Արխեյան դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արխեյան դարաշրջան, Երկրի պատմության հնագույն դարաշրջանը։ Արխեյան հասակի գոյացումները ներկայացված են խիստ ծալքավորված, մետամորֆացած ապարներով (գնեյսներ, բյուրեղային և գրաֆիտային թերթաքարեր, քվարցիտներ)։ Նախկինում արխեյան դարաշրջանին էին վերագրում բյուրեղային ապարների բոլոր հին շերտախմբերը, իսկ այժմ 4 2500 միլիոն տարուց ավելի հասակ ունեցող կուտակումները, անկախ մետամորֆացման աստիճանից։ Ռուսաստանի տարածքում արխեյան դարաշրջանի ապարներ կան Կոլա թերակղզում։ Արխեյան դարաշրջան անվանումը առաջարկել է ամերիկացի երկրաբան Ջ․Դանան 1872 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png