Զվարթնոց
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Զվարթնոց (այլ կիրառումներ)
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Զվարթնոց |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Արմավիրի մարզ |
| Օծման թվական | 653 թ. |
| Հոգևոր կարգավիճակ | Տաճար |
| Ներկա վիճակ | Ավերակներ |
| ժառանգության կարգավիճակում | Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ և Էջմիածնի Մայր Տաճար եկեղեցիների հետ միասին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. տիպ | Զվարթնոցատիպ է: Եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է[1] |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 641 թ. |
| Կառուցման ավարտ | 659 թ. |
| Առանձնահատկություններ | |
| Բարձրություն | 45 մ |
| Գմբեթ(ներ) | 1 |
| Զվարթնոցի ավերակները | |
|---|---|
| * | |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
|
|
|
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | ii, iii |
| Հղում | 1011 |
| Աշխարհամաս** | Եվրոպա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան)
|
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման |
|
Զվարթնոց տաճարը, որը կոչվել է Նաև Սուրբ Գրիգոր, ինչպես նաև. ոչ հեռու գտնվող կաթողիկոսական պալատը կառուցել է տվել Ներսես 3-րդ Շինող կաթողիկոսը (իր շինարարական գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը) 641–661թթ: 10-րդ դարի վերջերին այն գրեթե ամբողջովին փլուզվել է: 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից: Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության՝ մոտ 45 մ բարձրությամբ տաճարը կառուցված է եղել բաց մոխրագույնից մինչև սև գույնի տուֆից և ունեցել է 5 մուտք: Սյուների ճակատները զարդարված են եղել գեղանկար բարձրաքանդակներով, որոնք պատկերել են թևատարած արծիվ, խաղողի որթատունկ, նռնազարդ ճյուղեր:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Էջմիածին քաղաքում , Երևան տանող խճուղով գնալիս, ճանապարհից ձախ գտնվում է հայ ճարտարապետության կոթողներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի ավերակները։ Ի դեպ, տաճարը կառուցվեց այն ճանապարհի վրա, որտեղով Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատ ժամանեց, և նրան դիմավորելու գնաց Տրդատ թագավորը։ Ենթադրվում է, որ Ներսես Գ. կաթողիկոսը ի հավերժացումն այդ հանդիպման, տաճարը կառուցեց այդտեղ։
Ներսես Շինարար կաթողիկոսը որպես նրբանկատ մարդ՝ անհարմար գտավ բազմաթիվ կրոնավորների նման Վաղարշապատ քաղաքի կենտրոնում, Կաթողիկեի մոտ բնակվելը։ Այդ նպատակով էլ կենտրոնից մոտ յոթ կիլոմետր հեռու Առապար Վաղարշապատի (1*) կոչվող դաշտում կառուցվեց հոյակապ տաճար, որին անվանում էին Առապարի սբ.Գրիգոր։ Եվ քանի որ հիմքում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքը, իսկ տեղագրական առումով էլ գտնվում էր Առապար Վաղարշապատի հարթության սահմաններում, այստեղից էլ տաճարը կոչվեց Առապարի սբ.Գրիգոր։
Ներսես Շինարար կաթողիկոսը, այդ առապարը, այսինքն՝ քարոտ ու ամայի վայրը, բուրաստան դարձրեց։ Քասախ գետից ջուր բերել տվեց, տնկեց այգիներ և աճեցրեց փարթամ բուսականություն:
Ժամանակի ընթացքում Առապարի սբ.Գրիգոր տաճարը ավելի հայտնի դարձավ Զվարթնոց անունով կամ Երկնավոր Զվարթնոց։ Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ զվարթուն հայերեն նշանակել է նաև հրեշտակ։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»:
Տաճարը բարձր էր, զարմանալի հոյակապ, արժանի աստվածային իր պատվին ու կոչմանը։ Նրա ճարտարապետական ոճը և գեղեցկությունն այնքան նշանավոր էր դարձել, որ Գագիկ Ա թագավորը հետագայում Անի քաղաքում նույն ոճով սբ.Գրիգոր անունով եկեղեցի կառուցեց։
Պատմում են նաև, որ տաճարի օծման արարողությանը ներկա է լինում Բյուզանդական Կոստանդին երրորդ կայսրը։ Վերջինս հիացած տաճարի հոյակապությամբ, վերադարձին իր հետ է տանում տաճարի ճարտարապետին, որպեսզի նման տաճար կառուցվի Կոստանդնուպոլսում, բայց ճանապարհին ճարտարապետը հիվանդանում և մահանում է, իսկ կայսրն էլ վշտացած հրաժարվում է իր ծրագրից:
Այդ չքնաղարվեստ տաճարը իրոք որ եղել է «Զարմանացուցիչն տիեզերաց» և երեք դար զարդարել է Արարատյան աշխարհը։ Տասներորդ դարում այն արդեն կործանված էր, և նրա ավերակները ժամանակի ընթացքում ծածկվեցին հողով ու ավազով։
ինը դար հետո միայն, շնորհիվ Էջմիայծնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի կատարած պեղումների (1901— 1907 թթ), տաճարի փլատակները երևան եկան։ Փլատակները այսօր էլ մոգական ուժ ունեն և նայողին ներշնչում են կոթողի վաղեմի վեհությունը։ Անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։ Թորոս Թորամանյանը գրում է, որ ինքը անձամբ է հսկել պեղումներին, մեկ առ մեկ չափել, բաղդատել, համեմատել ամեն մի քարի ընկած տեղն ու դիրքը։ Եվ այդ տվյալները օգնեցին արվեստագետ Արևշատյանին, որպեսզի մեկ քսաներորդ ծավալով վերականգնի նրա պատկերը։
Զվարթնոցը մարմնավորել է իր ժամանակի հայ ճարտարապետության նվաճումները։ Իրավացիորեն համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Պատմության թանգարան այցելողները երկար ժամանակ կանգ են առնում մանրակերտի առջև և հիանում հոյակապ շինվածքով։
1* Առապար Վաղարշապատի է կոչվել Այրարատ նահանգի այն ընդարձակ, անապատային և քարքարոտ դաշտը, որը ընկած է Էջմիածնից հյուսիս-արևելք,
Զվարթնոցից մինչև Օշականի սահմանները։ Անվանման հիմքում ընկած է Առապար բառը և Վաղարշապատ անունը։ Առապար հայերենում աշխարհագրական
տերմին է և տրվում է այն հարթ տարածությանը, որը անմշակ, անկոխ և քարքարոտ տարածություն է։ Փաստորեն կիսաանապատային դաշտ է։ Իսկ Առապար
Վաղարշապատի է կոչվել, որովհետև հարել է Վաղարշապատին, նրա սահմաններում է գտնվել։
[խմբագրել] Պատկերներ
[խմբագրել] Այցելեք նաև
[խմբագրել] Աղբյուրներ
[խմբագրել] Գրականություն
[խմբագրել] Արտաքին հղումներ
|
|||||||