Օպտիմատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպտիմատներ (լատին․՝ optimates - ազնվատոհմիկներ, optimus - ազնվածին, լավագույն), գաղափարաքաղաքական հոսանքի ներկայացուցիչներ Հռոմեական հանրապետությունում (մ.թ.ա. II դ. վերջ - I դ.) արտահայտել են նոբիլիտետի (ազնվականության) շահերը, հակադրվել պոպուլյարներին։ Օպտիմատների հոսանքին էին հարել հռոմեացի հայտնի պետական գործիչներ Սուլլան, Լուկուլլոսը, Կատոն Կրտսերը, Միլոն, Բիբուլոսը և Բրուտոս Կրտսերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։