Գնեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնեյս (գերմ.՝ gneis) (գղձաքար), խոշորահատիկ, ընդհատ թելիկային կառուցվածքով փոխակերպային ապար՝ կազմված դաշտային սպաթ, քիչ քանակով՝ քվարց, փայլար կամ երկաթ-մագնեզիումային սիլիկատ միներալներից։ Առաջանում է հրային ու նստվածքային ապարների փոխակերպումից։ Տարածված է մինչքեմբրի բյուրեղային զանգվածներում։ ՀՀ Ծաղկունյաց, Հախումի, Ամասիայի և Երանոսի փոխակերպային լեռնազանգվածներում հայտնի են նռնաքար-երկփայլարային, քվարց-մուսկովիտ-բիոտիտային գնեյսներ ու գրանիտագնեյսներ։ Օգտագործվում է շինարարության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png