Սիմպատիկ նյարդային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմպատիկ նյարդային համակարգ, ավտոնոմ նյարդային համակարգի այն բաժինը, որը մարմնի անդամներին ստիպում է աշխատանք կատարել։

[խմբագրել] Կազմությունը

  • Կենտրոնական բաժին – ողնուղեղի պարանոցային 8-րդ, կրծքային ու գոտկային վերին 3 հատվածների կողմնային եղջյուրներում գտնվող սիմպաթիկ նեյրոններն են:
  • Ծայրամասային բաժին – սիմպաթիկ նյարդաթելերը ու սիմպաթիկ նյարդային հանգույցները:

[խմբագրել] Ֆունկցիաները

Սիմպաթիկ նյարդաթելերը նյարդավորում են ներքին օրգանները, մաշկը, արյունատար անոթները: Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ: Սիմպաթիկ ազդակները ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացը, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները:

Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվող ադրենալինը համարվում է տագնապի հորմոն: Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական ազդեցություն: Այս օրինաչափությունն ուսումնասիրել են Լևոն Օրբելի ևւ Ա. Գինեցիսկին: Նրանք բացահայտել են, որ նրանց վերջույթներում արտազատվող ադրենալինը վերականգնում և ուժեղացնում են մկանային գործունեությունը, մեծացնում մկանային ուժը:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով