Փոխակերպված ապար
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Փոխակերպված ապարները փոփոխությունների ենթարկված ապարներն են: Նախկինում դրանք եղել են հրաբխային, նստվածքային կամ այլ տիպի փոխակերպված ապարներ: Փոխակերպումը տեղի է ունենում գրեթե բացառապես երիտասարդ լեռնաշղթաների խորքերում, երբ ապարները ծալծլվում և սեղմվում են այլ ապարների ճնշման տակ: Չնայած ապարն իրականում երբեք չի հալվում, սակայն նրա կազմվածքն ու բնույթը կարող են նորանալ, վերածվել տարբեր փոխակերպված բյուրեղների: Այդ գործընթացը տեղի է ունենում մասամբ ճնշման ազդեցությամբ, մասամբ էլ տաքացման պատճառով: Փոխակերպումը երկարատև գործընթաց է. ապարը նախ պետք է սուզվի մինչև այն խորությունը, որտեղ կարող է սկսվել փոխակերպումը, հետո տեղի է ունենում պինդ մարմնի վերաբյուրեղացում: Ի վերջո, փոխակերպված ապարները դուրս են գալիս Երկրի մակերևույթ, բայց միայն այն բանից հետո, երբ լեռնաշղթան վեր է բարձրանում ու հետո քայքայվում: Նստվածքի սուզվելուց մինչ փոխակերպված ապարի վերածվելը կարող է տևել 100 միլիոն տարի:
Բովանդակություն |
Փորձարարը [խմբագրել]
Շոտլանդացի բարոնետ սըր Ջեյմս Հոլը (1761-1832) վերցրեց փոշիացված կրաքար, լցրեց հրացանի փողի մեջ, զոդեց նրա ծայրերը, որպեսզի ճնշումը պահպանվի, և տաքացրեց իր ձուլարանում: Փողի մեջ առաջացավ բյուրեղային մարմար: Այդպիսով նա փոխակերպման ենթարկեց նստվածքային ապարը:
Շերտավոր մարմար՝ Չիպոլինո [խմբագրել]
Մաքուր կալցիումի կարբոնատից կազմված կրաքարը փոխակերպման ընթացքում վերաբյուրեղանում է սպիտակ մարմարի: Շատ կրաքարեր պարունակում են կվարցային ավազ, որոշ չափով կավ կամ երկաթ: Սրանց փոխակերպման արդյունքում ստացվում է գունավոր մարմար՝ հաճախ ծալքավոր շերտերով: Բազմաթիվ փոխակերպված ապարներում երևում են ծալքերի կամ ճեղքերի հետքեր, ինչը ցույց է տալիս, որ լեռնակազմության ժամանակ դրանք իրենց դրսևորել են որպես պլաստիկ կամ հակառակը՝ փխրուն նյութեր:
Ճնշման մեծացումը [խմբագրել]
Փոխակերպման շնորհիվ անհրապույր կավաքարը կարող է վերածվել շողշողուն բյուրեղային ապարի: Ծովի ծանծաղուտներում նստած տիղմը լեռնակազմության ընթացքում իջնում Է ավելի խորը մակարդակներ: Փոխակերպման առաջին նշանը փայլարի մանրագույն բյուրեղների աճն է: Ճնշման ազդեցությամբ սրանք կարող են շարվել մի գծի վրա՝ առաջացնելով տանիքաթերթաքար(1): Ֆիլիտի (2) վերաբյուրեղացումն ընթանում է ավելի եռանդուն, այնպես որ նրանում փայլարի բյուրեղներն ավելի խոշոր են և կարող են թույլ առկայծել ապարի մակերևույթին: Լեռան մեջ ավելի խորը և տևականորեն թաղված լինելու դեպքում առաջանում է թերթաքար, որը պարունակում է փայլարի խոշոր բյուրեղներ և կիանիտ (3), որի բյուրեղացմանը նույնպես նպաստում է ջերմությունը:
Թերթաքարի շերտատումը տանիքների համար [խմբագրել]
Տանիքաթերթաքարում փայլարի բյուրեղները դասավորված են միմյանց զուգահեռ շերտերով: Մասնագետը գիտի այդ ուղղությունները և քարը շերտատում կամ ճեղքում է այդ ուղղություններով: Դա կոչվում է ճեղքման ուղղություն:
Շփում տաք գրանիտի հետ [խմբագրել]
Երբ հալված գրանիտը լցվում է լեռնաշղթայի ապարների մեջ, գրանիտի շուրջ գտնվող ապարները փոխակերպվում են: Ձևափոխված ապարի պսակը կոչվում է փոխակերպման շփման գոտի: Բարձր ջերմաստիճանների ազդեցությամբ աճում են նոր հանքաքարեր, օրինակ՝ կրաքարը վերածվում է մարմարի:
Կավաքարը վերածվում է նռնաքարի [խմբագրել]
Կավաքարում աճող առաջին փոխակերպված հանքաքարերը փայլարի բյուրեղներն են, որոնք դասավորվում են ամենափոքր ճնշման ուղղությամբ: Նռնաքարն աճում է ավելի ուշ՝ խոտորելով փայլարի բյուրեղները: