Շումեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին միջագետքը։

Շումերը (նաև Շումերիա) միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։ Իրենք շումերները իրենց երկիրը կոչում էին կի-էն-գիր («քաղաքակիրթ տիրակալների երկիր»)։ Շումերը կազմված էր մի շարք քաղաք-պետություններից, որոնցից էին Ուրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին , Սիպպարը և այլն։ Յուրաքանչյուր քաղաք-պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ(շում. մեծ մարդ)։ Հաճախակի քաղաք-պետությունների միջև տեղի էին ունենում պատերամներ, ժամանակ առա ժամանակ հայտվում էին տիրակալներ, ովքեր որևէ քաղաքի իշխանության ներքո միավորում էին ողջ Շումերը կամ նրա մի մասը։ Շումերը առևտրային հարաբերություններ էր հաստատել իր հյուսիսի հարևան Արատտա պետության հետ։ Արատտայից Շումեր էին գալիս արհեստավորներ տաճարներ կառուցելու համար։