Քվարցիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվարցիտ

Քվարցիտ կամ ջեսպիլիթ, փոխակերպային ապար՝ կազմված հիմնականում քվարցից (SiO2)։ Բացի քվարցից, հաճախ հանդիպում են նաև ուիրիշ միներալներ, ըստ դրանց էլ առանձնացվում են քվարցիտի հատուկ տեսակներ՝ փայլարային, նռնաքարային և այլն։ Քվարցիտի առաջացումը կապված է փոխակերպման ընթացքում ավազաքարերի վերաբյուրեղացման հետ։ Երկաթային (մագնետիտային) քվարցիտները երկաթի արժեքավոր հանքանյութ են։ Օգտագործվում է շինարարության մեջ։ Տարածված է ՀՀ Արարատի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում և ԼՂՀ Մարտակերտի շրջանում։

Անգլիա-հասպիս և Հունաստանի-քարավանը հասպիսի նմանությամբ երկաթախառն քվարցիտ խիստ մետամորֆացած նստվածքային կամ հրաբխածին-նստվածքային քվարկեց-երկաթա-յին ապար։ Կազմված է ցայտուն շերտավորված, սովորաբար զոլավոր քվարց կամ սիլիկատ-մագնետիտային կամ հե-մատիտային ապարներից, որոնց առանձին բարակ շերտերում գերակշռում է որևէ միներալ՝ քվարց, մագնետիտ կամ մաբտիտ հեմատիտ քլորիտ սերիցիտ, բիոտիտ, ամֆիբոլ և այլն։ Տարածված է մինչքեմբրիի գոյացումներում։25-30% ավելի երկաթի պարունակության դեպքում հարստացման ենթակա երկաթի արդյունաբերական հանքանյութ է։ Ջեսպիլիթ-ի խոշոր հանքավայրեր կան ԽՍՀՄ-ում (Կրի-վոյ ռոգ Կուրսկի մագնիսական անոմալիա, Կոլա թերակղզի ևն ԱՄՆ-ում Կանադայում Բրազիլիայում Հնդկաստանում Հարավային Աֆրիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png