Տիգրանակերտի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրանակերտի ճակատամարտ
Հայ-հռոմեական պատերազմ
Hpa-tigranakertbattle69.gif
Ճակատամրտի ընթացքը
Թվական Հոկտեմբերի 6, Մ.թ.ա. 68
Վայր Հայկական կայսրություն, Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ քաղաքի մոտ
##Տիգրանակերտի ճակատամարտ (Մեծ Հայք)
Miecze.svg
Տիգրանակերտի ճակատամարտի տեղադրությունը
Արդյունք Հռոմեական բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Մեծ Հայք Հայկական կայսրություն Spqrstone.jpg Հռոմի Հանրապետություն
Հրամանատարներ
Տիգրան Մեծ Լուկուլլոս
Կողմերի ուժեր
70.000-80.000 մոտ 50.000
Կորուստներ
10.000 5.600


Տիգրանակաերտի ճակատամարտ, տեղի է ունեցել հռոմեական և հայկական զորքերի միջե Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ, հոկտեմբերի 6-ին:Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով, Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ: Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69-ի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը՝ Լուկուլլոսի հրամանատարությամբ, Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը: Տիգրան Բ Մեծը սեպտեմբերի վերջին Տավրեսի իր ռազմակայանում ավարտել է զինվորական ուժերի համախմբումը և ընդառաջ ելել թշնամուն: Հայակական բանակի համար բարենպաստ չէին տեղանքի առաձնահատկւթյունները: Մարտը սկսվել է առաջ քաշված հայակական զրահարկի հեծելազորի վրա հռոմեական հեծյալ ուժերի գրոհով: Միաժամանակ Լուկուլլոսը 3 լեգեոնով խոր շրջանցումով դուրս է եկել Հայոց բանակի թիկունքը և անսպասելի հարվածել դեռևս մարտակարգ չընդունած հետևակին՝ նրան մատնելով փախուստի: Հայոց բանակը պարտություն է կրել, Տրգրանակերտը նվաճվել և կողոպտվել է, Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տիրությունը՝ Ասորիք, Փյունիկիա, Կիլիկիա, անցել են Հռոմին: Չնայած հաղթանակին, ճակատամարտը չի կանխորոշել պատերազմի ելքը. Արածանիի ճակատամարտ մ.թ.ա. 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից:


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ