Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)
| Սուրբ Հռիփսիմե եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Նահանգ | Այրարատ |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Արմավիրի մարզ |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| ժառանգության կարգավիճակում | Էջմիածնի Մայր Տաճարի, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիների և Զվարթնոցի ավերակների հետ միասին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 618 թ. |
| Կառուցման ավարտ | 1894 թ. |
| Առանձնահատկություններ | |
| Գմբեթ(ներ) | 1 |
| Էջմիածնի տաճարներն ու եկեղեցիները և Զվարթնոցի ավերակները | |
|---|---|
| * | |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
|
|
|
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | ii, iii |
| Հղում | 1011 |
| Աշխարհամաս** | Եվրոպա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան)
|
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման |
|
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Էջմիածին քաղաքում: Ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: Եկեղեցին հիմնադրվել է 618թ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից՝ Վաղարշապատ քաղաքի պարիսպներից դուրս, վայրում, որտեղ ըստ ավանդության նահատակվել և թաղվել է Սուրբ Հռիփսիմե կույսը: Եկեղեցին հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է: Պատկանում է կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիներին, աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Հռիփսիմե կույսի գերեզմանը գտնվում է եկեղեցու ավանդատան տակ:
Հետագա դարերում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776թ), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880թ), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894թ)։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի : [1]։
Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»: Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը: VII դ. Կոմիտաս կաթողիկոսն այդ վկայարանի տեղում կանգնեցրել է Հռիփսիմեի տաճարը: XVII դ. Հռիփսիմեի տաճարը եղել է կիսավեր: 1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894): Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին: 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը: Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստ. տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով:
Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեց. կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դ.): Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ. անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով: Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած. միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն: Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ: Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղ. կերպարի հիմն. միջոցն է: Աղոթասրահը ստացել է խիստ արտահայտիչ տարած. լուծում. ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն: Հռիփսիմեի տաճարն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10,1 մ) ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածր ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ձևավորվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը: Ճակատների սեղանաձև կտրվածքով խորշերն ստեղծել են ուղղաձիգ ուժեղ ընդգծումներ, ճակատների հարթությունը դարձրել ծավալային, թեթևացրել հուշարձանի զանգվածեղությունը: Հռիփսիմեի տաճարին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը: Գեղ. կերպարը վեհ է, հանդիսավոր, խոհական ու ոգեշունչ:
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Ծանոթագրություններ
|
|||||||