Ռուբինյաններ
| Ռուբինյաններ |
|||
|---|---|---|---|
| Ռուբինյաններ |
|||
| Երկիր` | Կիլիկիայի Հայկական Թագավորություն | ||
| Ծագել են` | Բագրատունիներից | ||
| Տիտղոս(ներ)` | Հայոց Իշխան Հայոց Թագավոր |
||
| Հիմնադիր` | Ռուբեն Ա | ||
| Մեծագույն ներկայացուցիչ` | Լևոն Բ | ||
| Վերջին ներկայացուցիչ` | Զապել | ||
| Հիմնում` | 1080 | ||
| Ավարտ` | 1226 | ||
| Ազգային պատկանելիություն` | Հայ | ||
| Դավանանք` | Քրիստոնեություն | ||
Ռուբինյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում (1080–1219)։
Բովանդակություն |
Ծագում[խմբագրել]
Նահապետն ու անվանադիրն է Մեծ իշխան Ռուբեն Ա։ Աքսորյալ Գագիկ Բ թագավորի դավադրական մահից հետո նրա թիկնապահ Ռուբեն Ա գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդական կայսրության դեմ, թոթափել նրա գերիշխանությունը, հիմնադրել անկախ և կայուն հայկական իշխանապետությունը։
Իշխաններ[խմբագրել]
Ռուբեն Ա–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել Երուսաղեմի խաչակրաց պետության հետ։ Ռուբեն Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Կոստանդին Ա, ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։ Վերակառուցել է Վահկա բերդը և 1098–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել Եդեսիայի դքսության հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ Կոստանդին Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Թորոս Ա, 1104–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս և Անարազաբա քաղաքներով, 1107–ին իշխան Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, 1111–ին հույներից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և Օշինը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին Լևոն Ա, հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ 1132–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան։ Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի դուքս Ջեսլին II–ի դաշնակցությամբ Լևոն Ա պարտության է մատնել Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին, ընդարձակել երկրի սահմանները հարավ–արևելքում։ Սակայն 1137–ի ամռանը բյուզանդական նարխուժների դեմ 35–օրյա հերոսական դիմադրությունից հետո, կնոջ և որդիներ` Ռուբենի ու Թորոսի (Թորոս Բ) հետ գերեվարվել է։ Կոստանդնուպոլսում բանտարկված Լևոն Ա և նրա գահաժառանգ որդի Ռուբենը սպանվել են, իսկ Թորոս Բ փախել է և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ վերականգնել ընդհատված պետականությունը։ Կիլիկյան Հայաստանի նվաճման նոր փորձերը ավարտվել են բյուզանդական զորքերի պարտությամբ, կայսրությունը հարկադրված ճանաչել է Թորոս Բ–ի իշխանապետույունը՝ նրան մեծարելով ,Պան Սեբաստոս» տինղոսով։ Ստեղծելով մշտական և մարտունակ բանակ՝ Թորոս Բ ընդարձակել և ամրապնդել է երկրի սահմանները, գահի շուրջ կենտրոնացրել հայ ավատատերտներին, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Թորոս Բ–ին հաջորդել է Մլեհ եղբայրը, որը գահակալման սկզբնական տարիներին Հալեպի ամիրա Նուր ադ–Դինի զինակցությամբ ջախջախել է Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության ուժերը, երկրից վտարել խաչակիր ասպետների հոգևոր օրդեններին, ապա բյուզանդացիներից ազատագրել Դաշտային Կիլիկիան։ 1173–ին Մլեհը վերակառուցել է Սիս քաղաքը և մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Դաժանորեն պատժել և հալածել է իր նոր քաղաքական գծին ընդդիմացող իշխաններին ու լատինամետ կղերականներին, որի համար շուտով զոհվել է պալատական դավադրությամբ։ Թաղվել է Մեծ քարի վանքում։ Մլեհին հաջորդել է նրա Ստեփանե եղբոր ավագ որդին՝ Ռուբեն Գ։ Իր գահակից եղբոր և տաղանդավոր զորավար Լևոնի աջակցությամբ Ռուբեն Գ 1180–ական թթ վերջնականապես ազատագրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը, հենակետերը Կիլիկյան Հայաստանում։
| Հայոց պատմություն | |
| Նախապատմություն Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590 |
|
|---|---|
| Հայ ժողովրդի ծագումը | |
| Հայկ նահապետ | |
| Հայասա | |
| Արմանում | |
| Նաիրի | |
| Արարատյան Թագավորություն | |
| Անտիկ ժամանակաշրջան Մ.թ.ա. 591 - մ.թ. 428 |
|
| Երվանդյան Հայաստան | |
| Մեծ Հայք | |
| Քրիստոնեության տարածում | |
| Ծոփքի թագավորություն | |
| Հռոմեական Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Երվանդունիներ | |
| Արտաշեսյաններ | |
| Արշակունիներ | |
| Միջնադար 429 - 1375 |
|
| Մարզպանական շրջան | |
| Բյուզանդական հատված | |
| Արաբական արշավանքներ | |
| Արաբական իշխանություն | |
| Բագրատույնաց թագավորություն | |
| Վասպուրականի թագավորություն | |
| Կիլիկիայի Հայկական Թագավորություն | |
| Զաքարյան Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Բագրատունիներ | |
| Ռուբինյաններ | |
| Հեթումյաններ | |
| Զաքարյաններ | |
| Արծրունիներ | |
| Օտար տիրապետություն 1376 - 1918 |
|
| Պարսկական | |
| Օսմանյան | |
| Ռուսական | |
| Հայկական մարզ | |
| Հայ ազգային շարժում | |
| Համիդյան կոտորածներ | |
| Հայոց Ցեղասպանություն | |
| Ժամանակակից պատմություն 1918 - ներկա |
|
| Հայաստանի Առաջին Հանրապետություն | |
| ՀԽՍՀ | |
| Արցախյան ազատամարտ | |
| Հայաստանի Հանրապետություն | |
| Արցախի Հանրապետություն | |
|
Հայոց պորտալ |
Թագավորներ[խմբագրել]
1187–ին Ռուբեն Գ գահը կամովին հանձնել է Լևոն Բ–ին, որը շրջակա թշնամիների դեմ շահած մի շարք նոր հաղթանակներով բարձրացրել է պետության կշիռն ու հեղինակությունը։ 1198–ին, օծվելով «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսաւոիոյ», նա Հայոց իշխանապետությունը հռչակել է Հայոց թագավորություն, որն ստացել է միջազգային լայն ճանաչում։ Մի շարք էական բարեփոխումներով Լևոն Բ ամրապնդել է պետության քաղաքական հզորությունը, խթանել տնտեսության, մշակույթի ու լուսավորության ընդհանուր վերելքը։
Ձուլում[խմբագրել]
Լևոն Բ մահով սպառվել է Ռուբինյանների տոհմն արական գծով։ Նրա գահաժառանգ դուստր Զապելը 1226–ին ամուսնացրել է Կոստանդին սպարապետի որդի Հեթում Ա–ի հետ, ով հանդիսացավ Հեթումյանների թագավորական տոհմի հիմնադիրը:
Ռուբինյանների գահացանկը[խմբագրել]
- Ռուբեն Ա 1080-1095
- Կոստանդին Ա 1095-1100
- Թորոս Ա 1100-1129
- Լևոն Ա 1129-1137
- Թորոս Բ 1145-1169
- Ռուբեն Բ 1169
- Մլեհ 1169-1175
- Ռուբեն Գ 1175-1187
- Լևոն Բ 1187-1219
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |