Շնչառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շնչառությունը գործընթաց է, որն ապահովում է թթվածնի ներթափանցումն օրգանիզմ, նրա մասնակցությունն օքսիդացման գործընթացներին և այնտեղից ածխաթթու գազի հեռացմանը։

Առանց թարմ օդի շնչահեձ են լինում մարդու օրգանիզմի բոլոր բջիջները մահանում են։ Բջիջները ամեն վայրկյան թթվածնի պահանջ ունեն, որը ապահովում է մարդու օրգանների աշխատանքը և օրգանիզմում տեղի ունեցող բոլոր գործողությունները։

Առանց թթվածնի օրգանիզմը չի կարող սննդից ստանալ իր կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։ Որքան շատ է ֆիզիկական աշխատանքը, այդքան հաճախակի է մարդը խորը շունչ քաշում։ Շնչառման ժամանակ օդը քթի խոռոչից նախ անցնում է կոկորդ, ապա՝ շնչափող։ Շնչափողը կազմված է 16-20 կիսաօղակներից, որոնց շնորհիվ մեր ցանկացած դիրքում օդը անցնում է թոքեր: Յուրահատուկ կառուցվածք ունի. երբ մարդը որևէ բան է կուլ տալիս, ապա շնչափողը փակվում է մակկոկորդով, որպեսզի ուտելիքի փշրանքները հանկարծ չնկնեն թոքեր, իսկ շնչառման ժամանակ շնչափողը բացվում է, և օդն ուղղվում է դեպի թոքերը։

Կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին։ Թթվածինն ստանում են շնչառության ընթացքում։ Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են։ Շնչառությունն օրգանիզմի և միջավայրի միջև գազափոխանակւթյան՝ թթվածնի կլիման և ածխաթթու գազի արտաշնչման գործընթածնէ։


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով