Լուկուլլոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկուլլոս, մ.թ.ա. մոտ 117-մ.թ.ա.56, հռոմեացի զորավոր: Մասնակցել է Դաշնակցային և Միհրդատ I պատերազներին: Մ.թ.ա. 74-ին նշանակվել է Կիլիկիայի կոնսուլ: Միհրդատյան երրոդ պատերազմի ժամանակ պարտության է մատնել Միհրդատ VI Եվպատոր-ին, որն ապաստանել է Հայաստանում: Մ.թ.ա. 69-ի գարնանը Լուկուլլոսը, օգտվելով Տիգրան Բ Մեծի բացակայությունից, ներխուժել է Հայաստան, Տիգրանակերտի մոտ (Տիգրանակերտի ճակատամարտ) պարտության մատնել Տիգրանի զորքին: Ապա շարժվել դեպի Արտաշատ, սակայն մ.թ.ա. 68-ի աշնանը պարտվել է Արածանիի մոտ (Արածանիի ճակատամարտ) և նահանջել Հյուսիսային Միջագետք: 66-ին վերադարձել Հռոմ: Վարել է ցոփ կյանք:
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ