ օվկիանոս, քանի որ ռազմանավի դեմ նրանք ոչինչ չէին կարող անել։ Ավազակները գրավում են նավաբեկության ենթարկված «Մոլ» երկկայմ առագաստանավը՝ հետագայում այն վերանվանելով «Կարականտ»։ Նրանք նավարկում են և լողում են փարոսի մոտակայքում։ Երկու պահակները դուրս են գալիս նավի դեմը, սակայն ծովահենները Ֆելիպեին սպանում են կացնով և կրակում են Մորիցի վրա։ Վասկեսը այդ ամենը նկատում է փարոսից և այդ պատճառով գիշերը փախչում է փարոսից։

Պահակը գտնում է ծովահենների քարանձավը և այդ պատճառով սննդի պակաս նրա մոտ չի նկատվում։ Ծովահենները չեն հեռանում։ Վասկեսին դժվար է լինում թաքնվել, չնայած որ նա զենք նույնպես ուներ։ Նա գաղտնի լսում է ծովահենների խոսակցությունը և իմանում է նրանց ամբողջ պատմությունը։ Շատ երկար ժամանակ է անցնում։ Արևամուտին ծովահենները և, այդ թվում նաև, Վասկեսը նկատում են խոշոր մի նավ։ Նախկին պահակը փորձում է դեպի իրեն ուշադրություն գրավել, բայց դա նրան չի հաջողվում։ Առագաստանավը նավաբեկության է ենթարկվում, բայց Վասկեսին հաջողվում է փրկել նավի ավագ սպաին։ Նրա անունը Ջոն Դևիս է։ Վասկեսը նրանից իմանում է, որ նավը անվանվում էր «Հարյուրամյակ» և նավարկում էր Սան Ֆրանցիսկոյից։

Այժմ երկու ընկերները փորձում են ծովահեններին պահել կղզում՝ մինչև սուրհանդակ նավի ժամանումը։ Սկզբում նրանք կրակում են նավի կողամասի վրա՝ նավից գտնված հրանոթից, այնուհետև Վասկեսը, ոչ շատ ծանր, վնասում է նավը պայթյունով։ Բայց շուտով ընկերների և ծովահենների միջև հակամարտություն է սկսվում, որն ավարտվում է սուրհանդակ նավի ժամանումով։ Ծովահեններից երկուսին Վասկեսը սպանում է, իսկ մնացած բոլորը փոխչում են կղզու խորքը։ Դևիսը և պահակը միացնում են փարոսը, որպեսզի «Սանտա Ֆե»-ն կարողանա նավարկել դեպի ծովածոցը (գործողությունները տեղի էին ունենում գիշերը)։ Ծովահեններից յոթին մահացած են գտնում, հինգը հանձնվում են, իսկ Կոնգրը ինքնասպան է լինում՝ ձերբակալության ժամանակ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վասկես, Արգենտինացի, 47 տարեկան, փարոսի պահակներից։
  • Կոնգր, 40 հարեկան, ծովահեն, ավազակների ղեկավար։
  • Կարականտա, չիլիացի, 35-ից 40 տարեկան, Կոնգրի համախոհը։
  • Ջոն Դևիս, ամերիկացի, 30-ից 35 տարեկան, «Հարյուրամյակ» նավի ավագ սպա։
  • Ֆելիպե, արգենհինացի, 40 տարեկան, նավաստի, փարոսի պահակներից։
  • Մորից, արգենտինացի, 37 տարեկան, նավաստի, փարոսի պահակներից։
  • Վարգաս, ատաղձագործ, Կոնգրի ավազակներից։
  • Լաֆայետ, «Սանտա Ֆե»-ի նավապետը։
  • Ռիգալ, «Սանտա Ֆե»-ի նավստիներից։
  • Հարրի Սթյուարտ, «Հարյուրամյակ»-ի նավապետը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

'''Վտանգավոր լույս աշխարհի ծայրին'''(անգլ. The Light at the Edge of the World), 1971 թվական, ԱՄՆ, Իսպանիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն[1]

Տարբերություն ֆիլմի և գրքի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի որոշ հերոսների անունները տարբերվում են գրքի հերոսների անուններից։ Ինչպես նաև գրքի սյուժեն որոշ փոփոխությունների է ենթարկվել՝ գրքում Վասկեսը ոչ մի անգամ ծովահենների ձեռքը չի ընկնում, իսկ կինոնկարում ամեն ինչ ընդհակառակն է։ Նաև «Վտանգավոր լույս աշխարհի ծայրին» ֆրլմում ավելացվել է նոր կերպար՝ աղջիկ, որը փրկվել է «Հարյուրամյակի» կործանումից (ֆիլմում նավի անունը այլ է)։ Ֆիլմի վերջաբանը նույնպես փոփոխության է ենթարկվել՝ Ջոն Դևիսը գնդակոծել է ծովահենների նավը հրանոթից և դրանից հետո մարտի է բռնվել Կոնգրի հետ։ Սյուժետային այլ շրջադարձեր, նույնպես, փոփոխության են ենթարկվել։ Ֆիլմը տարբերվում է առանձնապես դաժանոությամբ։ Սյուժեում ավելացվել է նաև մահացած կապիկ Մարիոն։

Նկարազարդումներ հրատարակությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

[2]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://fantlab.ru/work7240

https://bookmate.com/books/Z4QzVuPK

http://www.imdb.com/title/tt0067345/

http://kinostok.tv/video/256242/opasnyiy-svet-na-krayu-zemli--1971--smotret-onlayn Արխիվացված 2014-11-08 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0067345/
  2. Иллюстрации представлены не в сюжетном порядке
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարոսն աշխարհի ծայրին» հոդվածին։