Տիգրան Բարսեղյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Բարսեղյան (այլ կիրառումներ)
Տիգրան Բարսեղյան
Ծնվել էօգոստոսի 2, 1955(1955-08-02) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
 Tigran Barseghyan Վիքիպահեստում

Տիգրան Սերյոժայի Բարսեղյան (օգոստոսի 2, 1955(1955-08-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1985), ԵՊՃՇՀ պրոֆեսոր։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2015)[1]։ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քանդակագործ Տիգրան Արզումանյանը և նկարիչ Հաղթանակ Շահումյանը

1977 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1977-1980 թվականներին «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ, ավագ ճարտարապետ։

1984 թվականին՝ Մոսկվայի ուսումնական շենքերի ԿԳՀՆ ինստիտուտի ասպիրանտ-գիտաշխատող։

1986 թվականին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ (2013)։

1993-95 թվականներին ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության փոխնախագահ, 1995-2003 թվականներին՝ քաղաքաշինության նախարարության ճարտարապետական վարչության պետ, 2003 թվականից՝ ԵՊՃՇՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան։

2011 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտի օդանավակայանի համալիրի նախագծի իրականացման համար պարգևատրվել է «Հայաստան Արցախ-ինժեներական համագործակցություն» ոսկե մեդալով[2]։

2013 թվականին նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Բարսեղյանի նախագծերով կառուցվել են՝

Մասնակցել է Ստեփանակերտի օդանավակայանի ուղևորային համալիրի նախագծմանը, Շուշի քաղաքի ազատագրման 15-ամյակին նվիրված հուշակոթողի նախագծին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձան-կոթողի նախագծին, Լևոն Մադոյանին, Վաչե Հովսեփյանին և Ջիվան Գասպարյանին նվիրված հուշարձանախմբի նախագծին և այլ աշխատանքների[4]։ Կազմել է ՀՀ զբոսաշրջային գոտիների սխեմաներ։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի քաղաքների հասարակական կենտրոնների ձևավորման խնդիրներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տ. Ս. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
  4. «Հայտնի է Երևանի նոր գլխավոր ճարտարապետի անունը». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.