Էրազմ Ռոտերդամցի
| Էրազմ Ռոտերդամցի | |
|---|---|
(հումանիստ գրող) |
|
| ԱԱՀ՝ | Էրազմ Ռոտերդամցի |
| Ծննդյան օր՝ | 1466 |
| Ծննդավայր՝ | Ռոտերդամ (Նիդերլանդներ) |
| Վախճանի օր՝ | հուլիսի 12, 1536 |
| Վախճանի վայր՝ | Բազել (Շվեյցարիա) |
Էրազմ Ռոտերդամցի (Desiderius Erasmus Roterodamus 1466 - 1536, հուլիսի 12), նիդեռլանդական հումանիստական գրականության ամենաականավոր դեմքը։
Բովանդակություն |
Կյանքը [խմբագրել]
Ծնվել է Ռոտերդամ քաղաքում, ծագումով հոլանդացի էր, հոլանդական մի բյուրգերի «ապօրինի զավակը»։ Վաղ հասակից, զրկվելով ծնողներից, նա ստիպված է լինում վանք մտնել թե' իր գոյությունը պահպանելու և թե' ուսումը շարունակելու նպատակով։ Այստեղ նա մնում է մոտ երկու և կես տարի։ Նա ամբողջ ժամանակը նվիրում է ուսման գործին, սովորում է դասական լեզուներ և ուսումնասիրում հին հունական ու հռոմեական գրողների գործերը։ Վանքից դուրս գալով, 1496-ին ուսումը շարունակելու նպատակով գնում է Փարիզ։ Այնուհետև սկսում է ճանապարհորդություններ կատարել Եվրոպայում, լինում է իր հայրենքում, Նիդերլանդներում, Իտալիայում, ապա անցնում է Անգլիա։ Քեմբրիջի համալսարանում դասավանդում է հունարեն և աստվածաբանություն։ Ծանոթանում է Թոմաս Մորի հետ և դառնում նրա ամենամոտ բարեկամներից մեկը։
Վերադառնալով Անգլիայից, նա ապրում է Գերմանիայում, մի քանի տարի ծառայում է Կարլոս V-ի պալատում։ Կյանքի վերջին տարիներին անցկացնում է Շվեյցարիայում, որտեղ էլ մահանում է։[1]
Ստեղծագործություններ [խմբագրել]
- Գովք հիմարության (թարգմանվել է հայերեն Վահե Միքայելյանի կողմից [2])
- Դատողություն կամքի ազատության մասին
- Քրիստոնյա մարտիկի զենքը
Աղբյուրներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]