Լեզու (օրգան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Լեզու (այլ կիրառումներ) 

Լեզուն(lingua) միջաձիգ-զոլավոր մկաններից բաղկացած մկանային օրգան է: Նրա ձևի և դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունի ծամելու և խոսելու գործողության համար, իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային հատուկ վերջավորությունների շնորհիվ լեզուն դառնում է ճաշակելիքի (համի) օրգան:

Մարդու լեզուն
Gray1019.png
Լեզվի կառուցվածքը

Լեզուն կազմված է գլխավոր մասից կամ մարմնից (corpus linguae), որը դարձած է դեպի ծայրը(apex), և ստորին-հետին մասից կամ արմատից (radix linguae), որի միջոցով լեզուն կպչում է ստորին ծնոտին և կորճոսկրին: Նրա վերին կորը երեսը դարձած է դեպի քիմքին ու ըմպանը և կոչվում է մեջք(dorsum): Դիակից անջատած լեզուն, եթե նախապես չեն պնդացրել ֆիքսող հեղուկում, կորցնում է իր մեջքի կորությունը և դառնում է տափակ: Լեզվի ստորին երեսը (facies infertor linguae) ազատ է միայն իր առջևի մասում, հետին մասը զբաղեցնում են լեզվի մկանները, որոնք կպչում են ստորին ծնոտին, կորճոսկրին և մախաթ ելունին: Կողքերից լեզուն սահմանվում է կողմնային եզրերով (margo laterals): Լեզվի մեջքը բաժանում են երկու մասի` առաջային, մեծ(մոտ 2/3), բերանային մաս(pars oralis), որը համարյա հորիզոնական դիրք ունի բերանի խոռոչի հատակում, և հետին` ըմպանային մաս(pars pհaryngea), որը գրեթե ուղղաձիգ է և դարձած է դեպի ըմպանը:

Լեզվի առաջային և հետին բաժինների սահմանում միջին գծի վրա գտնվում է մի փոսիկ, որը կոչվում է կույր անցք (foramen cecum linguae): Լեզվի առաջային բաժնի լորձաթաղանթը օժտված է բազմաթիվ պտկիկներով` Լեզվի պտկիկները(papillae linguales) լինում են հետևյալ ձևերի.

  1. Թելանման և կոնձև պտկիկներ(papillae filiformes et conicae),
  2. Սնկաձև պտկիկներ(papillae fungiformes),
  3. Պատնեշավոր(խրամապատ) պտկիկներ(papillae valatea),
  4. Թերթաձև պտկիկներ(papillae foliatae)

Համազգաց պտկիկներում կան ծայրամասային նյարդային վերջույթներ, որոնք կազմում են համի զգայական համակարգի ընկալիչները:

Լեզվի մկաններն առաջացնում են նրա մկանային զանգվածը, որը երկարաձիգ ֆիբրող խտրոցով (septum linguae) բաժանվում է երկու համաչափ կեսերի: Խտրոցի վերին եզրը չի հասնում մինչև լեզվի մեջքը: Լեզվի մկանները բաժանվում են 2 խմբի`

  1. արտաքին, կմախքային մկաններ, որոնք ոսկրերի վրա ունեն ամրացման կետ (punctum fixum) և իրենց կծկումներով փոփոխում են լեզվի դիրքը(m. genioglossus, m. hyoglossus և m. styloglossus)
  2. ներքին մկաններ, որոնք կպած չեն ոսկրերին, տեղավորված են լեզվի հաստության մեջ և փոփոխում են լեզվի ձևը (mm.longitudinales superaior et inferior. transversus և verticalis):

Ավելի ճիշտ է լեզվի մկանները ըստ զարգացման, կառուցվածքի և ֆունկցիայի բաժանել 3 խմբի