Սեպագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Սեպագիրն ամենահին հնչյունական գիրն է։ Սեպագիր է կոչվում, քանի որ գրվում է կավի սալիկի վրա սեպաձև նշաններ անելու միջոցով։

Պատմություն[խմբագրել]

Գոյություն ունեն 3 տեսակի սեպագրեր՝վանկագրեր, գաղափարներ և որոշիչներ, որոնք ցույց են տալիս այդ սեպագրի իմաստը։ Սեպագրերը կարդալով հնարավոր է սովորել, թե դրանք ինչպես են արտասանվել այն լեզվով, որով գրված են։

Սկզբում ուրարտացիները գրում եվ կարդում էին իրենց թշնամու լեզվով Ասորերեն հետո երբ եկավ Իշպուինի եվ Մենուա հայր եվ որդի իշխանւթյան ժամանակը նրանք որոշեցին ստեղծել նոր լեզու, որը կլինի ՈՒրարտերեն եվ նրանց գիրը կոչվեց սեպագիր։ Սեպագիրն ստեղծվել է շումերների կողմից 5000 տարի առաջ։ Շումեր ազգը, որ այժմ վերացել է, ապրում էր Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած տարածքում, որն ընդունված է անվանել Միջագետք։Ինչու էնք ասում սեպագիր քանի որ հին ժամանակում մարդիք գրում էին սեպերով[մեխերով] քարի վրա նաև վերձնում էին կավե սալիկ եվ բամբուկի ծայրամասով արագ գրում վրան եվ թողում են կավը չորանար ։

Հետագայում սեպագիրը տարածվել է այլ երկրներում։ Սեպագիր արձանագրություննեը լինում են տարբեր լեզուներով՝ աքքադերեն, խեթերեն և այլն։ Մեզնից 4200 տարի առաջ Էբլա կոչվող երկրում, որը ներկայիս Սիրիայի տարածքում է, գրվել են արձանագրություններ, որոնցում հիշատակված է եղել հայ ժողովուրդը՝ հայա անունով։

Մ.թ.ա.2800 թ.-ից սեպագիրն սկսել է օգտագործվել Հայաստանում`Արարատյան թագավորությունում կամ Ուրարտուում [1]:Դրանք հայ թագավորները գրել են տվել դաշնակից խուռիների լեզվով, թեման շինարարական աշխատանքներն էին կամ նրանց տարած հաղթանակները:Հայաստանում փորագրման համար օգտագործվել են հղկված քառանկյուն քարեր:Արձանագրությունների մեջ անցել են հայերեն բառեր, ինչպես օրինակ ուղի, այր, բան, ուտել, ծառ, ավելի և այլն:Ուրարտուի թագավորների արձանագրություններ կան ՀՀ-ի շատ կետերում.Էրեբունի բերդաքաղաքում Արգիշտի 1-ինի թողած վկայագիրը, Արմավիրի, Սիսիանի մոտակայքում և այլուր:

Սեպագիր արձանագրություններ կան նաև Պարսկաստանում:Հայ ժողովրդի պատմության համար կարևոր է Իրանի Բեհիսթուն գյուղի մոտ հայտնաբերված, սպիտակ մարմարե հսկա ժայռի հարթեցված մակերևույթին փորագրված եռալեզու արձանագրությունները:Լեզուներն են հին պարսկերեն, էլամերեն, աքքադերեն:Դա պարսից արքա Դարեհ 1-ինի արձանագրությունն է , որը 2500 տարվա պատմություն ունի:Արձանագրությունում հիշատակվում են հայերը և Հայաստանը հին պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմենիա, հայերն`արմինիյա, էլամերեն մասում` Հարմինա, աքքադերեն մասում ՝Ուրաշտու, հայերին ՝ուրուշտայա։ Գրվածքում հայերը համարվում են Խալդի կամ Հալդի աստծո որդիներ, որը հայկական դիցաբանությունում նույնացվում է Հայկ Նահապետի հետ, ում ժողովուրդն աստվածացրել է։

Սեպագրերը աղբյուր են ժողովրդի պատմությունը վերականգնելու և գրելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել]