Ուղեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղեղիկ
Տեսակգլխուղեղի հատված, օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասorgan component of neuraxis?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էmetencephalon?
Կազմված էնեյրոն, Նեյրոգլիա և cerebellar vermis?
Զարկերակsuperior cerebellar artery?, anterior inferior cerebellar artery? և posterior inferior cerebellar artery?
Երակsuperior cerebellar veins? և inferior cerebellar veins?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
cerebellum development?
MeSHA08.186.211.132.810.428.200
Foundational Model of Anatomy67944
Terminologia Anatomica 98A14.1.07.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947)
 Cerebellum Վիքիպահեստում
Ուղեղիկը, վարոլյան կամուրջն ու գլխուղեղի մեծ կիսագնդերը

Ուղեղիկը (լատին․՝ cerebellum) հետին ուղեղի ածանցյալն է, որը զարգացել է ստատիկայի ռեսեպտորների հետ կապված։ Ուստի այն անմիջական հարաբերության մեջ է շարժումների կոորդինացիայի հետ և հանդիսանում է օրգանիզմի զանգվածի հիմնական հատկանիշների՝ ծանրության և իներցիայի, հաղթահարման հարմարանքի օրգան։ Այն համարում են նաև վեգետատիվ նյարդային համակարգի (սիմպաթիկ) բարձրագույն կենտրոններից մեկը (Լ.Ա. Օրբելի և նրա դպրոցը)։ Ուղեղիկը տեղավորված է գլխուղեղի մեծ կիսագնդերի ծոծրակային բլիթների տակ, վարոլյան կամրջից և երկարավուն ուղեղից հետ ու գտնվում է հետին գանգափոսում։ Նրա մեջ տարբերում են երկու կողմնային ծավալուն մասեր՝ կիսագնդերը (hemispheria cerebelli) և նրանց արանքում գտնվող մի նեղ մաս՝ որդը (vermis)։

Ուղեղիկի անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեղիկի ներքին կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեղիկի սպիտակ նյութում են գտնվում գորշ նյութի զույգ կորիզները, որոնք տեղավորված են ուղեղիկի յուրաքանչյուր կեսում։ Միջին գծի երկու կողմերում, որտեղ ուղեղիկի մեջ է ներհրվում վրանի գագաթը (fastigium), գտնվում է ամենամիջային կորիզը՝ nucleus fastigil։ Սրանից կողմնայինորեն տեղավորված են գնդաձև կորիզի փոքր կղզյակները (nucleus globosus), իսկ ավելի դուրս՝ խցանաձև կորիզը (nucleus emboliformis)։ Վերջապես, կիսագնդի կենտրոնում գտնվում է ատամնավոր կորիզը (nucleus dentatus)։ Նա նման է օլիվի կորիզին և ունի ծալծլված գորշ թիթեղի տեսք, որը բացված է (hilus nuclei dentati) դեպի ներս։ Ուղեղիկի և ստորին օլիվի ատամնավոր կորզների նմանությունը պատահական չէ, քանի որ երկու կորիզներն էլ իրար հետ կապված են հաղորդչական ուղիներով (tibrae olivocerebellares), և յուրաքանչյուր կորիզի ամեն մի ծալքը նման է մյուս ծալքին։ Այսպիսով, երկու կորիզները միասին են մասնակցում հավասարակշռության ֆունկցիայի իրականացմանը։
Ուղեղիկի սպիտակ նյութը կտրվածքի վրա ունի բույսի մանր տերևների տեսք, որը համապատասխանում է յուրաքանչյուր գալարին և արտաքուստ պատված է գորշ նյութի կեղևով։ Այդ մանր տերևները դեպի կենտրոն միանում են՝ կազմելով ավելի խոշոր թիթեղներ. վերջիններս ձուլվում են սպիտակ նյութի զանգվածին, որտեղ տեղավորված են վերոհիշյալ գորշ կորիզները։ Սրա արդյունքը լինում է այն, որ ուղեղիկի կտրվածքի վրա գորշ ու սպիտակ նյութերի պատկերը նմանվում է ծառի և կոչվում է կենաց ծառ (arbor fitae) (այսպես է կոչվում է արտաքին տեսքի համար, քանի որ ուղեղիկի վնասվածքը անմիջական մահվան վտանգ չի ներկայացնում)։ Ուղեղիկի սպիտակ նյութը կազմված է տարբեր տիպի նյարդաթելերից։ Նրանցից մի քանիսը միացնում են գալարները և բլթակները, մյուսները կեղևից գնում են դեպի ուղեղիկի ներքին կորիզները և, վերջապես, երրորդները ուղեղիկը կապում են ուղեղի հարևան բաժիններին։ Այս թելիկները մտնում են ուղեղիկի երեք զույգ կոթոնների կամ ոտիկների կազմության մեջ։

  • Ստորին կոթոններ (pedunculi cerebellares inferiores) կամ պարանաձև մարմիններ (corpora restiformia)։ Նրանց կազմության մեջ մտած դեպի ուղեղիկն են գնում tractus spinocerebellaris posterior (Flechsigi) –ը, երկարավուն ուղեղի հետին պարանիկների կորիզներից՝ fibrae arcuatae exteranae, և ստորին օլիվից՝ tractus olivocerebellaris ։
  • Միջին կոթոններ (pedunculi cerebellares medii) կամ կամրջի բազուկները (brachia pontis (BNA))։

Նրանց կազմության մեջ կան նյարդաթելեր, որոնք կամրջի կորզներից գնում են դեպի ուղեղիկի կեղևը (tractus pontocerebellaris) և հանդիսանում են կողև - կամրջային ուղու շարունակությունը։

  • Վերին կոթոններ (pedunculi cerebellares superiores) կամ կապակցող բազուկները (brachia conjuctiva)։ Սրանք բաղկացած են երկու ուղղությամբ ընթացող նյարդաթելերից՝ 1) դեպի ուղեղիկը՝ tractus spinocerebellaris anterior (Gowersi) և 2) ուղեղիկի ատամնավոր կորիզից դեպի քառաբլրի ծածկը՝ tractus cerebellotegmentalis, որը խաչվելուց հետո վերջանում է կարմիր կորիզում և տեսաթմբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
  2. Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով