Հայկական ԽՍՀ օրհներգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ-ի Պետական Օրհներգ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական օրհներգը 1944 - 1991 թթ.

Երաժշտության հեղինակ՝ Արամ Խաչատրյան։

Բառերի հեղինակ՝ Սարմեն (Արմենակ Սարգսյան

Ստեղծվել է 1944 թվականին։

Տեքստ[խմբագրել]

Սովետական ազատ աշխարհ Հայաստան,
Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,
Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,
Որ դառնաս դու մայր հայրենիք հայության։

Կրկներգ:
Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան,
Աշխատասեր, ճարտարագործ-շինարար,
Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան՝
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ:

Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգևեց,
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Հոկտեմբերը կործանումից մեզ փրկեց
եվ տվեց մեզ նոր, պայծառ կյանք փառապանծ:

Կրկներգ

Մեծ Ռուսիան մեզ եղբայրության ձեռք մեկնեց,
Մենք կերտեցինք ամրակուռ նոր պետություն,
Լենինյան մեր կուսակցությունն իմաստուն
Հաղթորեն մեզ դեպ կոմունիզմ է տանում:

Կրկներգ

Հղումներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]