Կենսաերկրացենոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաերկրացենոզը ( հուն․՝ βίος - կյանք γη - երկիր + κοινός - ընդհանուր ), համակարգ է, որը ներառում է կենդանի օրգանիզմների ամբողջությունը և նրանց հետ սերտորեն կապված աբիոտիկ գործոնների ընդհանրությունը որոշակի տարածքի սահմաններում, որոնք իրար մեջ կապված են նյութի և էներգիայի հոսքի շրջապտույտով։ Իրենից ներկայացնում է կայուն ինքնակարգավորվող էկոլոգիական համակարգ, որում օրգանական բաղադրիչները (կենդանիներ, բույսեր) անբաժանելիորեն կապված են ոչ օրգանականների հետ (ջուր, հող)։ Օրինակ լիճը, լեռնային դաշտը։ Կենսաերկրացենոզի մասին աշխատությունը մշակվել է Վլադիմիր Սուկաչովի կողմից 1940 թվականին։ Արտասահմանյան գրականության մեջ այն քիչ կիրառական է։ Ավելի վաղ այն լայն կիրառվել է գերմանական գիտական գրականության մեջ։

Կենսաերկրացենոզ և էկոհամակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակությամբ մոտ հասկացություն է հանդիսանում էկոհամակարգը - համակարգ, որը բաղկացած է տարբեր օրգանիզմների և նրանց բնակության միջավայրի միջև փոխհարաբերությունների համակցություններից։ Էկոհամակարգը - առավել լայն հասկացություն է, որը վերաբերում է ցանկացած նմանատիպ համակարգին։ Կենսաերկրացենոզը իր հերթին էկոհամակարգի մասն է, էկոհամակարգ, որը զբաղեցնում է ցամաքի որոշակի մասը և ընդգրկելով միջավայրի հիմնական բաղադրատարրերը - հողը, ենթահողը, բուսածածկույթը, մթնոլորտի երկրամերձ շերտը։ Կենսաերկրացենոզը չեն հանդիսանում ջրային էկոհամակարգերը, արհեստական էկոհամակարգերի մեծամասնությունը։ Այսպիսով, յուրաքանչյուր կենսաերկրացենոզը էկոհամակարգ է, բայց ամեն էկոհամակարգկենսաերկրացենոզ չէ։ Կենսաերկրացենոզը բնութագրման համար օգտագործում են 2 մոտ հասկացություններ՝ կենսատոպ և էկոտոպ (անկենդան բնության գործոնները՝ կլիմա, հող)։ Կենսատոպը - կենսաերկրացենոզի զբաղեցրած տարածքի սահմաններում աբիոտիկ գործոնների համախումբն է։ Էկոտոպը - այն բիոտոպն է, որի վրա ազդեցություն ունեն ուրիշ կենսաերկրացենոզի օրգանիզմները։ Բովանդակությամբ կենսաերկրացենոզ էկոլոգիական տերմինը նույնացված է ֆիզիկաաշխարհագրական ֆացիա տերմինին։

Կենսաերկրացենոզի հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բնական, պատմականորեն ձևավորված համակարգ է
  • համակարգ, որը ընդունակ է ինքնակառավարման և իր կազմի պահպանմանը որոշակի մշտական մակարդակում
  • բնութագրական է նյութերի շրջապտույտը
  • բաց համակարգ է մուտքի և ելքի համար, որի հիմնական աղբյուրը Արեգակն է

Կենսաերկրացենոզի հիմնական ցուցանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեսակային կազմ - կենսաերկրացենոզում բնակվող տեսակների քանակը
  • Տեսակային բազմազանություն – կենսաերկրացենոզում միավոր մակերեսում կամ ծավալում բնակվող տեսակների քանակը։

Մեծ մասամբ տեսակային կազմը և տեսակային բազմազանությունը քանակապես չեն համապատասխանում և տեսակային բազմազանություննը ուղղակիորեն կախված է լինում հետազոտվող տարածքից։

  • Կենսազանգված - կենսաերկրացենոզի օրգանիզմների քանակը՝ արտահայտված զանգվածի միավորներով։ Առավել հաճախ հանդիպում են.
    • պրոդուցենտների բիոմասսա
    • կոնսումենտների բիոմասսա
    • ռեդուցենտների բիոմասսա
    • արդյունավետություն
    • կայունություն
    • ինքնակարգավորման կարողություն

Տարածական բնութագրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի կենսաերկրացենոզից մյուսին անցումը տարածքում կամ ժամանակի ընթացքում ուղեկցվում է նրա բոլոր բաղադրիչների վիճակի և, հետևաբար, կենսաերկրացենոտիկ մետաբոլիզմի հատկությունների փոփոխությամբ։ Կենսաերկրացենոզի սահմանները կարող են երևալ նրա շատ բաղադրիչների վրա, բայց առավել հաճախ դրանք համընկնում են բուսական համընդհանության ֆիտոցենոզի սահմանների հետ։ Կենսաերկրացենոզի շերտի հաստությունը միատարր չէ ոչ իր բաղադրիչների կազմությամբ և իրավիճակով և ոչ էլ իրենց կենսաերկրացենոտիկ գործունեության պայմաններով և արդյունքներով։ Այն դիֆերեցվում է վերերկրային, ստորգետնյա և ստորջրյա մասերի, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են տարրական հորիզոնական կառուցվածքների՝ կենսա-երկրահորիզոնների, որոնք շատ յուրահատուկ են իրենց կազմությամբ, բաղադրությամբ և կենդանական կոմպոնենտների վիճակով։ Կենսաերկրացենոզը հորիզոնական ոչ միատարրության ուսումնասիրման համար ընդունվել է կենսաերկրացենոտիկ պարցել հասկացությունը։ Ինչպես և կենսաերկրացենոզն ամբողջությամբ, այս հասկացությունը ևս համակարգային է, քանի որ պարցելլի կազմի մեջ մտնում են էներգիայի և նյութի փոխարինման մասնակիցները բուսականությունը, կենդանիները, միկրոօրգանիզմները, հողը և մթնոլորտը։

Կենսաերկրացենոզի կայունության մեխանիզմները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաերկրացենոզի հատկություններից մեկն է հանդիսանում ինքնակարգավորման ընդունակությունը, այսինքն իր կազմի պահպանումը որոշակի կայուն մակարդակի վրա։ Դա իրագործելի է շնորհիվ նյութի և էներգիայի կայուն շրջապտույտի, իսկ շրջապտույտի կայունությունը ապահովվում է մի քանի մեխանիզմներով.

  • Կենսական տարածության բավարարությունը, այսինքն այն մակերեսը կամ ծավալը, որը ապահովում է 1 օրգանիզմնին բոլոր անհրաժեշտ ռեսուսներով
  • Տեսակային կազմի հարստությունը։ Որքան այն հարուստ է, այնքան ամուր են սնման շղթաները և հետևաբար նաև նյութափոխանակության շրջապտույտը։
  • Տեսակների փոխհարաբերությունների բազմազանություն, որոնք նույնպես ապահովում են տրոֆիկական հարաբերությունների ամրությունը։
  • Տեսակների միջավայրաստեղծ հատկությունը, այսինքն տեսակների մասնակցությունը նյութերի սինթեզի կամ օքսիդացման մեջ։
  • Անթրոպոգեն ազդեցության ուղղություն։

Այսպիսով, մեխանիզմները ապահովում են չփոփոխվող կենսաերկրացենոզների գոյությունը, որոնք կոչվում են ստաբիլ։ Այն ստաբիլ կենսաերկրացենոզը, որը գոյություն ունի երկար ժամանակ կոչվում է կլիմայական։ Բնության մեջ ստաբիլ կենսաերկրացենոզները քիչ են, առավել հաճախ հանդիպում են կայուն-փոփոխվող կենսաերկրացենոզները, որոնք շնորհիվ ինքնակարգավորման, գալիս են նախնական դիրքին։

Կենսաերկրացենոզի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաերկրացենոզներում օրգանիզմների միասնական կյանքը ընթանում է փոխհարաբերությունների 6 հիմնական ձևերով.

  1. փոխշահավետ
  2. օգտանեյտրալ /օգտակար / (կոմենսալիզմ)
    • սննդի համար պայքար
    • տարածության համար պայքար
    • սեղանակցություն
  3. օգտավնասակար
  4. փոխվնասակար
    • անտագոնիզմ
    • մրցակցություն
  5. չեզոք վնասակար
    • ամենսալիզմ
  6. նեյտրալ (նեյտրալիզմ)

Գրականագիտություն