Մարտիրոս Սարյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիրոս Սարյան
Saryan.jpg
Նկարիչ
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ Փետրվարի 28 (Հունվար 16), 1880թ.
Ծննդավայր՝ Նոր Նախիջևան, Ռուսական Կայսրություն
Վախճանի օր՝ Մայիսի 5, 1972թ.
Վախճանի վայր՝ {{{2}}} ՀԽՍՀ Երևան, Հայաստան
Սարյանի արձանը Երևանում
Ինքնադիմանկար

Տես նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյան (Փետրվարի 28 (Հունվար 16), 1880Մայիսի 5, 1972) — 20-րդ դարի հայ ականավոր նկարիչ, նկարչական նորագույն դպրոցի հիմնադիրը։

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում՝ Դոնի Ռոստով, հայկական ընտանիքում, իսկ մանկությունն անցկացրել քաղաքից հեռու հայրական խուտորում։ Անիից Ղրիմ, Ղրիմից Դոնի ափերը գաղթած Սարյանների տոհմը շարունակվում էր Սարգիս Սարյանի բազմանդամ ընտանիքով, որն այդտեղ ապրում էր պարզ, հնավանդ կենցաղով։

1901 թվականին, Մոսկվայի գեղարվեստական ուսումնարանը դեռ չավարտած, 21-ամյա Սարյանը, որոշ գումար ստանալով ավագ եղբայր Հովհաննեսից, որոշում է ճամփորդել՝ տեսնել իր նախնիների երկիրը։ Տպավորություններն այստեղ այնքան խորն եղան, որ նա Հայաստան եկավ և հաջորդ տարիներին՝ շրջագայեց Շիրակում ու Լոռիում, տեսավ Անին ու Էջմիածինը, Հաղպատն ու Սանահինը, Երևանը ու Սևանը։

1915-20 թթ. Սարյանը շատ քիչ է նկարել, սակայն զբաղվել հայրենանվեր գործունեությամբ։ 1915-ին Սարյանը Էջմիածին է գալիս օգնելու հայ գաղթականներին, 1916-ին Թիֆլիսում մասնակցում է առաջին «Հայ նկարիչների միության» ստեղծմանը, 1919-ին Ռոստովում հիմնում է հայկական թանգարան։

[խմբագրել] Մեջբերումներ Սարյանից

Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։

Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, — առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…

[խմբագրել] Մեջբերումներ Սարյանի մասին

Ավետիք Իսահակյան. «Սարյանը գիտակցաբար և խոր հասկացությամբ մոտեցավ արվեստին։ Տարիների համառ աշխատանքի օգնությամբ նա սովորեց Հայաստանի և Հարավի գույները և գծերը, և հատկապես մեր նախնիների անգին ժառաանգություն… — ահա այս փաստերով նա ստեղծեց իր արվեստը՝ ամբողջությամբ ազգային»։

Մարտիրոս Սարյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

[խմբագրել] Գրականություն

Վիլհելմ Մաթևոսյան, «Զրույցներ Սարյանի հետ», «Սարգիս Խաչենց» հրատ., Երևան, 2002թ., ISBN 99930-59-03-1

[խմբագրել] Արտաքին հղումներ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով