Լիտոսֆերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քարոլորտից)

Քարոլորտ (հուն. լիտոսֆերա հուն.՝ λίθος - քար և σφαίρα - գունդ, ոլորտ), երկրի պինդ թաղանթը. Բաղկացած է երկրագնդի կեղևի և մանտիայի վերին մասից մինչև աստենոսֆերա , որտեղ սեյսմիկ ալիքների արագությունը նվզում է, վկայելով պլաստիկ շերտի փոփոխության մասին: Քարոլորտի կառուցվածքում առանձնացնում են շարժական մասեր (ծալքավոր գոտի) և հարաբերականորեն կայուն պլատֆորմաներ:

Քարոլորտի կառուցվածքը՝ քարոլորտային սալաքարերը, շարժվում են հարաբերականորեն ճկուն աստենոսֆերայով: Այս տեղաշարժերի ուսումնասիրմանը և նկարագրմանն է նվիրված աշխարհագրության բաժինը սալերի տեկտոնիկայի մասին :

Օվկիանոսի և մայրցամաքային քարոլորտը բավականին տարբերվում են:Մայրցամաքային քարոլորտը բաղկացած է տեղումնային, գրանիտե և բազալտե շերտերից, մոտ 80կմ ընդհանուր հզորությամբ: Օվկիանոսի քարոլորտը վերջնական ձևավորման արդյունքում ենթարկվել է մասնակի հալման բազմակի փուլերի: Հիմնականում բաղկացած էդունիտից և գարցբուրգիտից, հաստությունը կազմում է 5-10կմ, իսկ գրանիտային շերտը ամբողջովին բացակայում է: Քարոլորտի արտաքին շերտը նշելու համար օկիրառվել է ներկայումս հնացած տերմին` սիալ, որն առաջացել է լեռնային տարրերի հիմնական տեսակներից Si (լատ.՝ Siliciumսիլիցիում) Si և Al (լատ.՝ Aluminiumալյումին):