Ջեյմս Դանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Դանա
անգլ.՝ James Dwight Dana
Ծնվել էփետրվարի 12, 1813(1813-02-12)[1][2][3][…]
Յուտիկա, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 14, 1895(1895-04-14)[2][3][4] (82 տարեկան)
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]
ԳերեզմանԳրուվ Սթրիտ գերեզմանատուն[5]
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներկրաբան, ճանապարհորդ հետազոտող, կենդանաբան, քաղցկեղաբան, համալսարանի դասախոս, բուսաբան և հանքաբան
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
Պաշտոն(ներ)Ամերիկյան երկրաբանական ընկերության նախագահ և խորհրդի անդամ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԵյլի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6]
Եղել է գիտական ղեկավարԷդմունդ Օտիս Հովի
Ազդվել էԲենջամին Սիլիման ավագ.
Պարգևներ
Երեխա(ներ)Էդվարդ Սոլսբերի Դանա[10]
ՄայրՀարիեթ Դուայթ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Dana
Ստորագրություն
Изображение автографа
 James Dwight Dana Վիքիպահեստում

Ջեյմս Դանա (անգլ.՝ James Dwight Dana, փետրվարի 12, 1813(1813-02-12)[1][2][3][…], Յուտիկա, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 14, 1895(1895-04-14)[2][3][4], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]), ամերիկացի երկրաբան։

Ավարտել է Ելի համալսարանը (1833Նյու Հեյվենի համալսարանի երկրաբանության և միներալոգիայի պրոֆեսոր (1855-18921837 թվականին տվել է միներալների քիմիական դասակարգումը, որն անփոփոխ է մնացել մինչև 19-րդ դարի վերջը։ 1873 թվականին Դանան առաջարկել է «գեոսինկլինալ» «գեոանտիկլինալ» տերմինները։ Դանաի կարծիքով երկրակեղևի խոշոր ճկվածքների ու ծալքերի առաջացումը պայմանավորված է երկրագնդի սեղմամբ և երկրակեղևի կրճատմամբ։ Օրգանական աշխարհի էվոլյուցիայի տեսության մեջ առաջ է քաշել «ցեֆալիզացման» էմպիրիկ սկզբունքը, ըստ որի, կենդանիների զարգացումն ընթանում է նյարդային համակարգի բարդացման ուղղությամբ՝ ցածրակարգ օրգանիզմներից դեպի բարձրակարգերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարվա ընթացքում մաթեմատիկա է դասավանդել ԱՄՆ ռազմածովային նավատորմի կուրսանտներին, ինչը նրան տվել է շատ ճանապարհորդելու հնարավորություն։

1836 թվականից աշխատել է որպես Եյլի համալսարանի պրոֆեսոր Բենջամին Սիլիմանի քիմիական լաբորատորիայի ընթերակա։

1838-1842 թվականներին Չարլզ Ուիլկսի ղեկավարությամբ մասնակցել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի կողմից կազմակերպված Միացյալ Նահանգների խաղաղօվկիանոսյան արշավին։

Արշավախմբի արդյունքներով հրապարակել է հաշվետվություններ․

  • «Կենդանաբույսեր» (Zoophytes, 1846),
  • «Խաղաղ օվկիանոսի շրջանի երկրաբանություն» (Geology of the Pacific Area, 1849)
  • «Խեցգետնանման» (Crustacea, 1852-1854)։

1844 թվականին վերադարձել է Եյլի համալսարան․ 1849 թվականից եղել է բնական պատմության պրոֆեսոր, 1864-1890 թվականներին՝ երկրաբանության և հանքերի պրոֆեսոր։

1892 թվականին Դանան պաշտոնաթող է եղել։

Գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

23 տարեկան հասակում հրապարակել է հանքերի քիմիական դասակարգումը՝ «Հանքաբանության համակարգ» աշխատության մեջ (System of Mineralogy, 1837), որը մնացել է առանց էական փոփոխությունների մինչև 19-րդ դարի վերջը։ 1873 թվականին առաջարկել է «գեոսինկլինալ» և «գեոանտիկլինալ» տերմինները։ Կարծել է, որ երկրի կեղևի խոշոր թեքությունները և ծալքերի ձևավորումը պայմանավորված են սառեցման արդյունքում երկրի ընդերքի իջեցմամբ և երկրագնդի սեղմամբ։

Կազմակերպությունների անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1858՝ Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամ[11]։
  • 1890՝ Ամերիկայի երկրաբանական ընկերության նախագահ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Geology by James D. Dana։ Philadelphia: C. Sherman, 1849
  • «Երկրաբանության ուղեցույց» (Manual of Geology, 1862),
  • «Երկրաբանության դասագիրք» (Textbook of Geology, 1864),
  • «Կորալներ և Կորալյան կղզի» (Corals and Coral Island, 1872),
  • «Հրաբուխների բնութագիր» (Characteristics of Volcanoes, 1890)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսի վրա խառնարանն և դանալիտ հանքանյութն անվանվել են գիտնականի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Artikel James Dwight Dana in der Encyclopaedia Britannica von 1911. Gemeinfrei.
  • David R. Oldroyd (1996): Thinking about the Earth, Harvard Press, ISBN 0-674-88382-9; dt.: Die Biographie der Erde. Zur Wissenschaftsgeschichte der Geologie, Frankfurt a.M., 1998.
  • Johannes Uray, Chemische Theorie und mineralogische Klassifikationssysteme von der chemischen Revolution bis zur Mitte des 19. Jahrhunderts. In: Berhard Hubmann, Elmar Schübl, Johannes Seidl (Hgg.), Die Anfänge geologischer Forschung in Österreich. Beiträge zur Tagung «10 Jahre Arbeitsgruppe Geschichte der Erdwissenschaften Österreichs» von 24. bis 26. April 2009 in Graz. Graz 2010, S 107—125.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Դանա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Դանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 274