Էդուարդ Շախիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Շախիկյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1950(1950-09-21) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց (1969) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1978)
Ստեղծագործություն(ներ)«Նարդի խաղացողը» քանդակ, Դրամի հուշարձան, Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին և Վարդգես Պետրոսյանի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ և երգիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Eduard Shakhikyan Վիքիպահեստում

Էդուարդ Զավենի Շախիկյան (ծնվ. 1950, սեպտեմբերի 21, Երևան), քանդակագործ, երգիչ։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2014Հայաստանի նկարիչների միության անդամ (19882000 թվականից երգում է Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային պետական ակադեմիական երգչախմբում (բարիտոն)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959-1969 թվականներին սովորել է Ջոն Կիրակոսյանի (նախկինում՝ Ֆելիքս Ձերժինսկու) անվան թիվ 20 դպրոցում։

1978 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը։

Քանդակագործությամբ զբաղվում է 1970 թվականից։

2010 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության անկախության 19-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[2]։

Նրա արվեստին բնորոշ են ոճի և դեկորատիվ նուրբ զգացողությունը, պլաստիկան։ Նրա հետաքրքրասիրությունների ոլորտը բազմազան է. պատմական անցյալի տեսարանները զուգորդվում են ժամանակակիցների հոգեբանական դիմանկարների հետ։ Իր աշխատանքներից առավել գնահատում է ՀՀ կենտրոնական բանկի շենքի մոտ գտնվող հայկական դրամի հուշարձանը և Դրամատիկական թատրոնի առջև տեղադրված նարդի խաղացողի քանդակը[3]։

Նրա աշխատանքներից շատերը պահվում են Հայաստանի, ԱՊՀ երկրների պատկերասրահներում, հատկապես՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ԱՄՆ-ի, Իտալիայի, Շվեյցարիաի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հունգարիայի, Էստոնիայի մասնավոր հավաքածուներում։ Աշխատանքներից մեկը, որը կոչվում է «Ազնավուր», գտնվում է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հավաքածուում։

2001 թվականին Եվրախորհրդի շենքում (Ստրասբուրգ) տեղադրվել է Շախիկյանի «Թամադա» քանդակը։ Նույն թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ին նվիրել է նրա «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը[4]։

2013 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքի բակում տեղադրվել է Շախիկյանի հեղինակած Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին արձանը[5]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է հանրապետական, համամիութենական, արտասահմանյան բազմաթիվ ցուցահանդեսների, հատկապես, բազմիցս՝ Համաշխարհային դանթեական բիենալեին (Իտալիա

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Էդուարդ Շախիկյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտքիս ինչ գալիս է՝ այն եմ կերտում։ Ինձ ոգեշնչում է ընտանիքս։ Անկեղծ ասած՝ գիշերներն եմ մտորում նոր ստեղծագործության մասին և առավոտյան սկսում քանդակել այն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդուարդ Շախիկյանը Ակադեմիական երգչախմբի կայքում
  2. Քանդակագործ Էդուարդ Շախիկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
  3. Լավ և բարեխիղճ գործը չի կարող մնալ առանց գնահատականի
  4. «Ժամանակակից նկարիչներ. Է. Շախիկյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Սեպտեմբերի 4-ը ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրն է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  6. «Քանդակներ՝ հեռու քաղաքականությունից». բացվել է Էդուարդ Շախիկյանի անհատական ցուցահանդեսը
  7. Սասունցիներով ու մշեցիներով բնակեցված գյուղում սա նմանատիպ առաջին կոթողի բացումն էր
  8. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
  9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Քանդակագործ Էդուրադ Շախիկյանը ծննդյան 65-ամյակի առթիվ պարգևատրվեց Մշակույթի նախարարության մեդալով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]