Օզոն
Օզոնը (O3) եռատոմ մոլեկուլ է, որը բաղկացած է երեք թթվածնի ատոմներից։ Այն թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2)։
Էլեկտրական մեքենաների մոտ օդի կայծեր բաց թողնելու ժամանակ զգացվում է յուրահատուկ հոտ։ Այդպիսի հոտ է զգացվում նաև ամպրոպային էլեկտրական պարպումների ժամանակ։ Այդ հոտը պատկանում է օզոն գազին, որ հունարենեից թարգմանաբար կնշանակի հոտ ունեցող։
Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական համակարգին։ Մթնոլոտի բարձր շերտերի օզոնային շերտը կլանում է Երկիր մակերեսին ընկնող վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։
[խմբագրել] Քիմիան
Օզոնն իր հատկություններով խիստ տարբերվում է թթվածնից․ նա թթվածնից շատ ավելի արագ քայքայում է ռետինը, ախտահանում է ջուրը, ճերմակացնում է ճարպերը, յուղերն ու թուղթը։ Օզոնն ավելի ուժեղ օքսիդիչ է, քան թթվածինը։
Թթվածնի քիմիական փոխարկումը օզոնի արտահայտվում է հետևյալ հավասարումով՝
- 3 O2 = 2 O3
Օզոնը շատ անկայուն նյութ է։ Ժամանակի ընթացքում նա փոխարկվում է սովորական թթվածնի՝
- 2 O3 = 3 O2
Օզոնի փոխարկումը թթվածնի միանգամից չի լինում։ Սկզբում օզոնի մոլեկուլից պոկվում է թթվածնի մեկ ատոմ՝
- O3 = O2 + O
Այնուհետև առաջացած թթվածնի ատոմները զույգական միանում են և կազմում մոլեկուլներ՝
- 2 O = O2
Օզոնի մոլեկուլներից պոկվող թթվածնի ատոմները քիմիապես շատ ավելի ակտիվ են, քան թթվածնի մոլեկուլները։ Դրա համար էլ հենց օզոնը հայտաբերում է ավելի ուժեղ օքսիդիչ հատկություններ, քան թթվածինը։ 2KJ+O3+H2O=J2+O2+2KOH
3PbS+4O3=3PbSO4
3H2S+4O3=3H2SO4
2Ag+O3=Ag2O+O2
[խմբագրել] Տեսեք նաև
[խմբագրել] Աղբյուրներ
Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։