Ջանիկ Ջանոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանիկ Ջանոյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
1990 - 1993
Նախորդող -
Հաջորդող Լևոն Բարխուդարյան
1975 - 1990
Նախորդող -
Հաջորդող -
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1951)[1]
Մասնագիտություն՝ պետական ծառայող և բանկիր
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1928(1928-10-20)[1]
Ծննդավայր Վարդաղբյուր, Հայաստան[1]
Վախճանի օր դեկտեմբերի 1, 2010(2010-12-01) (82 տարեկան)
Քաղաքացիություն  Հայաստան և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Անանիա Շիրակացու մեդալ

Ջանիկ Արտաշեսի Ջանոյան (հոկտեմբերի 20, 1928(1928-10-20)[1], Վարդաղբյուր, Հայաստան[1] - դեկտեմբերի 1, 2010(2010-12-01)[2]), հայ տնտեսագետ, պետական-հասարակական գործիչ։ ՀՀ ֆինանսների նախարար (1975-1990 թվականներ), (1990-1993 թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանիկ Ջանոյանը ծնվել է Ղուկասավանի շրջանի Վարդաղբյուր գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1951-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո 1956-1958 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ֆինանսների նախարարությունում։ 1958-1969 թվականներին մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ Նախարարների խորհրդի աշխատակազմում։ 1969-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի բնակչության կենցաղային սպասարկման, նյութատեխնիկական մատակարարման և առևտրի բաժնի վարիչ։ 1975 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ֆինանսների նախարար, այդ պաշտոնը զբաղեցրել է 15 տարի անընդմեջ, հանդիսացել ՀԽՍՀ կառավարության նախագահության անդամ։ 1990-1993 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների առաջին նախարարը։ 1975-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի առաջին կազմում։ Եղել է «Զարգացման հայկական բանկի» տնօրենների խորհրդի նախագահ[3][4]։

Մեծ է Ջանոյանի ավանդը Հայաստանի ֆինանսական համակարգի ստեղծման ու կայացման գործում։ Մեծ ներդրում ունի ազգային արժույթի՝ հայկական դրամի ներդրման նախապատրաստման ու իրականացման համար։ Նրան է վիճակվել իր ստորագրությունը դնել Հայաստանի անդրանիկ թղթադրամներից առաջինի վրա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանիա Շիրակացու մեդալ, 2011 թ.
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • ԽՍՀՄ մեդալներ
  • ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրեր
Նախորդող
Ստեփան Սաֆարյան
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ջանիկ Ջանոյան

1975—1990
1990-1993
Հաջորդող
Լևոն Բարխուդարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 477