Սիներակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիներակներ,

Երակային համակարգ

Մարդու սիներակներ[խմբագրել]

Մարդու երակային հիմնական ցողուններն են, որոնք արյուն են հավաքում ամբողջ մարմնից և տանում աջ նախասիրտ։

  • Վերին սիներակը կարճ է և հաստ, գտնվում է կրծքի խոռոչում՝ վերել (վեր ելնող) աորտայից աջ։ Այն գոյանում է աջ և ձախ գլխաբազկային երակների միաձուլումից։ Վերջիններս առաջանում են գլխից և պարանոցից արյուն բերող ներքին լծային և վերին վերջույթից եկող ենթանրակային երակների միացումից։ Վերին սիներակի մեջ է թափվում նաև կրծքի խոռոչի պատերի արյունը՝ կենտ երակի միջոցով։
  • Ստորին սիներակը մարմնի ամենախոշոր երակացողունն է, որն արյուն է հավաքում որովայնից և ստորին վերջույթներից։ Գոյանում է գոտկային 15-րդ ողնի առջևում՝ աջ և ձախ զստային ընդհանուր երակների միացումից, որոնք արյուն են հավաքում կոնքի խոռոչից (զստային ներքին երակ) և ստորին վերջույթներից (զստային արտաքին երակ)։ Այն ողնաշարի առջևով, աորտայից ավելի աջ, բարձրանում է վերև, անցնելով ստոծանիով, արյուն է տանում աջ նախասիրտ։ Որովայնի խոռոչում ստորին սիներակի մեջ են թափվում լյարդային, երիկամային, գոտկային, ինչպես նաև սեռական գեղձերից եկող երակների արյունը։

Գործնական տեսակետից կարևոր նշանակություն ունեն վերին ու ստորին սիներակների և լյարդի դռներակի ճյուղավորումների միջև եղած բերանակցումները։

Կենդանիների սիներակներ[խմբագրել]

Ցամաքային ողնաշարավորների արյան մեծ շրջանառության ամենախոշոր երակներն են (վերին և ստորին)։ Երկկենցաղների սիներակներով արյունը մտնում է սրտի երակային ծոցը, սողունների, թռչունների և կաթնասունների սիներակներով՝ աջ նախասիրտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png