Էդվարդ Սանդոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Մարտինի Սանդոյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1961(1961-06-04) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր
ՄասնագիտությունՏնտեսագետ
ԱշխատավայրՀայ-Ռուսական համալսարան[1]
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
ԿայքOfficial website

Էդվարդ Մարտինի Սանդոյան (հունիսի 4, 1961(1961-06-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, պետական-հասարակական գործիչ, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար (1998-1999), Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Ակադեմիկոս), նախագահության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1978 թվականներին սովորել է Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցում, ավարտել է ոսկե մեդալով։ 1978-1981 թվականներին սովորել է Մոսկվայի կառավարման ինստիտուտում՝ «Մեքենաշինական արդյունաբերության կառավարման կազմակերպում» մասնագիտությամբ, 1981-1983 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում «Մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությամբ։ 1983-1987 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել գիտական թեզ։ 1993-1994 թվականներին սովորել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանն առընթեր (այժմ՝ ՌԴ Նախագահին առընթեր) Ժողովրդական տնտեսության ակադեմիայի (Մոսկվա) դոկտորանտուրայում[2]։

1987 թվականին ԽՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից Սանդոյանին շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 1991 թվականին ԽՍՀՄ Ժողովրդական կրթության պետական կոմիտեն շնորհել է դոցենտի կոչում, 2001 թվականի փետրվարի 21-ին ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից շնորհվել է Մասնագիտական որակավորման հավաստագիր No 0003 (արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնելու որակավորում)։ 2007 թվականի հունիսի 1-ից Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր է։ 2008 թվականի մարտին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը Սանդոյանին շնորհել է տնտեսագիտութան դոկտորի գիտական աստիճան, 2008 թվականի հուլիսին՝ պրոֆեսորի գիտական կոչում «Տնտեսագիտութուն» մասնագիտությամբ։ 2009 թվականի մայիսին ՌԴ գիտության և կրթության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության կողմից շնորհվել է տնտեսագիտութան դոկտորի գիտական աստիճան[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1986 թվականներին եղել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի Ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1983-1986 թվականներին՝ Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում ամբիոնի գիտաշխատող, 1986-1988 թվականներին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ներկայումս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) աշխատանքի էկոնոմիկա և կառավարում ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ դոցենտ։ 1986-1988 թվականներին եղել է ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության ճյուղային գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, 1988-1989 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ սոցիալ-տնտեսական բաժնին կից տնտեսական բարեփոխումների ռազմավարության մշակման գծով մշտական հանձնաժողովի անդամ, 1988-1991 թվականներին՝ «Մասիս» առևտրային բանկ նախագահի տեղակալ, 1988-1991 թվականներին՝ «Մենուա» ԲԲԸ ապահովագրական ընկերություն նախագահ։ 1988-1991 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Մեքենաշինական արդյունաբերության-էկոնոմիկա և կազմակերպում ամբիոնում, եղել է դոցենտ։ 1991-1993 թվականներին զբաղեցրել է ՀՀ հարկային տեսչություն պետի տեղակալ – ՀՀ փոխնախարարի պաշտոնը, 1993-1994 թվականներին՝ «Արմաուդիտ Սերվիս» ՓԲԸ նախագահ - «Ալբանկ» առևտրային բանկի փոխնախագահ, 1994-1998 թվականներին՝ ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետ, 1995-1997 թվականներին ստացել է մասնագիտական որակավորում Քլիվլենդի Ֆեդերալ Ռեզերվ Բանկում (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), Անգլիայի Բանկում (Լոնդոն), Ֆրանսիայի Ազգային Բանկում (Փարիզ), Նիդերլանդների Ազգային Բանկում (Ամստերդամ1998–1999 թվականներին եղել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, 1999–2000 թվականներին՝ «Հայագրոբանկ» ԲԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն, վարչության նախագահ, 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2002 թվականի նոյեմբեր եղել է Հայաստանի բանկերի միության նախագահի տեղակալ, 2000 թվականի հունվարից մինչև 2004 թվականի մայիս՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, 2001 թվականի փետրվարից մինչև 2003 թվականի ապրիլ՝ Հայաստանի «Ֆոնդային Բորսա» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ, 2001 թվականի սեպտեմբերից 2004 թվականի ապրիլը՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահի տեղակալ, Ռազմավարական զարգացման կոմիտեի նախագահ, 2002 թվականի մարտից 2017 թվականի սեպտեմբեր՝ Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի վարիչ, 2002 թվականի մարտից՝ Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի անդամ։ 2003 թվականի հունիսից 2004 թվականի մայիս՝ Հայաստանում Կապիտալի շուկաների զարգացման ծրագրի խորհրդական, Price water house Coopers (IBM Business Consulting Services – USAID), 2004 թվականի մայիսից 2005 թվականի փետրվար՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ վարչության նախագահի խորհրդական, 2004 թվականի հունիսից 2012 թվականի մայիս՝ Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի կրթության զարգացման գծով պրոռեկտոր։ 2007 թվականի հունիսից՝ Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր, 2009 թվականի սեպտեմբերից՝ Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի Բիզնես դպրոցի ղեկավար, 2012 թվականի մայիսից՝ Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021-2023 - գիտահետազոտական թեմայի գիտական ղեկավար «Տնտեսական անկման կարճաժամկետ հաղթահարման մոտեցումները բանկային կարգավորման և դրամավարկային քաղաքականության արդիականացման միջոցով ՀՀ-ում», ՀՀ Գիտպետկոմ (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2021-2023 - գիտահետազոտական թեմայի գիտական խորհրդատու և կատարող «Տնտեսական ճգնաժամի հաղթահարման և կայուն տնտեսական աճի ապահովման հարկաբյուջետային և ոլորտային քաղաքականությունների կիրառումը ՀՀ-ում», ՀՀ ԿԲ «ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
  • 2020-2021 - գիտա-հետազոտական թեմայի, «Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրանքի թողարկման մակրոտնտեսական ներուժի գնահատում և թողարկման ներուժի աճի և միությունում գիտա-տեխնիկական ճեղքում ապահովելու նպատակով պայմանների ստեղծմանը միտված հավելյալ արժեքի շղթաների ձևավորման հեռանկարային ուղղությունների վերլուծություն», Եվրասիական տնտեսական հանձնաժողով
  • 2019 թվականից առ այսօր - «Հասարակություն. փիլիսոփայություն, պատմություն, մշակույթ» միջազգային գիտական հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Կրասնոդար, ՌԴ
  • 2019 թվականից առ այսօր - «Հասարակություն. սոցիոլագիա, հոգեբանություն, մանկավարժություն» միջազգային գիտական հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Կրասնոդար, ՌԴ
  • 2019 թվականից առ այսօր - «Հասարակություն. քաղաքականություն, տնտեսություն, իրավունք» միջազգային գիտական հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Կրասնոդար, ՌԴ
  • 2019 թվականից առ այսօր - «Հանրային զարգացման տեսություն և պրակտիկա» միջազգային գիտական հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Կրասնոդար, ՌԴ
  • 2018 թվականից առ այսօր - «Ֆինանսներ՝ տեսություն և պրակտիկա» (Finance: Theory and Practice)» հանդեսի Խմբագրական կոլեգիայի անդամ, Մոսկվա, ՌԴ
  • 2018-2020 թվականներին- Հետազոտական թեմայի գիտական ղեկավար «Տնտեսական աճի խթանման հարկային և դրամավարկային մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ պայմաններում»,ՀՀ Գիտպետկոմ (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2018-2019 թվականներին - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից պաշտոնական կիրառման համար իրականացվող գիտա-հետազոտական թեմայի համաղեկավար, «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի առանց խոչնդոտների, սահմանափակումների և դուրսգրումների գործունեության ինստիտուցիոնալ առանձնահատկությունների վերլուծություն և ինստիտուցիոնալ կառուցակարգային հիմունքների կատարելագործում», Եվրասիական տնտեսական հանձնաժողով
  • 2017 թվականի հուլիսի 12-ից առ այսօր - Եվրասիական ցանցային համալսարանի Ֆինանսական ցանցային ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ, Երևան-Մինսկ-Աստանա-Բիշքեք-Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ
  • 2017 թվականի հուլիսի 1-ից առ այսօր - «Արցախբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ, Երևան-Ստեփանակերտ
  • 2016-2017 թվականներին - «Ֆինանսական կարգավորման քաղաքականության գնահատումն ու զարգացման հեռանկարները  ՀՀ-ում»  հետազոտական թեմայի գիտական ղեկավար - ՌԴ կրթության և գիտության նախարարություն (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2015 թ․վականից առ այսօր - «Contemporary Geopolitics and International Relations» հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Հռոմ
  • 2015-2017 թվականներին - «Արժույթային կարգավորման արդիականացումը ՀՀ-ում 2008-2009 թթ. և 2014-2015 թթ. տնտեսական ճգնաժամերի համատեքստում» հետազոտական թեմայի գիտական ղեկավար - ՀՀ Գիտպետկոմ (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2015-2016 թվականներին - «Ֆինանսական ինստիտուտների և շուկաների կարգավորման համակարգի արդիականացումը» հետազոտական թեմայի գիտական ղեկավար - ՌԴ կրթության և գիտության նախարարություն (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2015-2016 թվականներին - «Ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման դրամավարկային և արժութային մեխանիզմների ձևավորումը՝ հաշվի առնելով ԵՏՄ ինտեգրման հեռանկարները» հետազոտական թեմայի համակատարող (Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի հետ համատեղ) - Եվրասիական տնտեսական հանձնաժողով
  • 2015-2016 թվականներին - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պետական Քննական Հանձնաժողովի նախագահ
  • 2014 թվականի հունվարի 1-ից առ այսօր - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանին կից գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 008 մասնագիտացված խորհրդի նախագահի տեղակալ
  • 2014 թվականի հունվարի 1-ից 2015 թվականի հունվարի 1-ը - Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային կից գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 008 մասնագիտացված խորհրդի անդամ
  • 2014 թվականից առ այսօր - «Global Policy and Governance» հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Հռոմ
  • 2014-2015 թվականներին - «Հանրային վարչարարություն» մասնագիտությամբ Կովկասում իրականացվող ուսումնական ծրագրերի զարգացումը ԵՄ վարչարարության սկզբունքների հիման վրա» Ծրագրի կատարող - «Visegrad Fund» հիմնադրամ, NISPAcee – Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հանրային վարչարարության դպրոցների և ինստիտուտների ցանց
  • 2013-2014 թվականներին - «Ֆինանսական միջնորդության ինստիտուտների կարգավորման համակարգի արդիականացումը Հայաստանում» հետազոտական թեմայի գիտական ղեկավար - ՀՀ Գիտպետկոմ (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2012-2014 թվականներին «Միգրացիա և բարձրագույն կրթություն՝ հմտությունների և կարողությունների ստեղծում» ՀՌՀ-ում իրականացվող ծրագրի ղեկավար (Եվրոպայի, Վրաստանի և Հայաստանի համալսարանների կոնսորցիումի կազմում) - TEMPUS- IV, «UNIMIG»
  • 2012-2013 թվականներին Հետազոտական թեմայի գիտական համաղեկավար «ՌԴ և ՀՀ տնտեսությունների մակրոէկոնոմետրիկ մոդելավորում» (ՌԳԱ ԿՏՄԻ հետ համատեղ) - ԳՀԳՀ, ՀՀ Գիտպետկոմ (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2012 թվականին - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» XXII-րդ գիտաժողովի նյութերի Խմբագրական խորհրդի անդամ, Երևան
  • 2011-2014 թվականներին - «Եվրասիական տնտեսագիտական տեսություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, Աստանա, Ղազախստան
  • 2010 թվականի սեպտեմբերի 24-ից 2013 թվականի դեկտեմբերի 31-ը - ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի և ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համատեղ խորհրդի գիտական քարտուղար - ՌԴ Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Մոսկվա-Երևան
  • 2009 թվականի մայիսի 29- դեկտեմբերի 31, 2014 թվականին - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին կից գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 014 մասնագիտացված խորհրդի անդամ
  • 2008 թվականի մայիսից առ այսօր - «Եվրասիայի գիտնականների տնտեսագիտական ակումբ» միության Համակարգող խորհրդի անդամ, Աստանա, Ղազախստան
  • 2006 թվականից առ այսօր - Տնտեսագիտության գծով դասական համալսարանական կրթության ուսումնամեթոդական միավորման գիտամեթոդական խորհրդի անդամ, Մոսկվա, ՌԴ
  • 2006 թվականից առ այսօր - Գիտական Խորհրդատուների Խորհրդի անդամ «Ֆինանսներ, բանկային գործ, ապահովագրություն, դրամավարկային քաղաքականություն» ենթախումբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Համալսարանների Ասոցիացիայում - Անցումային տնտեսության կիրառական հետազոտությունների միջազգային ինստիտուտ, Հռոմ, Իտալիա
  • 2006 թվականի մայիսից 2011 թվականի մայիսը - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան շրջանավարտների միության խորհրդի անդամ
  • 2006-2010 թվականներին - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պետական Քննական Հանձնաժողովի նախագահ
  • 2006-2008 թվականներին - ՀՀ Կենտրոնական Բանկի «Ձեռնարկությունների մրցունակության և ֆինանսական ռեսուրսների կառավարման ուսումնասիրություն» նախագծի գլխավոր փորձագետ
  • 2005-2006 թվականներին - «Կրեդիտային համակարգի ներդրումը ՌՀՊՀ-ի և ՀՊՃՀ-ի «Տնտեսագիտական ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» համատեղ կրթական ծրագրում» նախագծի տնօրեն - Բաց Հասարակության Աջակցության Ինստիտուտ Հիմնադրամ-Հայաստան, Երևան
  • 2002 թվականից առ այսօր - ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհրդի անդամ
  • 2001 թվականի սեպտեմբերից 2006 թվականի մայիսը - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտների միության նախագահ
  • 2001 թվական–2005 թվականին- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պետական Քննական Հանձնաժողովի նախագահ
  • 1999 թվական –2007 թվականին - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների Խորհրդի անդամ

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

  • 5-8 սեպտեմբերի, 2007 թվականին - 17-րդ միջազգային տնտեսագիտական համաժողով, Կրինիցա - «Անցումային երկրների բանկային համակարգի ապագան և եվրոպական ֆինանսական ինտեգրացիան» - պանելի մոդերատոր
  • 10-13 սեպտեմբերի, 2008 թվականին - 18-րդ միջազգային տնտեսագիտական համաժողով, Կրինիցա -«Հետխորհրդային երկրների ֆինանսական հատվածի զարգացումը Եվրոինտեգրման համատեքստում» - պանելի մոդերատոր
  • 9-12 սեպտեմբերի, 2009 թվականին - 19-րդ միջազգային տնտեսագիտական համաժողով, Կրինիցա - «Ֆինանսական շուկաների հետճգնաժամային արդիականացման հիմնախնդիրները անցումային ժամանակաշրջանի երկրներում» - պանելի մոդերատոր
  • 7-9 սեպտեմբերի, 2011 թվականին - 21-րդ միջազգային տնտեսագիտական համաժողով, Կրինիցա - «Կփոխվի արդյոք Ռեյտինգային գործակալությունների դերը ճգնաժամի արդյունքում» - պանելի մեկնաբան
  • Մայիս, 2012 - Միջազգային ուսանողական գիտագործնական համաժողով «Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարները դեպի Եվրոպական տարածք 20-րդ դարում» //Կովկասյան համալսարան, Թբիլիսի, Վրաստան -Համակազմակերպիչ
  • Դեկտեմբեր, 20062016 թվականներին - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ամենամյա գիտաժողովներ - Կազմակերպիչ, մոդորատոր և «Տնտեսագիտություն» սեկցիայի մասնակից
  • Մայիս – Հունիս, 2010-2013 թվականներին - Երիտասարդների Եվրասիական տնտեսագիտական ամենամյա ֆորում, Եկատերինբուրգ, ՌԴ - Համակազմակերպիչ
  • Հունիս – Հուլիս 2008-2014 թվականներին - Աստանայի (ամենամյա) տնտեսագիտական ֆորում, Աստանա, Ղազախստան -Մասնակից
  • 18-19 ապրիլի, 2013 թվականին - Գայդարի ընթերցանությունները «Ռուսաստանը եւ Հայաստանը. բարեփոխումների դասերը» - ՀՀ Համակազմակերպիչ, Մասնակից
  • Սեպտեմբեր 2011-2013 թվականներին- Տարեկան համաժողով CEEMAN, Թբիլիսի - Բլեդ, Սլովենիա – Վրաստան - Մասնակից
  • 23-25 սեպտեմբերի, 2013 թվականին - Միջազգային ասպիրանտական համաժողով նվիրված ՀՌՀ-ի ասպիրանտուրայի 10-ամյակին «Ժամանակակից գիտություն. զարգացման միտումները, խնդիրներն ու հեռանկարները» - Համակազմակերպիչ
  • 17-18 հոկտեմբերի, 2013 թվականին - Միջազգային գիտապրակտիկ համաժողով՝ «Ինովացիոն տնտեսության արդի հիմնախնդիրները զարգացող երկրներում», ՀՌՀ - Կազմակերպիչ և մասնակից
  • 11 հունիսի, 2014 թվականին - Կլոր սեղան «Եվրասիական անվտանգության ապահովման արդի հիմնախնդիրները», Երևան-Եկատերինբուրգ-Մոսկվա - Մասնակից և համակազմակերպիչ
  • 20-23 հունիսի, 2014 թվականին - Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողով -Համակազմակերպիչ
  • 13-15 հոկտեմբերի, 2014 թվականին - Միջազգային գիտաժողով՝ «Գիտության և կրթության զարգացման արդի հիմնախնդիրները» - Կազմակերպիչ և մասնակից
  • 22-24 նոյեմբերի, 2016 թվականին - ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի III Միջազգային համաժողով՝ ««Նոր նորմալության» ծուղակը», ք. Մոսկվա - Խոսնակ
  • 12-14 հուլիսի 2017 թվականին - 26-րդ Միջազգային Ֆինանսական կոնգրես՝ «Ֆինանսները զարգացման համար», ք. Սանկտ-Պետերբուրգ - Մասնակից 
  • 23-31 հուլիսի 2017 թվականին- Միջազգային բանավեճային դպրոց GAIDPARK-Armenia 2017 «25 տարի անց ԽՍՀՄ-ից հետո։ Նոր պետությունների կայացման փորձը»/ Եգոր Գայդարի Հիմնադրամ և Հայ-Ռուսական Համալսարան (մասնակիցները՝  ՌԴ, Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Բելառուսից և Ուկրաինայից), ք. Դիլիջան - Համակազմակերպիչ և դասախոս
  • 11-15 սեպտեմբերի 2017 թվականին - Տել-Ավիվի համալսարանի Գերշոն Գորդոնի սոցիալական գիտությունների ֆակուլտետի Բորիս Մինցի անվան Գլոբալ հիմնախնդիրների ռազմավարական քաղաքականության լուծումների Ինստիտուտ։ Սիմպոզիում՝ «Փոքր անցումային տնտեսություններ. Լոկալ պատասխանները գլոբալ հիմնախնդիրներին», Թբիլիսի-Երևան, Խոսնակ և մասնակից
  • 5 հոկտեմբերի, 2017 թվականին - Միջազգային գիտագործնական գիտաժողով «Հեռատեսություն կրթության ոլորտում. Ցանցային համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության տարածքում» (Կազմակերպիչներ. Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Եվրո-Ասիական համագործակցության Ֆինանսաբանկային ասոցիացիա, Ֆինանսական շուկաների Մասնագիտական կրթության որակավորումների խորհուրդ, ՌԴ Կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարան, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆինանսական և տնտեսագիտական կրթության կազմակերպությունների միջազգային ասոցիացիա, Հայ-Ռուսական համալսարան), Երևան, Համակազմակերպիչ։
  • 8-15 հուլիսի 2018 թվականին - Միջազգային բանավեճային դպրոց GAIDPARK-Armenia 2018 «Անցյալից ներկան և հակառակը։ Ինչպես է մեր անցյալը ձևավորում ներկան և նախագծում ապագան»/ Եգոր Գայդարի Հիմնադրամ և Հայ-Ռուսական Համալսարան (մասնակիցները՝  ՌԴ, Հայաստանից, Ղազախստանից, Բելոռուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից և Տաջիկստանից), ք. Դիլիջան, Համակազմակերպիչ և խոսնակ
  • 22-23 մարտի, 2019 թվականին - Միջազգային գիտագործնական գիտաժողով «Ներքին հսկողությունը ֆինանսական կազմակերպություններում նոր նորմատիվ-իրավական շրջանակների և տեխնոլոգիական մարտահրավերների համատեքստում»/ Մոլդովայի տնտեսագիտության ակադեմիա (ASEM), Ներքին վերահսկողության ազգային ինստիտուտ - Ռումինիա (INCIR), Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (EFSE), Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն,Մասնակից
  • 28 ապրիլի 2020 թվականին - Միջազգային վեբինար՝ «Տնտեսական քաղաքականության ձևավորման խնդիրները ՀՀ-ում COVID-19 hամավարակի ընթացքում և դրանից հետո», Armenia2041.org, Համակազմակերպիչ և խոսնակ
  • 13.05.2021 թվականին - Միջազգային գիտագործնական համաժողով` «ԵԱՏՄ Ֆորսայտ»/ ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Տնտեսական կանխատեսումների ինստիտուտ (մասնակիցները՝  ՌԴ, Հայաստանից, Ղազախստանից, Բելոռուսից, Ղրղզստանից), Համակազմակերպիչ և մասնակից
  • 15 հոկտեմբերի 2021 թվականին - Աշխարհաքաղաքական գիտաժողով՝ «Հայաստան և Ռուսաստան․ նոր ռազմավարությանհրամայականը»/Հայ-Ռուսական համալսարան, Ե․Մ․Պրիմակովի անվան ՌԴ ՌԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտ, ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՈ համալսարան, Երևան, Համակազմակերպիչ և խոսնակ
  • 18-19 հոկտեմբերի 2021 թվականին - Ռուս-Հայկական VIII-րդ Միջտարածաշրջանային համաժողով/ ՌԴ Տնտեսական զարգացման նախարարություն, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևան, Խոսնակ
  • 29 հոկտեմբերի 2021 թվականին - Կլոր սեղան՝ Մակրոտնտեսական կարգավորման հիմնախնդիրները համավարակի պայմաններում/ Հայ-Ռուսական համալսարան, ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Տնտեսական կանխատեսումների ինստիտուտ, ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտ, ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան, Երևան, Համակազմակերպիչ և խոսնակ
  • 17 նոյեմբերի 2021 թվականին - Միջազգային Կլոր սեղան՝ «Ինտեգրման զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների քաղաքացիների համար»/Հայ-Ռուսական համալսարան, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ԵԱՏՄ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Երևան, Համակազմակերպիչ և խոսնակ
  • 23 դեկտեմբերի 2021 թվականին - Միջազգային գիտաժողով՝ « 30-ամյա տնտեսական տրանսֆորմացիայի արդյունքները հետխորհրդային երկրներում․ հիմնական միտումներն ու զարգացման հեռանկարները»/ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ, Խոսնակ
  • 4 մարտի 2022 թվականին - VIII Միջազգային գիտապրակտիկ գիտաժողով, Դ․Սորոկինի անվան Մարտյան ընթերցումներ «Քաղաքատնտեսությունը կառուցվածքահամակարգային անցման դարաշրջանում․ գործընթացի պատմությունն ու տրամաբանությունը»/ ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան,Մոսկվա, ՌԴ, Խոսնակ, Գիտաժողովի ծրագրային կոմիտեի անդամ
  • 15 մարտի 2022 թվականին - Կլոր սեղան՝ «Ռուսաստանի տնտեսական և տեխնոլոգիական արդիականացում․ պատմության դասերն ու ժամանակակից մարտահրավերները»/ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ, Խոսնակ
  • 29 ապրիլի 2022 թվականին - Միջազգային գիտաժողով՝ «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունը նոր իրականության պայմաններում․ մարտահրավերներն ու հեռանկարները»/ Հայ-Ռուսական համալսարան, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտ, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի ժողովրդական տնտեսության կանխատեսուոմների ինստիտուտ, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի հասարակագիտության բաժանմունք, ՌԴ Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության Ռուսաստանյան  ակադեմիա (РАНХиГС), Երևան, Խոսնակ, համակազմակերպիչ
  • 20 մայիսի 2022 թվականին - «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ» Գիտական սեմինար, Հայ-Ռուսական համալսարան, Երևան, Կազմակերպիչ և խոսնակ
  • 25 մաիսի 2022 թվականին - VII Միջազգային Ֆորում «Նոր աննորմալության ծուղակը»՝ Կլոր սեղան «Ֆինանսական շուկաներն ու դրամավարկային քաղաքականությունը պատժամիջոցների ժամանակահատվածում»/ ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան, Մոսկվա, ՌԴ, Խոսնակ
  • 17-19 հոկտեմբերի 2022 թվականին - Միջազգային գիտաժողով (Եֆիմովյան V-րդ ընթերցանություններ) «Ռուսաստանն ու աշխարհը գլոբալ տուրբուլենտության և ապագայի պարադիգմի պայմաններում»/ Արտաքին առևտրի Համառուսական ակադեմիա, Մոսկվա, Խոսնակ
  • 22-23 նոյեմբերի 2022 թվականին - Ֆինանսական համալսարանի VII-րդ միջազգային ֆորում «Տնտեսական մարտեր առանց կանոնների»/ ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան, Մոսկվա, Խոսնակ

Գիտամանկավարժական և օրինաստեղծ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում եմ ավելի քան 320 տ.մ. ընդհանուր ծավալով 276 հրատարակված գիտական աշխատությունների, այդ թվում մենագրությունների, դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների, ինչպես նաև ավելի քան 60 հանրամատչելի հոդվածների հեղինակ։

Մասնակցել եմ ՀՀ բանկային և հարկային օրենսդրության ոլորտը կարգավորող օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի զգալի մասի մշակմանը; հանդիսանում եմ 1994-2003 թթ. ՀՀ-ում գործող բանկային կարգավորման և վերահսկողության հայեցակարգի հեղինակը[2]։

ԲՈՒՀ-ական գիտամանկավարժական ստաժը  30 տարի է` սկսած 1983թ.-ից։ Հանդիսանում եմ 5 ասպիրանտների և 2 դոկտորանտի գիտական ղեկավար, իմ գիտական ղեկավարության ներքո պատրաստվել են 34 տ.գ.թ. և 1 տ.գ.դ։

Համագործակցել է միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Արժութային Հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (World Bank), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), ԱՊՀ Երկրների Բորսաների Միջազգային Ասոցիացիայի (Մոսկվա), Միավորված Ազգերի Կազմակերպություն ՄԱԶԾ (UNDP), «Եվրասիա» հիմնադրամի և «Armenian-European Policy and Legal Advice Centre» (AEPLAC) կենտրոնի հետ։ Հանդիսացել է նաև ՀՀ Կառավարության և ՀՀ ԿԲ մի շարք հանձնաժողովների Նախագահ և անդամ։ 2001-2006 թվականներին հիմնադրել և հանդիսացել է Պոլիտեխնիկի շրջանավարտների միության նախագահ[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Սանդոյանը հանդիսանում է ՀՀ-ում գործող մի շարք գիտական պարբերական հրատարակությունների խմբագրական խորհրդի անդամ։

  • 2017 թվականից՝ Եվրասիական ցանցային համալսարանի Ֆինանսական ցանցային ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ - Երևան-Մինսկ-Աստանա-Բիշքեք-Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ
  • 2015 թվականից՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանի Բանբեր (Սոցիալ-տնտեսագիտական գիտությունների շարք) Խմբագրական խորհրդի անդամ- Նովոսիբիրսկ, ՌԴ
  • 2010 թվականից «Տնտեսագիտության կարգավորման խնդիրները» (Դոնի Ռոստով, ՌԴ) խմբագրական խորհուրդների անդամ - Դոնի Ռոստով, ՌԴ
  • 2010 թվականից՝ «ԷՖԻ` Էկոնոմիկա, ֆինանսներ, հետազոտություններ», ինչպես նաև «Եվրասիական տնտեսագիտական տեսություն» գիտական հանդեսների (Աստանա, Ղազախստան]]) խմբարական խորհուրդների անդամ
  • 2009 թվականի մարտից առ այսօր - Ուրալի տնտեսագիտական պետական համալսարանի «Իզվեստիա» հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Եկատերինբուրգ, ՌԴ
  • 2009-2014 թվականներին Ուրալի տնտեսագիտական պետական համալսարանի «Կառավարիչ» հանդեսի Միջազգային խորհրդի անդամ, Եկատերինբուրգ, ՌԴ
  • 2007 -2014 թվականներին՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • 2006 թվականից՝ «Transition Studies Review» (SPRINGER) հանդեսի խմբագրական խորհրդի անդամ - Հռոմ-Վենա
  • 2006 թվականից՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական հոդվածների ժողովածու Տարեկան գիտաժողովների նյութերով (սոցիալ-հումանիտար գիտությունների շարք)» պարբերական հրատարակություն խմբագրական խորհրդի անդամ
  • 2003 թվականից՝ «Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Բանբեր (հումանիտար և հասարակական գիտությունների շարք)» պարբերական հրատարակություն խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականին - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալ
  • 2008 թվականին - «Եվրասիայի տնտեսագիտական ակումբ» միության Պատվավոր պրոֆեսորի ակադեմիական կոչում
  • 2009 թվականին - «Եվրասիայի տնտեսական անվտանգությունը գլոբալ ռիսկերի համակարգում» թեմայով «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ՝ պատճառներն ու հետևանքների մինիմիզացման եղանակները։ Հակաճգնաժամային առաջարկություններ G-20 երկրների համար» նոմինացիայում Ինտերնետ-Ֆորումի լավագույն հետազոտության մրցույթի հաղթող
  • 2010 թվականին - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև՝ «Ոսկե հուշամեդալ» երկարամյա գիտամանկավարժական գործունեության, կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար
  • 2011 թվականին - Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Ոսկե հուշամեդալ
  • 2011 թվականին - Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի Պատվավոր պրոֆեսոր
  • 2013 թվականին - Ակադեմիկոս Ս.Սիտարյանի անվան մրցանակ
  • 2013 թվականի հունիսի 26 - ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից ճանաչվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2013» (Top 100) մրցույթի հաղթող
  • 2013 թվականին - ՀՀ Պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • 2013 թվականին - ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի հոբելյանական մեդալ
  • 2013 թվականին - Սանդոյանի գիտական ղեկավարությամբ երիտասարդ գիտնականների խումբն արժանացել է «Աստանայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ակումբի» երիտասարդական դրամաշնորհի։
  • 2014 թվականին - Մովսես Խորենացու մեդալ
  • 2015 թվականի փետրվարի 12 - «ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից ճանաչվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2014» (Top 100) մրցույթի հաղթող
  • 2016 թվականի սեպտեմբերի 24 - «ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից ճանաչվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2016» (Top 100) մրցույթի հաղթող
  • 2017 թվականի հոկտեմբերի 20, Մեսրոպ Մաշտոց համալսարան, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի Պատվավոր պրոֆեսորի ակադեմիական կոչում
  • 2018 թվականի հունիսի 07- «ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտե», Երևան, «Արդյունավետ գիտաշխատող – 2018»  (Top 100) մրցույթի հաղթող
  • 2020 թվականի մարտի 06 - «ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտե», Երևան, «Արդյունավետ գիտաշխատող – 2019»  (Top 100) մրցույթի հաղթող
  • 2022 թվականի օգոստոսի 02 - Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիա, Իսկական անդամ (Ակադեմիկոս), նախագահության անդամ
  • 2022 թվականի սեպտեմբերի 09 - Ռուսաստանի Դաշնության Գիտության և բարձրագույն կրթության նախարարություն, Մոսկվա, Շնորհակալագիր կրթության զարգացման և բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հիմնադրման 25-ամյակի տոնակատարության կապակցությամբ

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժույթի միջազգային հիմնադրամ - Հայաստանը ներկայացնող համանախագահ (Governor)
  • Համաշխարհային բանկ - Հայաստանը ներկայացնող համանախագահ (Governor)
  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ - Հայաստանի երկրի պատվիրակության ղեկավար - Համաշխարհային Բանկ
  • Հայաստան համահայկական հիմնադրամ - Հոգաբարձուների Խորհրդի անդամ
  • ԱՊՀ Երկրների Բորսաների Միջազգային Ասոցիացիա - Խորհրդի անդամ
  • Միավորված Ազգերի Կազմակերպության ՄԱԶԾ (UNDP) - Ազգային փորձագետ
  • 2002-2004 թվականներին մասնակցել է «Եվրասիա» հիմնադրամի և «Armenian-European Policy and Legal Advice Centre» (AEPLAC) կենտրոնի կողմից ֆինանսավորված մի շարք ծրագրերի աշխատանքներին՝ որպես Խորհրդական և Փորձագետ
  • 2004-2005 թվականներին եղել է ՌԴ Կրթության և գիտության նախարարության ֆեդերալ նպատակային ծրագրի շրջանակներում անցումային երկրների ֆինանսական շուկաների զարգացման հայեցակարգի մշակման ոլորտում տենդերով շահած ֆունդամենտալ գիտահետազոտական աշխատանքների գիտական ղեկավար
  • Ֆինանսաբանկային Քոլեջ Հիմնադրամ - Հոգաբարձուների Խորհրդի անդամ
  • «Կառավարում» տեսություն և պրակտիկա հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • «Տնտեսագիտություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

Հանդիսացել է նաև ՀՀ Կառավարության մի շարք հանձնաժողովների Նախագահ և անդամ, ՀՀ Կենտրոնական բանկի Լիցենզավորման և Պատժամիջոցների հանձնաժողովների նախագահ. ՀՀ պետական հարկային տեսչության Բողոքների հանձնաժողովի նախագահ, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Պետական Քննական Հանձնաժողովի նախագահ և այլն։

Նախորդող
Արմեն Դարբինյան
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Էդվարդ Սանդոյան

1998—1999
Հաջորդող
Լևոն Բարխուդարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Էդվարդ Սանդոյանի կենսագրությունը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]