Մրջյուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մրջյուններ. թաղանթավորների կարգի միջատների ընտանիք: Ի տարբերություն կարգի մյուս ընտանիքների՝ մրջյունների կուրծքը փորիկին է միանում 1-2 հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով: Հայտնի է մոտ 7000 տեսակ:

Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը՝ պարզ, բարդ կամ բացակայում են: Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի: Բերանային ապարատը ծամող է: Կան թևավոր և անթև տեսակներ:

Ջերմասեր են, տեսակների թիվն ու քանակը արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում: Զարգացած բնազդներով հասարակական միջատներ են: Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է ձու ածող մեկ կամ մի քանի էգերից («թագուհիներ»), սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից («չաշխատավորներ») և թևավոր արուներից ու էգերից («աշխատավորներ»): Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև: Գաղութի ամենաբազմանդամ խմբի` աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները:

Տարեկան մեկ անգամ մրջյունների բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը: Բեղմնավորումը տեղի է ունենում օդում կամ գետնի վրա, ապա արուները ոչնչանում են, իսկ էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել:

Բները լինում են բարդ: Կան և մշտապես բույն չունեցող՝ թափառական տեսակներ:

Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ` առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով: Աշխատավոր մրջյունները թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թգագեղձերի արտադրած հյութով` տրոֆոլաքսիսով:

Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները: Որոշ տեսակները վնաս են հասցնում տեխնիկական կուլտուրաների մթերքներին: Որոշ երկրներում ձեռնարկվում են մրջյունների պահպանման միջոցառումներ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով