Հեմատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hematite-LTH43B.JPG
Hematite-d21b.jpg

Հեմատիտ (հուն. αίμα , սեռական հոլովում αίματος - արյուն), երկաթի փայլ, կարմիր երկաթաքար, երկաթի լայնորեն տարածված միներալ։ Քիմիական կազմը՝ Fe203։ Պարունակում է մինչև 70% երկաթ։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է թիթեղաձև, ռոմբոեդրիկ, սակավ՝ պրիզմաձև բյուրեղներ։ Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 5256 կգ/մ3։ Հանդիպում է մետամորֆոգեն, հիդրոթերմալ, սկառնային հանքավայրերում և երկաթով հարուստ տարբեր տիպի ապարներում։ Հեմատիտի երկաթը կարևոր հանքանյութ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png