Արմատ (բուսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Primary and secondary cotton roots.jpg
Wurzeln am Berghäuser Altrhein, Speyerer Auwald.JPG

Բույսի վեգետատիվ օրգաններն են արմատը և ընձյուղը :Դրանց հիմնական դերը բույսի սնուցումը,աճը,զարգացումն ապահովելն է:

Արմատը հողից կլանում է ջուր,ջրի մեջ լուծված հանքային աղեր և փոխադրում բույսի մյուս մասերը:Բացի այդ,արմատով բույսն ամրանում է հողին,այլապես քամին կարող է հեշտությամբ բույսը պոկել հողից:


Որոշ բույսերի արմատներում կուտակվում են պահեստային սննդանյութեր (ճակնդեղ,բողկ,շաղգամ,գազար):

Արմատով բույսը կարող է նաև բազմանալ:

Ըստ ծագման տարբերում են գլխավոր,կողային և հավելյալ արմատներ:Նկ.25.Արմատային համակարգի ձևերը Racine grêle.png || Racine cônique.png Racine épaissie.jpg || Racines fasciculées.png

Գլխավոր արմատը առաջանում է սերմի սաղմնային արմատիկից և ավելի արագ է աճում ու թափանցում հողի մեջ: Երբեմն արմատները սկիզբ են առնում ցողունի ստորին մասից,հազվադեպ՝ տերևներից:Դրանք կոչվում են հավելյալ արմատներ:Գլխավոր և հավելյալ արմատներից ծագում են կողային արմատներ,որոնք շատ են և խիստ մեծացնում են արմատային համակարգի մակերեսը:Դա անհրաժեշտ է հողից ավելի մեծ քանակությամբ սննդանյութեր կլանելու համար:Ըստ արտաքին ձևի տարբերում են երկու տեսակի արմատային համակարգ՝ առանցքային և փնջաձև(նկ.25):

Առանցքային արմատային համակարգում գլխավոր արմատը լավ է զարգացած և հեշտությամբ տարբերվում է կողային արմատներից:Առանցքային արմատային համակարգ ունեն երկշաքիլավոր բույսերը՝ լոբին,ոլոռը,տանձենին,կաղնին, խատուտիկը և այլն:

Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողային արմատներից:Փնջաձև արմատային համակարգ ունեն միաշաքիլավոր բույսերը՝ցորենը,գարին,եգիպտացորենը, սոխը,սխտորը,դաշտավլուկը և այլն:

Արմատի հատվածները
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով