Տանժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տանժեր
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄարոկկո Մարոկկո
Հիմնադրված էմ.թ.ա. 5-րդ դար թ.
Մակերես199,5 կմ²
ԲԾՄ80 մետր
Բնակչություն947 952 մարդ (2014)[1]
Ժամային գոտիUTC+0
Փոստային դասիչ90000, 90010, 90020, 90030, 90040, 90050, 90060, 90070, 90080, 90090 և 90100
Տանժեր (Մարոկկո)##
Տանժեր (Մարոկկո)

Տանժեր (արաբ․՝ طنجة‎‎՝ Տանջա, իսպ.՝ Tánger), քաղաք և նավահանգիստ Մարոկկոյի հյուսիսում, Ջիբրալթարի նեղուցի ափին։ Տանժեր նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է մոտ 950 հազար (2014)։ Հյուսիսային Մարոկկոյի առևտրա-տրանսպորտային և տարանցիկ կենտրոնն է։

Երկաթուղով կապված է Ֆես քաղաքի հետ։ Հիմնադրել են փյունիկացի գաղութաբնակները մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակի վերջում։ Մեր թվարկությունից առաջ 1-ին դարից ընկել է Հռոմի տիրապետության տակ։ 5-րդ դարում զավթել են վանդալները, 6-րդ դարում՝ Բյուզանդիան, 8-րդ դարի սկզբին՝ արաբները։ 1471 թվականին նվաճել է Պորտուգալիան, 1661 թվականին անցել է Անգլիային։

1684 թվականին վերամիավորվել է Մարոկկոյին։ 1912 թվականին Մարոկկոյի բաժանման ժամանակ Տանժերը (մոտ 380 կմ2) առանձնացվել է որպես միջազգային գոտի, որը 1923-1956 թվականներին ունեցել է միջազգային հատուկ կարգավիճակ՝ հայտարարվել էր միջազգային ապառազմականացված չեզոք գոտի։ 1957 թվականից Տանժերը կրկին վերամիավորվել է Մարոկկոյին։ Տանժերիի մոտ կա միջազգային օդանավակայան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. High Commission for Planning — 2003.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 566