Ռուսաստանի հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Российская республика
Ռուսաստանի հանրապետություն
 Ռուսական կայսրություն 15 մարտի, 1917 - 7 նոյեմբերի, 1917 Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ
Իշխանություն
Պետական կարգ հանրապետություն
Պետության գլուխ Վարչապետ

Ռուսաստանի հանրապետություն (նաև հայտնի որպես Ռուսաստան) (ռուսերեն` Российская Республика, ռուս. նախահեղ. Россiйская Республiка) քիչ կյանք ունեցող պետություն, որը դե յուրե վերահսկում էր նախկին Ռուսական կայսրության տարածքը, որը ղեկավարում էր Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը[1]։

Հանրապետություն տապալվեց 1917 թվականի հոկտեմբերի 25-ին բռնկված Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և հիմնադրվեց Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը[2]

Պաշտոնապես Հանրապետության ղեկավարությունը Ժամանակավոր կառավարությունն էր, սակայն դե ֆակո իշխանությունը գտնվում էր զինված ուժերի ձեռքում, որը բաժանված էր Ժամանակավոր կառավարության և Պետրոգրադի խորհուրդի միջև։

Հաճախ Ռուսաստանի հանրապետություն տերմինը սխալորեն տրվում է ժամանակաշրջանին, որը սկսվում է կայսր Նիկոլայ II-ի հրաժարականով 1917 թվականի մարտի 2-ին և ավարտվում հանրապետության հռաչկումով 1917 թվականի սեպտեմբերին։ Սակայն այս ժամանակահատվածում միապետի կարգավիճակը որոշված չէր։

Կառավարական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Russian Republic Proclaimed at prlib.ru, accessed 12 June 2017
  2. «Russia» (English). World Statesmen. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]